ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
19 դեկտեմբերի 2018 թ. |
N 1696-Ա/2 |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԳԱՎԱՆԴ ՀԱՄԱՅՆՔԻ «ԱՆԱՀԻՏ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 3-րդ և 8-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով լիցենզավորման հանձնաժողովի N 111/5 եզրակացությունը`
Հրամայում եմ
1. «ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԳԱՎԱՆԴ ՀԱՄԱՅՆՔԻ «ԱՆԱՀԻՏ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության նախադպրոցական կրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, կրտսեր նախադպրոցական տարիքային փուլով համակազմի նախատեսվող սահմանային 60 տեղով տալ գործունեության լիցենզիա:
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Մովսես Մովսիսյանին:
3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանին:
Ա. Հարությունյան |