ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
2 հունիսի 2017 թ. |
N 1823-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ՝ «ԻՄՄԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ N 263-Ա ՀՐԱՄԱՆԸ ՄԱՍՆԱԿԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետը և «Իմմա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2017 թվականի մայիսի 26-ին ներկայացված դիմումը`
Հրամայում եմ`
1. Մասնակի ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2017 թվականի փետրվարի 8-ի «Իմմա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու լիցենզիայի գործողության կասեցման մասին N 263-Ա հրամանը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ընկերությանը 2013 թվականի սեպտեմբերի 11-ին տրամադրված N Կ-ԲՕ-001863 լիցենզիայի արտահիվանդանոցային՝ կոսմետոլոգիական տեսակի կասեցման մասով:
2. Կասեցված թողնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2017 թվականի փետրվարի 8-ի N 263-Ա հրամանի բժշկական օգնության և սպասարկման իրականացման արտահիվանդանոցային՝ ներքին բժշկական (ընդհանուր թերապևտիկ), քիթ-կոկորդ-ականջաբանական, ուրոլոգիական, մանկաբուժական տեսակների գործողությունը մինչև 2019 թվականի հունվարի 16-ը:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին`
1) ապահովել լիցենզիաների մասին համապատասխան տեղեկությունների գրանցումը լիցենզիաների գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`
1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:
5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:
Լ. Ալթունյան