«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 հունիսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 10315258
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
16 հունիսի 2015 թ. |
N 801-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԵՐՆ ՈՒ ՁԵՎԱԹՂԹԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 26.06.17 N 583-Ն)
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 21-ի N 552-Ն որոշման 2-րդ կետի`
Հրամայում եմ`
1. Հաստատել`
1) համապատասխանության սերտիֆիկատի ձևաթղթի լրացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) համապատասխանության հայտարարագրի ձևաթղթի լրացման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
3) համապատասխանության սերտիֆիկատի ձևը` համաձայն N 3 հավելվածի:
4) համապատասխանության հայտարարագրի ձևը` համաձայն N 4 հավելվածի
(1-ին կետը լրաց. 26.06.17 N 583-Ն)
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Է. Տարասյանին և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի գլխավոր խորհրդական Պ. Սաֆարյանին:
(2-րդ կետը խմբ. 26.06.17 N 583-Ն)
Կ. Ճշմարիտյան
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ՁԵՎԱԹՂԹԻ ԼՐԱՑՄԱՆ
1. Հայաստանի Հանրապետության օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ընդունված տեխնիկական կանոնակարգերի պահանջների համապատասխանությունը հավաստող համապատասխանության սերտիֆիկատը (այսուհետ` համապատասխանության սերտիֆիկատ) ձևակերպվում է համապատասխանության գնահատման մարմինների (այսուհետ` սերտիֆիկացման մարմին) կողմից:
2. Համապատասխանության սերտիֆիկատի ձևաթղթերը և համապատասխանության սերտիֆիկատի հավելվածների ձևաթղթերը (այսուհետ` ձևաթղթեր) հանդիսանում են խիստ հաշվառման ենթակա ձևաթղթեր, ունեն պաշտպանության առնվազն 4 աստիճան, այդ թվում`
1) դրական արտացոլման գիլյոշի պատկեր.
2) գիլյոշի պատկերի շրջանակի պարագծով տեղադրված միկրոտեքստ.
3) կիսաթափանցիկ հոլոգրաֆիկ պաշտպանիչ տարր.
4) տպագրական համար (սերիայի նշան` սույն կարգի 3-րդ կետին համապատասխան և ձևաթղթի հերթական համարը (արաբական յոթ թվանշաններից կազմված թիվ):
3. Ձևաթղթերը պատրաստվում են տպագրական եղանակով:
4. Ձևաթղթերը լրացվում են հայերենով` էլեկտրոնային տպող սարքերի օգտագործմամբ:
5. Սույն կարգով չնախատեսված տեղեկությունների մուտքագրումը, ինչպես նաև տեքստի որևէ փոփոխություն չի թույլատրվում:
6. Համապատասխանության սերտիֆիկատի բոլոր դաշտերը պետք է լրացվեն:
7. Համապատասխանության սերտիֆիկատում նշվում է հետևյալը՝
1) 1-ին դաշտում` մակագրություններ, որոնք արված են 2 տողով հետևյալ հաջորդականությամբ`
ա. 1-ին տող` «Հայաստանի Հանրապետություն».
բ. 2-րդ տող` «ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ».
2) 2-րդ դաշտում` համապատասխանության ազգային նշանը` ՀՏԿ.
3) 3-րդ դաշտում` համապատասխանության սերտիֆիկատի գրանցման համարը, որը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն` նշելով «ՀՀ»` Հայաստանի Հանրապետություն հապավումը.
4) 4-րդ դաշտում` համապատասխանության սերտիֆիկատի տպագրական համարը, որը զետեղվում է ձևաթղթի պատրաստման ժամանակ.
5) 5-րդ դաշտում` համապատասխանության սերտիֆիկատ տրամադրած սերտիֆիկացման մարմնի անվանումը, նրա գտնվելու վայրը, այդ թվում` գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն, սերտիֆիկացման մարմնի հավատարմագրման վկայագրի գրանցման համարը և գրանցման ամսաթիվը, ինչպես նաև հավատարմագրման վկայագիր տրամադրած հավատարմագրման մարմնի անվանումը.
6) 6-րդ դաշտում` հայտատուի անվանումը` ներառյալ իրավաբանական անձի պետական գրանցման տվյալները կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի հաշվառման համարը, գտնվելու վայրը, այդ թվում` գործունեության իրականացման վայրը` իրավաբանական անձի դեպքում կամ բնակության հասցեն` որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի դեպքում, ինչպես նաև հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն.
7) 7-րդ դաշտում` արտադրողի անվանումը, ներառյալ՝ գտնվելու վայրը, այդ թվում` գործունեության իրականացման վայրը` իրավաբանական անձի և նրա արտադրանքն արտադրող մասնաճյուղերի դեպքում, կամ բնակության հասցեն` որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի դեպքում.
8) 8-րդ դաշտում` տեղեկություններ այն արտադրանքի վերաբերյալ, որի համար տրված է համապատասխանության սերտիֆիկատ, ներառյալ`
ա. արտադրանքի անվանումը,
բ. արտադրանքի մասին տեղեկությունները, որոնք ապահովում են դրա նույնականացումը (արտադրանքի տեսակը, ապրանքանիշը, մոդելը, արտիկուլը),
գ. փաստաթղթի անվանումը և վավերապայմանները, որոնց համապատասխան արտադրվել է արտադրանքը (տեխնիկական կանոնակարգ, ստանդարտ, կազմակերպության ստանդարտ կամ այլ նորմատիվ փաստաթուղթ),
դ. սերտիֆիկացման օբյեկտի անվանումը (սերիական թողարկում, խմբաքանակ կամ եզակի արտադրանք): Արտադրանքի սերիական թողարկման դեպքում կատարվում է գրառում «սերիական թողարկում»: Արտադրանքի խմբաքանակի դեպքում նշվում է խմբաքանակի չափը, իսկ եզակի արտադրանքի դեպքում` արտադրանքի գործարանային համարը: Արտադրանքի խմբաքանակի և եզակի արտադրանքի դեպքում ներկայացվում են ապրանքաուղեկցող փաստաթղթերի վավերապայմանները.
9) 9-րդ դաշտում` արտադրանքի ծածկագիրը (ծածկագրերը)` Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան.
10) 10-րդ դաշտում` Հայաստանի Հանրապետության օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ընդունված տեխնիկական կանոնակարգի (կանոնակարգերի) անվանումը.
11) 11-րդ դաշտում` տեղեկություններ այն փաստաթղթերի վերաբերյալ, որոնք հաստատում են արտադրանքի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ընդունված տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան փորձարկումների կամ չափումների արձանագրությունները, որոնց վրա նշված է փորձարկման լաբորատորիայի համարը, ամսաթիվը, անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը և դրա գործողության ժամկետը, այլ փաստաթղթեր` ներկայացված հայտատուի կողմից որպես Հայաստանի Հանրապետության օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ընդունված տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության ապացույց.
12) 12-րդ դաշտում` արտադրանքը նույնականացնող տեղեկատվություններ, առնվազն արտադրանքի պահման պայմանները և ժամկետը, ծառայության (պիտանիության) ժամկետը.
13) 13-րդ դաշտում` համապատասխանության սերտիֆիկատների և համապատասխանության գրանցված հայտարարագրերի ռեեստրում սերտիֆիկատի գործողության ուժի մեջ մտնելու և համապատասխանության սերտիֆիկատի գործողության դադարեցման ամսաթիվը` ձևակերպված ըստ տրված ձևի (թիվը` արաբական երկու թվանշաններով, ամիսը` արաբական երկու թվանշաններով, տարեթիվը` արաբական չորս թվանշաններով).
14) 14-րդ դաշտում` սերտիֆիկացման մարմնի կնիքը (դրա առկայության դեպքում), սերտիֆիկացման մարմնի ղեկավարի (լիազորված անձի) ստորագրությունը, անվան և հայրանվան սկզբնատառերը, ազգանունը: Չի թույլատրվում ստորագրության փոխարեն ընդօրինակության օգտագործումը.
15) 15-րդ դաշտում` փորձագետի ստորագրությունը, անվան և հայրանվան սկզբնատառերը, ազգանունը:
8. 8-րդ, 9-րդ, 11-րդ և 12-րդ դաշտերում նշված տեղեկատվության զգալի ծավալի դեպքում այն կարող է ներկայացվել հավելվածում: Հավելվածը ձևակերպվում է համապատասխանության սերտիֆիկատի հավելվածի ձևաթղթի վրա և հանդիսանում է համապատասխանության սերտիֆիկատի անքակտելի մասը: Հավելվածի յուրաքանչյուր թերթ պետք է համարակալված լինի և ներառի համապատասխանության սերտիֆիկատի գրանցման համարը, սերտիֆիկացման մարմնի ղեկավարի (լիազորված անձի) և փորձագետի ստորագրությունները, անվան և հայրանվան սկզբնատառերը, ազգանունները, սերտիֆիկացման տվյալ մարմնի կնիքը (դրա առկայության դեպքում): Համապատասխանության սերտիֆիկատի նշված դաշտերում անհրաժեշտ է հղում կատարել հավելվածին` նշելով համապատասխանության սերտիֆիկատի հավելվածի ձևաթղթի հաշվառման համարը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար |
Կ. Ճշմարիտյան |
Հավելված N 2 |
Կ Ա Ր Գ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԱԹՂԹԻ ԼՐԱՑՄԱՆ
1. Հայաստանի Հանրապետության օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ընդունված տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության հայտարարագիրը (այսուհետ` համապատասխանության հայտարարագիր) լրացվում է A4 (210x297 մմ) ձևաչափի սպիտակ թղթի վրա:
2. Համապատասխանության հայտարարագրի բոլոր դաշտերը պետք է լրացված լինեն:
3. Համապատասխանության հայտարարագիրը լրացվում է հայերենով` էլեկտրոնային տպող սարքերի օգտագործմամբ: Անհրաժեշտության դեպքում արտադրողի անվանումը, ինչպես նաև արտադրանքի մասին տեղեկությունները (արտադրանքի տեսակը, մակնիշը, մոդելը, արտիկուլը) կարող են լրացվել լատինատառ:
4. Սույն կարգով չնախատեսված տեղեկությունների մուտքագրումը, ինչպես նաև տեքստի որևէ փոփոխություն չի թույլատրվում:
5. Համապատասխանության հայտարարագրում նշվում է հետևյալը.
1) 1-ին դաշտում` համապատասխանության ազգային նշանը` ՀՏԿ.
2) 2-րդ դաշտում` հայտատուի անվանումը, իրավաբանական անձի պետական գրանցման կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի վերաբերյալ տեղեկություններ, գտնվելու վայրը, այդ թվում` գործունեության իրականացման վայրը` իրավաբանական անձի համար, բնակության հասցեն` որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի համարը, ինչպես նաև հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն.
3) 3-րդ դաշտում` համապատասխանության հայտարարագիրն ընդունող հայտատու կազմակերպության ղեկավարի կամ նրա լիազոր ներկայացուցչի պաշտոնը, անունը, ազգանունը և հայրանունը.
4) 4-րդ դաշտում լրացվում են տեղեկություններ այն արտադրանքի վերաբերյալ, որի նկատմամբ ընդունվել է համապատասխանության հայտարարագիր, այդ թվում`
ա. արտադրանքի անվանումը,
բ. արտադրանքի նույնականացման համար անհրաժեշտ տեղեկություն` առնվազն արտադրանքի տեսակը, մակնիշը, մոդելը, արտիկուլը,
գ. արտադրողի անվանումը, ներառյալ՝ գտնվելու վայրը, այդ թվում` գործունեության իրականացման վայրը` իրավաբանական անձի և նրա արտադրանքն արտադրող մասնաճյուղերի դեպքում, կամ բնակության հասցեն` որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի դեպքում,
դ. այն փաստաթղթի (փաստաթղթերի) անվանումները և վավերապայմանները (տեխնիկական կանոնակարգ, ստանդարտ, տեխնիկական պայմաններ, կազմակերպության ստանդարտ կամ այլ նորմատիվ փաստաթուղթ), ըստ որոնց արտադրվել է տվյալ արտադրանքը,
ե. արտադրանքի ծածկագիրը (ծածկագրերը)` Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան,
զ. հայտարարագրման օբյեկտի անվանումը (սերիական թողարկում, խմբաքանակ կամ եզակի արտադրանք): Արտադրանքի սերիական թողարկման դեպքում կատարվում է գրառում «սերիական թողարկում»: Արտադրանքի խմբաքանակի դեպքում նշվում է խմբաքանակի չափը, իսկ եզակի արտադրանքի դեպքում` արտադրանքի գործարանային համարը: Արտադրանքի խմբաքանակի և եզակի արտադրանքի դեպքում ներկայացվում են ապրանքաուղեկցող փաստաթղթերի վավերապայմանները.
5) 5-րդ դաշտում` Հայաստանի Հանրապետության օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ընդունված տեխնիկական կանոնակարգի (կանոնակարգերի) անվանումը (անվանումները).
6) 6-րդ դաշտում` տեղեկություններ այն փաստաթղթերի վերաբերյալ, որոնք հաստատում են արտադրանքի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ընդունված տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան փորձարկումների կամ չափումների արձանագրությունները, որոնց վրա նշված է փորձարկման լաբորատորիայի համարը, ամսաթիվը, անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը և դրա գործողության ժամկետը, այլ փաստաթղթեր` ներկայացված հայտատուի կողմից որպես Հայաստանի Հանրապետության օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ընդունված տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության ապացույց.
7) 7-րդ դաշտում` արտադրանքի պահման պայմանները և ժամկետը, ծառայության (պիտանիության) ժամկետը և անհրաժեշտության դեպքում` արտադրանքը նույնականացնող այլ տեղեկատվություն.
8) 8-րդ դաշտում` համապատասխանության հայտարարագրի գործողության ուժի մեջ մտնելու և դադարեցման ամսաթիվը (թիվը` արաբական երկու թվանշաններով, ամիսը` արաբական երկու թվանշաններով, տարեթիվը` արաբական չորս թվանշաններով).
9) 9-րդ դաշտում` հայտատուի կնիքը (դրա առկայության դեպքում), հայտատու կազմակերպության ղեկավարի ստորագրությունը, անվան և հայրանվան սկզբնատառերը և ազգանունը (որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի պարագայում` անվան և հայրանվան սկզբնատառերը և ազգանունը):
Չի թույլատրվում ստորագրության փոխարեն ընդօրինակության օգտագործումը.
10) 10-րդ դաշտում լրացվում է համապատասխանության հայտարարագրի գրանցման համարը, որը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն` նշելով «ՀՀ»` Հայաստանի Հանրապետություն հապավումը.
11) 11-րդ դաշտում` տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի ռեեստրում համապատասխանության հայտարարագրի գրանցման ամսաթիվը` ձևակերպված ըստ տրված ձևի (թիվը` արաբական երկու թվանշաններով, ամիսը` արաբական երկու թվանշաններով, տարեթիվը` արաբական չորս թվանշաններով):
6. 4-րդ, 6-րդ և 7-րդ դաշտերում նշված տեղեկատվության զգալի ծավալի դեպքում այն կարող է բերվել հավելվածում, որը հանդիսանում է համապատասխանության հայտարարագրի անքակտելի մասը: Հավելվածի յուրաքանչյուր թերթ պետք է համարակալված լինի և ներառի համապատասխանության հայտարարագրի գրանցման համարը, հայտատուի կնիքը (դրա առկայության դեպքում), հայտատու կազմակերպության ղեկավարի ստորագրությունը, անվան և հայրանվան սկզբնատառերը և ազգանունը (որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի պարագայում` անվան և հայրանվան սկզբնատառերը և ազգանունը): Համապատասխանության հայտարարագրում հղում է կատարվում հավելվածին` նշելով թերթերի քանակը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար |
Կ. Ճշմարիտյան |
Հավելված N 3 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ |
(1) |
ՀՏԿ |
(2) |
N ՀՀ _____________________ |
(3) |
ՍԵՐԻԱ _________N_______ |
(4) |
ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆ |
_____________________________________________ |
(5) | ||
ՀԱՅՏԱՏՈՒ |
_____________________________________________ |
(6) | ||
ԱՐՏԱԴՐՈՂ |
_____________________________________________ |
(7) | ||
ԱՐՏԱԴՐԱՆՔ |
_____________________________________________ |
(8) | ||
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ԾԱԾԿԱԳԻՐ |
_____________________________________________ |
(9) | ||
ՀԱՄԱՊԱՏԱՍ-ԽԱՆՈՒՄ Է ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ |
_____________________________________________ |
(10) | ||
ՍԵՐՏԻՖԻԿԱՏԸ ՏՐՎԱԾ Է ՀԻՄԱՆ ՎՐԱ |
_____________________________________________ |
(11) | ||
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒ-ԹՅՈՒՆ |
_____________________________________________ |
(12) | ||
ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆ ՍԿՍԱԾ |
|
(13) | ||
ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ(լիազորված անձ) |
| |||
Փորձագետ |
|
(հավելվածը լրաց. 26.06.17 N 583-Ն)
Հավելված N 4 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ |
(1) |
ՀԱՅՏԱՏՈՒ |
__________________________________________________ |
Ի ԴԵՄՍ |
__________________________________(համապատասխանության հայտարարագիրն ընդունող հայտատու կազմակերպության ղեկավարի կամ նրա լիազոր ներկայացուցչի պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը) (3) |
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է, ՈՐ |
___________________________________________________ |
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է |
___________________________________________________ |
_______________________________________________ պահանջներին (5) | ||||
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ Է ___________________________________________________________ (փորձարկումների կամ չափումների մասին արձանագրությունները, որոնց վրա նշված է փորձարկման լաբորատորիայի համարը, ամսաթիվը, անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը և դրա գործողության ժամկետը, այլ փաստաթղթեր` ներկայացված հայտատուի կողմից որպես օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության | ||||
___________________________________________________ հիման վրա (6) որոշմամբ ընդունված տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության ապացույց) | ||||
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ _____________________________ (7)____________________________________________________________ | ||||
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է ԳՐԱՆՑՄԱՆ | ||||
| ||||
| ||||
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ. | ||||
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐԸ, | ||||
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԱՄՍԱԹԻՎԸ ______________(11) | ||||
________________________ |
(հավելվածը լրաց. 26.06.17 N 583-Ն)