«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 ապրիլի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 32617159
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
29 մարտի 2017 թ. |
N 360-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԶԵՆՔ ՊԱՀԵԼՈՒ, ԿՐԵԼՈՒ, ԳՈՐԾԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված փրկարարական ծառայության կանոնագրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 259-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրության 16-րդ կետի 1-ին ենթակետով`
Հրամայում եմ`
1. Զենք պահելու, կրելու, գործադրելու և օգտագործելու իրավունք տալ`
1) փրկարարական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող հետևյալ ծառայողներին`
ա. փրկարար ծառայության ղեկավար,
բ. փրկարար ծառայության ղեկավարի տեղակալ,
գ. կենտրոնական ապարատի վարչության պետ.
2) փրկարարական ծառայության գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող հետևյալ ծառայողներին`
ա. կենտրոնական ապարատի առանձին բաժնի պետ,
բ. կենտրոնական ապարատի վարչության պետի տեղակալ, բաժնի պետ-կենտրոնական ապարատի վարչության պետի տեղակալ,
գ. տարածքային վարչության պետ.
3) փրկարարական ծառայության ավագ խմբի պաշտոններ զբաղեցնող հետևյալ ծառայողներին`
ա. Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներում (բնակավայրերում) տեղակայված տարածքային վարչության պետի տեղակալ,
բ. Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներում (բնակավայրերում) տեղակայված հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար.
4) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողներին` անկախ զբաղեցրած պաշտոնից.
5) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության ծառայության կազմակերպման վարչության հատուկ բաժնի ծառայողներին` անկախ զբաղեցրած պաշտոնից.
6) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության ծառայության կազմակերպման վարչության հատուկ պահպանության բաժնի ծառայողներին` անկախ զբաղեցրած պաշտոնից.
7) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով, օրենքով սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը, քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին, տարածքային պաշտպանությանը և կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությանը ներգրավված փրկարարական ծառայողներին` անկախ զբաղեցրած պաշտոնից:
2. Սահմանել, որ սույն հրամանի 1-ին կետով զենք պահելու, կրելու, գործադրելու և օգտագործելու իրավունք ստացած՝
1) փրկարարական ծառայողը ծառայողական պարտականությունները կատարելիս, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև ծառայությունից դուրս ժամանակ ունի զենք պահելու, կրելու, գործադրելու և օգտագործելու իրավունք, բացառությամբ սույն հրամանի 1-ին կետի 7-րդ ենթակետում նշված փրկարարական ծառայողների, որոնք զենք պահելու, կրելու, գործադրելու և օգտագործելու իրավունք ունեն միայն սույն հրամանի 1-ին կետի 7-րդ ենթակետով սահմանված դեպքերում.
2) փրկարարական ծառայողը զենքը գործադրում է Փրկարարական ծառայության կանոնագրքով, «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում ու կարգով.
3) փրկարարական ծառայողին զենք կցագրվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի անհատական իրավական ակտով (հրամանով).
4) փրկարարական ծառայողի ծառայողական վկայականում կատարվում է այդ մասին համապատասխան նշում, բացառությամբ սույն հրամանի 1-ին կետի 7-րդ ենթակետում նշված փրկարարական ծառայողների, որոնց զենքը կցագրվում է միայն սույն հրամանի 1-ին կետի 7-րդ ենթակետով սահմանված դեպքերում.
5) փրկարարական ծառայողին տրվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով սահմանված ձևի զենքի կրման անձնական քարտ և զենքի փոխարինման քարտ:
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ծառայության կազմակերպման վարչության պետին` սահմանված ժամկետում ու կարգով ապահովել սույն հրամանի ներկայացումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար |
Դ. Տոնոյան |