«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 մայիսի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 10017211
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
17 մայիսի 2017թ. |
N 24-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՏՇԱՃ ԲԱՇԽՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Դեղերի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասը, 24-րդ հոդվածի առաջին մասը`
Հրամայում եմ`
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի, հետազոտվող դեղագործական արտադրանքի փոխադրումը և մեծածախ իրացումն իրականացվում է Եվրոպական պառլամենտի և Խորհրդի 2001 թվականի նոյեմբերի 6-ի N 2001/83/ դիրեկտիվի համաձայն հաստատված «Պատշաճ բաշխման գործունեության ուղեցույցների» կամ Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի Խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 80 որոշմամբ հաստատված «Եվրասիական տնտեսական միության պատշաճ բաշխման գործունեության կանոնների» համաձայն:
2. Սույն հրամանը ուժի մեջ մտնելու հաջորդ օրը «Պատշաճ բաշխման գործունեության ուղեցույցները» և «Եվրասիական տնտեսական միության պատշաճ բաշխման գործունեության կանոնները» տեղադրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում (www.moh.am):
Նախարարի պաշտոնակատար |
Լ. Ալթունյան |