Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
6 հոկտեմբերի 2011 թվականի N 39
49. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԵՎ հասարակության ԵՎ պետության կարիքների համար սեփականության օտարման կապակցությամբ ազդեցության ենթարկված անձանց լրացուցիչ փոխհատուցման մասին համաձայանգրի ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱսԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ`
1) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության «Հյուսիս–Հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և քաղաքացիների միջև կնքվելիք՝ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի օրինակելի ձևին` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության տարանսպորտի և կապի նախարարության «Հյուսիս–Հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և քաղաքացիների միջև կնքվելիք՝ հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման կապակցությամբ ազդեցության ենթարկված անձանց լրացուցիչ փոխհատուցման մասին համաձայնագրի օրինակելի ձևին` համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. հոկտեմբերի 27 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2011 թ. հոկտեմբերի 6-ի նիստի N 39 արձանագրային որոշման |
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
_____________________________________ կնքման վայրը |
__________________________________ կնքման ամսաթիվը |
Ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության կողմից ____ -ին ընդունված թիվ ___, ____ -ին ընդունված թիվ ___ և ____ -ին ընդունված թիվ ___ որոշումներով` ստորև նշված ՁԵՌՔ ԲԵՐՈՂԸ մի կողմից և ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆՔ մյուս կողմից կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.
1. Սահմանումներ
1.1. ՊԱՅՄԱՆԱԳԻՐ` սույն պայմանագիրը
1.2. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ` ՊԱՅՄԱՆԱԳՐԻ առարկա հանդիսացող անշարժ գույքը (սեփականության իրավունքի գրանցման վկայական(ներ) թիվ _____), որը կազմված Է ______ մարզ, գ.______-ում գտնվող ___ ք.մ. ընդհանուր մակերեսով հողատարածքի (կադաստրային կոդ ______) մասը կազմող ____ք.մ մակերեսով հողակտորը և նույն հողակտորի վրա գտնվող ___________-ից, և որի նկատմամբ, համաձայն ՀՀ կառավարության կողմից ____ -ին ընդունված թիվ ___, ____ -ին ընդունված թիվ ___ և ____ -ին ընդունված թիվ ___ որոշումների, ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ և ենթակա է օտարման: ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ հատակագիծը կցվում է ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ և հանդիսանում է նրա անբաժանելի մասը:
1.3. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆՔ`
անուն, ազգանուն/ անվանում |
ծննդյան թիվ, անձնագրային տվյալներ/ պետական գրանցման վկայական |
իրավունքի տեսակը |
1.5. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐ
ստացողի անուն, ազգանուն/ անվանում |
բանկային վավերապայմաններ |
ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ համապատասխան բաժին |
դրամ | ||
դրամ |
1.7. ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ` ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ օտարման դիմաց ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ տրվող համարժեք փոխհատուցում: ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ընդհանուր գումարը կազմում է ________ դրամ:
1.8. ՊԱՐՏՔԵՐ` ՊԱՅՄԱՆԱԳՐԻ կնքման օրվա դրությամբ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ կապակցությամբ բոլոր չկատարված հարկային և էլեկտրամատակարարման, հեռախոսակապի, ջրի, կոյուղու, կոմունալ և այլ ծառայությունների գծով պարտավորությունների գումարը, որը կազմում է.
- հարկերի գծով` ___ դրամ,
- կոմունալ և այլ վճարումների գծով` ___ դրամ,
- ԸՆԴԱՄԵՆԸ` ___ դրամ:
2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ առարկան
2.1. ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ փոխանցում է ՁԵՌՔ ԲԵՐՈՂԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ առարկա հանդիսացող ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ նկատմամբ սեփականության իրավունքը:
2.2. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ իրավունքները դադարում են ՊԱՅՄԱՆԱԳԻՐՆ անշարժ գույքի գրանցման պետական լիազորված մարմնում գրանցելու պահից:
2.3. ՁԵՌՔ ԲԵՐՈՂԸ ընդունում է ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ որպես սեփականություն և պարտավորվում է վճարել ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ նրանց իրավունքների դադարման դիմաց ՊԱՅՄԱՆԱԳՐԻ կետ 1.7-ում նշված ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ նշված պայմաններով, կարգով և ժամկետներում:
2.4. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆՔ պարտավորվում են ազատել այն ՊԱՅՄԱՆԱԳՐԻ կետ 5.1-ում նշված վճարումը կատարելուց ___ օրվա ժամկետում, իսկ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ պարտավորվում է պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցումից հետո ՁԵՌՔ ԲԵՐՈՂԻ պահանջով ___ օրյա ժամկետում հանձնման-ընդունման ակտով հանձնել ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՁԵՌՔ ԲԵՐՈՂԻՆ:
3. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ նկարագրությունը
3.1. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ սեփականության իրավունքով պատկանում է ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋԸ, ինչը հաստատվում է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված ՊԱՅՄԱՆԱԳՐԻ կետ 1.2-ում նշված սեփականության իրավունքի գրանցման վկայական(ներ)ով:
3.2. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ հատակագիծը կցվում է ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ և հանդիսանում է նրա անբաժանելի մասը:
4. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ երաշխիքները
4.1. Սույնով ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆՔ հաստատում են, որ համաձայն են ՊԱՅՄԱՆԱԳՐԻ կետ 1.8-ում նշված ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ գումարի հետ, ինչպես նաև իրենց հասանելի ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ համապատասխան բաժնի հետ և չունեն դրանց նկատմամբ որևէ առարկություններ կամ բողոքներ:
4.2. ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ հաստատում է, որ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ կետ 1.3-ում նշված անձանցից բացի այլ անձինք չունեն որևէ իրավունքներ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ նկատմամբ և, որ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ կնքման համար որևէ այլ անձանց համաձայնություն չի պահանջվում:
4.3. ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ հաստատում է, որ, ՊԱՅՄԱՆԱԳՐԻ կետ 1.8-ում նշված ՊԱՐՏՔԵՐԻՑ բացի չկան որևէ այլ չկատարված հարկային և այլ տեսակի պարտավորություններ՝ կապված ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ տիրապետման կամ օգտագործման հետ:
4.4. ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ երաշխավորում է, որ՝
- ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ վաճառված և նվիրված չէ, կալանքի տակ չի գտնվում, ազատ է երրորդ անձանց պահանջներից և այլ տեսակի իրավական ծանրաբեռնվածություններից,
- բռնագանձում կամ բռնագրավում տարածված չէ:
5. ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ և վճարման կարգը
5.1. ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ ներառում է ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ օտարման հետ կապված ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ հասանելիք բոլոր տեսակի հատուցումներն ամբողջությամբ:
5.2. ՁԵՌՔ ԲԵՐՈՂԸ պարտավորվում է վճարել ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ Պայմանագրի կետ 1.7-ում նշված ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ գումարը` նվազեցնելով այն կետ 4.2-ում նշված ՊԱՐՏՔԵՐԻ գումարի չափով ՊԱՅՄԱՆԱԳՐԻ կնքման օրվանից __ բանկային օրվա ընթացքում ՊԱՅՄԱՆԱԳՐԻ կետ 1.2.-ում նշված բանկային հաշիվներին, նշված համապատասխան բաժիններով:
6. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ կնքման հետ կապված ծախսերը
6.1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ կնքման, նոտարական վավերացման և գրանցման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են ՁԵՌՔ ԲԵՐՈՂԻ հաշվին:
7. Կողմերի պատասխանատվությունը
7.1. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆՔ պատասխանատվություն են կրում իրենց կողմից ՊԱՅՄԱՆԱԳՐԻ բաժին 4-ում տրված կեղծ երաշխիքների համար, և յուրաքանչյուր ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁ պարտավորվոում է փոխհատուցել ՁԵՌՔ ԲԵՐՈՂԻՆ բոլոր տեսակի ծախսերը և վնասները, որը կկրի ՁԵՌՔ ԲԵՐՈՂԸ տվյալ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ կողմից կեղծ երաշխիքներ տալու հետևանքով:
7.2. Կողմերը պատասխանատվություն են կրում իրենց պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար օրենքով սահմանված կարգով:
8. Վեճերի լուծումը և օրենքի ընտրությունը
8.1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ առնչությամբ կողմերի միջև ծագած բոլոր վեճերը կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
8.2. ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ մեկնաբանվում է կնքման պահին ՀՀ գործող օրենսդրության համաձայն:
9. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ գործողության սահմանները և իրավական հիմքը
9.1. ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ենթակա է նոտարական վավերացման և իրավունքների փոխանցման առումով ուժի մեջ է մտնում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կադաստրի կոմիտեում գրանցելու պահից: ՊԱՅՄԱՆԱԳՐԻ այլ դրույթներն ուժի մեջ են մտնում ստորագրման պահից:
9.2. ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ կազմված է __ (___) օրինակից, որոնցից մեկական տրվում է յուրաքանչյուր ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆ, ՁԵՌՔ ԲԵՐՈՂԻՆ, պետական նոտարական գրասենյակին և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանմանը:
10. Կողմերի վավերապայմանները
________________________________
________________________________
________________________________
11. Կողմերի ստորագրությունները
11.1. ՁԵՌՔ ԲԵՐՈՂԻ անունից`
«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն, որը գործում է ՁԵՌՔ ԲԵՐՈՂԻ անունից համաձայն «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի և ՀՀ կառավարության կողմից 27 մայիսի 2010 թվականին ընդունված N 931-Ն որոշման: «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության անունից համաձայն լիազորագրի հանդես է գալիս ____________________-ը
_______________________
ստորագրություն
11.2. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆՔ`
_______________________ /, որի անունից համաձայն լիազորագրի/կանոնադրության/օրենքի հանդես է գալիս ___________-ը/
_______________________
ստորագրություն
_______________________ /, որի անունից համաձայն լիազորագրի/կանոնադրության/օրենքի հանդես է գալիս ___________-ը /
_______________________
ստորագրություն
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2011 թ. հոկտեմբերի 6-ի նիստի N 39 արձանագրային որոշման |
Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
_____________________________________ կնքման վայրը |
__________________________________ կնքման ամսաթիվը |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված վարկային համաձայնագրի ____ և ՀՀ կառավարության կողմից ____ -ին ընդունված թիվ ___, ____ -ին ընդունված թիվ ___ և ____ -ին ընդունված թիվ ___ որոշումներով կողմերը կնքեցին սույն համաձայնագիրը հետևյալի մասին.
1. Սահմանումներ
1.1. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ` անշարժ գույքը, որը կազմված է ______ մարզ, գ.______-ում գտնվող ___ ք.մ. ընդհանուր մակերեսով հողատարածքի (կադաստրային կոդ ______) մասը կազմող ____ք.մ մակերեսով հողակտորը և նույն հողակտորի վրա գտնվող ___________-ից, և որի նկատմամբ համաձայն ՀՀ կառավարության կողմից ____ -ին ընդունված թիվ ___, ____ -ին ընդունված թիվ ___ և ____ -ին ընդունված թիվ ___ որոշումների ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ ________ և ենթակա է օտարման:
1.2. ԱԵԱ` ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ օտարման կապակցությամբ համաձայն ՀՀ կառավարության կողմից ____ -ին ընդունված թիվ ___ որոշման ազդեցության ենթարկված անձինք, որոնք նշված են սույն կետում`
անուն, ազգանուն/անվանում ծննդյան թիվ, անձնագրային տվյալներ/ պետական գրանցման վկայական ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ նկատմամբ իրավունքի տեսակը իրավական կարգավիճակ ստանալու ենթակա հողօգտագործող
1.3. ԱԵԱ-ների ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐ
ստացողի անուն, ազգանուն/ անվանում |
բանկային վավերապայմաններ |
ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ համապատասխան բաժին |
դրամ | ||
դրամ |
1.5. ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ` ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ օտարման կապակցությամբ ԱԵԱ-ին համաձայն ՀՀ կառավարության ____ որոշման տրվող լրացուցիչ փոխհատուցում: ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ ներառում է հատուցում հետևյալի համար.
ա. |
հողօգտագործում |
դրամ |
բ. |
Բերք |
դրամ |
գ. |
Ծառեր |
դրամ |
դ. |
Ձեռնարկատեր/անհատ ձեռներեց |
դրամ |
ե. |
Մշտական աշխատողներ/աշխատակիցներ. |
դրամ |
զ. |
Օժանդակություն էական ազդեցությունների դեպքում |
դրամ |
է. |
Օժանդակություն վերաբնակեցման դեպքում |
դրամ |
ը. |
Օժանդակություն խոցելի անձանց |
դրամ |
թ. |
Ժամանակավոր ազդեցություն |
դրամ |
ժ. |
ՀՕՏ չնախատեսված ազդեցություններ, եթե այդպիսիք լինեն |
դրամ |
2. ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ
2.1. Սույնով ՁԵՌՔ ԲԵՐՈՂԸ պարտավորվում է վճարել ԱԵԱ-ին ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ գումարը, սույն համաձայնագրի կետ 1.3-ում նշված բանկային հաշիվներին` նշված համապատասխան բաժիններով` ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ վերաբերյալ համապատասխան ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ պայմանագիրը կնքելու կամ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ սեփականությունը ՁԵՌՔ ԲԵՐՈՂԻՆ անցնելու մասին համապատասխան դատական որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից __ բանկային օրվա ընթացքում:
2.2. Սույնով ԱԵԱ-ն հաստատում է, որ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ ներառում է ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ օտարման հետ կապված ԱԵԱ-ին հասանելիք բոլոր տեսակի հատուցումները ամբողջությամբ և, որ համաձայն է սույն համաձայնագրի կետ 1.5-ում նշված ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ գումարի հետ և չունի դրա նկատմամբ որևէ առարկություններ կամ բողոքներ:
2.3. ԱԵԱ-ն հաստատում է, որ սույն համաձայնագրի կետ 1.3-ում նշված ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ գումար ստացողները և նրանց բաժինները որոշված են իր կողմից:
3. ԱԵԱ-ի երաշխիքները
3.1. ԱԵԱ-ն երաշխավորում է, որ սույն համաձայնագրի կետ 1.3-ում նշված անձանցից բացի չկան որևէ այլ անձինք, որոնք ունեն ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ կամ դրա մի մասը ստանալու իրավունք:
3.2. ԱԵԱ-ն պատասխանատվություն է կրում իր կողմից տրված կեղծ երաշխիքների համար և պարտավորվում է փոխհատուցել ՁԵՌՔ ԲԵՐՈՂԻՆ բոլոր տեսակի ծախսերը և վնասները, որը կկրի ՁԵՌՔ ԲԵՐՈՂԸ ԱԵԱ-ի կողմից կեղծ երաշխիքներ տալու հետևանքով:
4. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ գործողության սահմանները և իրավական հիմքը
4.1. Սույն համաձայնագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
4.2. Սույն համաձայնագիրը կազմված է __ (___) օրինակից, որոնցից մեկական տրվում է յուրաքանչյուր ԱԵԱ-ին և ՁԵՌՔ ԲԵՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐՎԱԾ ԱՆՁԻՆ:
5. Կողմերի վավերապայմանները
________________________________
________________________________
________________________________
6. Կողմերի ստորագրությունները
6. Կողմերի ստորագրությունները
6.1. ՁԵՌՔ ԲԵՐՈՂԻ անունից`
«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն, որը գործում է ՁԵՌՔ ԲԵՐՈՂԻ անունից համաձայն «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի և ՀՀ կառավարության կողմից 27 մայիսի 2010 թվականին ընդունված N 931-Ն որորշման: «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության անունից համաձայն լիազորագրի հանդես է գալիս ____________________-ը
_______________________
ստորագրություն
6.2. ԱԵԱ`
_______________________ /, որի անունից համաձայն լիազորագրի/կանոնադրության/օրենքի հանդես է գալիս ___________-ը/
_______________________
ստորագրություն
_______________________ /, որի անունից համաձայն լիազորագրի/կանոնադրության/օրենքի անդես է գալիս ___________-ը /
_______________________
ստորագրություն