«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 հունվարի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 11817039
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
11 հունվարի 2017 թ. |
N 4-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի ԹԻՎ 207-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, ինչպես նաև ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թ. մայիսի 15-ի թիվ 503-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրության 11-րդ կետի 1-ին ենթակետով`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2015 թվականի ապրիլի 9-ի «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանը և դրա կիրառման հրահանգը հաստատելու մասին» թիվ 207-Ն հրամանով հաստատված` հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանում և դրա կիրառման հրահանգում կատարել հետևյալ լրացումները`
1) հաշվային պլանի և դրա կիրառման հրահանգի «1. Ընդհանուր դրույթներ» բաժնի արտահաշվեկշռային հաշիվների սահմանման մեջ` «…որպես գրավ պահվող ակտիվներ և այլն),» բառերից հետո և «III. Հաշվապահական հաշիվների կիրառման հրահանգ» բաժնի «Դաս Ա Արտահաշվեկշռային հաշիվներ» դասի առաջին պարբերության «…ապրանքանյութական արժեքներ և այլն) ակտիվների,» բառերից հետո լրացնել «շահագործման մեջ գտնվող փոքրարժեք կամ արագամաշ առարկաների,» բառերը,
2) հաշվային պլանի երկրորդ` «Հաշվապահական հաշվառման հաշիվների ցանկ» բաժնի 2-րդ` «Ընթացիկ ակտիվներ» դասի 21-րդ` «Պաշարներ և կենսաբանական ակտիվներ» խումբը լրացնել «218 «Փոքրարժեք կամ արագամաշ առարկաներ» տողով (առաջին կարգի հաշվով),
3) հաշվային պլանի երկրորդ` «Հաշվապահական հաշվառման հաշիվների ցանկ» բաժնի «Դաս Ա Արտահաշվեկշռային հաշիվներ» դասը լրացնել «Ա11 «Շահագործման մեջ գտնվող փոքրարժեք կամ արագամաշ առարկաներ» հաշվով,
4) հաշվային պլանի երրորդ` «Հաշվապահական հաշվառման հաշիվների կիրառման հրահանգ» բաժնի 2-րդ` «Ընթացիկ ակտիվներ» դասի 21-րդ` «Պաշարներ և կենսաբանական ակտիվներ» խմբի 1-ին պարբերությունը լրացնել «218 «Փոքրարժեք կամ արագամաշ առարկաներ» տողով (առաջին կարգի հաշվով),
5) հաշվային պլանի երրորդ` «Հաշվապահական հաշվառման հաշիվների կիրառման հրահանգ» բաժնի 2-րդ` «Ընթացիկ ակտիվներ» դասի 21-րդ` «Պաշարներ և կենսաբանական ակտիվներ» խմբի 2-րդ պարբերության «... ՀՀՀՀՍ-ի «Պաշարներ» բաժին 17-ում,» բառերից հետո լրացնել «փոքրարժեք կամ արագամաշ առարկաներինը՝ «Հիմնական միջոցներ» բաժին 11-ում,» բառերով,
6) հաշվային պլանի երրորդ` «Հաշվապահական հաշվառման հաշիվների կիրառման հրահանգ» բաժնի 2-րդ` «Ընթացիկ ակտիվներ» դասի 21-րդ` «Պաշարներ և կենսաբանական ակտիվներ» խումբը լրացնել հետևյալ բովանդակությամբ «Հաշիվ 218 «Փոքրարժեք կամ արագամաշ առարկաներ» վերնագրով առաջին կարգի հաշվի նկարագրությամբ.
«Հաշիվ 218 «Փոքրարժեք կամ արագամաշ առարկաներ»
218 «Փոքրարժեք կամ արագամաշ առարկաներ» հաշիվը նախատեսված է կազմակերպությանը պատկանող փոքրարժեք կամ արագամաշ առարկաների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Փոքրարժեք կամ արագամաշ առարկաների ճանաչման և չափման մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ-ի «Հիմնական միջոցներ» բաժին 11-ում և «Պաշարներ» բաժին 17-ում:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ձեռք բերված (ստացված) և կազմակերպությունում արտադրված փոքրարժեք կամ արագամաշ առարկաների ինքնարժեքը, իսկ կրեդիտում՝ ծառայությունների մատուցման, արտադրանքի թողարկման, վարչական, բաշխման և այլ նպատակներով օգտագործելու համար դուրս գրված, ինչպես նաև օտարված փոքրարժեք կամ արագամաշ առարկաների արժեքը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է փոքրարժեք կամ արագամաշ առարկաների ինքնարժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:
218 «Փոքրարժեք կամ արագամաշ առարկաներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների կրեդիտ |
1. Փոքրարժեք կամ արագամաշ առարկաների մուտքագրում՝ |
|
ա) մատակարարներից ձեռք բերված |
521 «Կրեդիտորական պարտքեր ներքին մատակարարներից գնումների գծով» |
բ) մասնակիցներից՝ որպես ներդրում կապիտալում |
311 «Ներդրված կապիտալ» |
գ) կազմակերպությունում արտադրված |
811 «Արտադրանքի թողարկման ուղղակի ծախսումներ» |
դ) բյուջեից պայմանով ստացված |
563 «Բյուջեից բնամթերային ձևով պայմանով փոխանցված ընթացիկ ակտիվների հետ կապված հետաձգված հասույթներ» |
ե) այլ կազմակերպություններից պայմանով ստացված |
564 «Այլ կազմակերպություններից բնամթերային ձևով պայմանով փոխանցված ընթացիկ ակտիվների հետ կապված հետաձգված հասույթներ» |
զ) առանց պայմանների կատարման պահանջի (անհատույց) ստացված |
633 «Առանց պայմանների կատարման պահանջի (անհատույց) ստացված ակտիվների գծով հասույթներ» |
է) հիմնական միջոցների լուծարումից ստացված |
111 «Մաշվող հիմնական միջոցներ» |
ը) պատրաստի արտադրանքի, սեփական արտադրության կիսապատրաստուկների, կենսաբանական ակտիվների որպես փոքրարժեք կամ արագամաշ առարկաներ վերադասակարգում |
215 «Արտադրանք» |
թ) գույքագրմամբ հայտնաբերված ավելցուկ |
341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում» |
2. Փոքրարժեք կամ արագամաշ առարկաների ձեռքբերման հետ կապված ծախսումների (տրանսպորտային, բեռնման և բեռնաթափման ծախսումներ, չփոխհատուցվող հարկեր, տուրքեր և այլն) արտացոլում |
521 «Կրեդիտորական պարտքեր ներքին մատակարարներից գնումների գծով» |
3. Նախորդ ժամանակաշրջաններում փոքրարժեք կամ արագամաշ առարկաների գծով կատարված սխալների հետընթաց վերահաշվարկման (ուղղման) արդյունքների արտացոլում |
341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում» |
218 «Փոքրարժեք կամ արագամաշ առարկաներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
|
», |
7) հաշվային պլանի երրորդ` «Հաշվապահական հաշվառման հաշիվների կիրառման հրահանգ» բաժնի «Դաս Ա Արտահաշվեկշռային հաշիվներ» դասի 3-րդ պարբերությունը (դասում ներառվող հաշիվների ցանկը) լրացնել «Ա11 «Շահագործման մեջ գտնվող փոքրարժեք կամ արագամաշ առարկաներ» տողով (արտահաշվեկշռային հաշվով),
8) հաշվային պլանի երրորդ` «Հաշվապահական հաշվառման հաշիվների կիրառման հրահանգ» բաժնի «Դաս Ա Արտահաշվեկշռային հաշիվներ» դասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «Ա11 «Շահագործման մեջ գտնվող փոքրարժեք կամ արագամաշ առարկաներ» վերնագրով արտահաշվեկշռային հաշվի նկարագրությամբ.
«Հաշիվ Ա11 «Շահագործման մեջ գտնվող փոքրարժեք կամ արագամաշ առարկաներ»
Ա11 «Շահագործման մեջ գտնվող փոքրարժեք կամ արագամաշ առարկաներ» հաշիվը նախատեսված է շահագործման մեջ գտնվող և որպես ծախս ճանաչված փոքրարժեք կամ արագամաշ առարկաների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Շահագործման մեջ գտնվող փոքրարժեք կամ արագամաշ առարկաների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ դրանց պահպանման տեղի, համասեռ խմբերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:»:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Վ. Արամյան