«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 հոկտեմբերի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 10215417
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
9 հոկտեմբերի 2015 թ. |
N 513-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ, ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՔԱՂՎԱԾՔՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածը.
Հրամայում եմ`
1. Հաստատել շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցամատյանի տեղեկություններից օգտվելու, արխիվային գործերի վարման և պահպանության կարգը՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել տրամադրվող քաղվածքների ձևերը` համաձայն N 2 հավելվածի:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. Հովհաննիսյան |
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ, ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգով (այսուհետ՝ Կարգ) կանոնակարգվում են շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցամատյանի (այսուհետ՝ Գրանցամատյան) տեղեկություններից օգտվելու, արխիվային գործերի վարման և պահպանության հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.
1) Գրանցամատյան` էլեկտրոնային տվյալների համակարգ, որը պարունակում է «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք) նախատեսված տեղեկություններ շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների վերաբերյալ.
2) արխիվ` Կարգի 40-րդ կետով նախատեսված կարգով արխիվացված գրանցումների ամբողջություն.
3) տեղեկություն` շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների վերաբերյալ այն տվյալները, որոնք Գրանցամատյանի և արխիվի բաղկացուցիչ մասն են, բացառությամբ պետական, ծառայողական, բանկային և օրենքով պահպանվող այլ գաղտնիք համարվող տեղեկությունների.
4) տեխնիկական խնդիրներ` ինտերնետ կապի խափանում, տեղեկատվական բազաների հետ կապի բացակայություն կամ դրանց խափանում, ինչպես նաև այլ դեպքեր, որոնք օբյեկտիվորեն հնարավորություն չեն տալիս օգտվել էլեկտրոնային համակարգից.
5) անձնական պատուհան` կայքում գրանցվելու արդյունքում անձին անվճար տրամադրվող աշխատանքային տիրույթ.
6) աշխատանքային պատուհան` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման գործակալության (այսուհետ` Գործակալություն) կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին, օրենքով սահմանված սահմանափակում կիրառելու իրավասություն ունեցող պետական մարմիններին և նոտարներին տրամադրված աշխատանքային տիրույթ.
7) էլեկտրոնային համակարգ` Գործակալության կայքը և Գրանցամատյանի հասանելի համապատասխան հատվածը.
8) կայքում գրանցված անձ՝ անձնական պատուհանից և աշխատանքային պատուհանից օգտվող անձինք.
9) կապի միջոց` փոստային կամ սուրհանդակային կապի միջոց:
(2-րդ կետը լրաց., փոփ. 06.06.16 N 198-Ն)
3. Գործակալության կայքի (այսուհետ՝ Կայք) միջոցով յուրաքանչյուր անձ կարող է առանց վճարում կատարելու ստանալ տեղեկություն ապահովված իրավունքի գրանցման առկայության կամ բացակայության, տվյալ գրանցման մասով կողմերի և ապահովված առարկայի մասին՝ Կայքում նախատեսված որոնման դաշտերում մուտքագրելով պարտապանի ճշգրիտ անունը և ազգանունը (իրավաբանական անձի դեպքում` անվանումը) կամ շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի առարկայի նկարագիրը կամ շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցման համարը:
4. Գրանցամատյանից և/կամ արխիվից տեղեկատվությունը տրամադրվում է անձի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված վճարը վճարելու դեպքում, եթե Կարգով այլ բան նախատեսված չէ:
(4-րդ կետը խմբ. 06.06.16 N 198-Ն)
5. Քաղվածքը տրամադրվում է թղթային կրիչի վրա՝ հաստատված Գործակալության կնիքով:
(5-րդ կետը խմբ. 06.06.16 N 198-Ն)
6. Գրանցամատյանում և արխիվում համապատասխան գրանցման բացակայությունը նույնպես համարվում է տեղեկություն: Տվյալ դեպքում տրվում է համապատասխան քաղվածք:
7. Գրանցամատյանից և/կամ Արխիվից տրվող տեղեկությունները կարող են տրվել մեկ կամ մի քանի քաղվածքների ձևով:
8. Մեկից ավելի տեղեկություն պահանջելու դեպքում, յուրաքանչյուր քաղվածքի համար կատարվում է առանձին վճարում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չափով:
9. Գործակալությունը մերժում է տեղեկության տրամադրումը, եթե տվյալ տեղեկությունը չի հանդիսանում Օրենքով և Կարգով նախատեսված տեղեկություն կամ պարունակում է պետական, ծառայողական, բանկային և օրենքով պահպանվող այլ գաղտնիք: Եթե քաղաքացին պահանջել է այնպիսի տեղեկություն, որը չի կարող տրամադրվել, ապա Գործակալությունը մերժում է տեղեկության տրամադրումը՝ ներկայացնելով համապատասխան հիմնավորում: Եթե քաղաքացին պահանջել է այնպիսի տեղեկություն, որը Գործակալության կողմից կարող է տրամադրվել մասնակի, ապա Գործակալությունը քաղաքացու դիմումին ի պատասխան տրվող քաղվածքի հետ միաժամանակ հիմնավորում է մասնակի տեղեկության տրամադրելու պատճառները:
10. Եթե ներկայացված դիմումով հնարավոր չէ պարզել, թե ինչպիսի տեղեկություն է պահանջվում, ապա Գործակալությունը դիմողին առաջարկում է մեկօրյա ժամկետում հստակեցնել պահանջները:
11. Գործակալության կողմից տրամադրված քաղվածքը պարունակում է դրա տրամադրման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և ժամը` ժամ, րոպե, վայրկյան հաջորդականությամբ:
12. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին օրենքով սահմանված կարգով իրենց լիազորություններն իրականացնելու համար տեղեկությունը տրամադրվում է անվճար:
13. Ինքնաշխատ կերպով թարմացվող տվյալներում անճշտությունների առկայության դեպքում շահագրգիռ անձը դիմում է համապատասխան գերատեսչություն սխալը շտկելու համար:
14. Տեխնիկական խնդիրների հետևանքով Կայքն անհասանելի լինելու և/կամ էլեկտրոնային համակարգից օգտվելու անհնարինության ժամկետների մասին համապատասխան տեղեկությունը տեղադրվում է Կայքում:
15. Էլեկտրոնային համակարգում օգտագործվում է «Գրապալատ» տառատեսակը:
II. Տեղեկություններից օգտվելու առանձնահատկությունները թղթային եղանակով
16. Անհրաժեշտ տեղեկություն ստանալու համար պետք է ներկայացնել դիմում, որտեղ նշվում են պահանջվող տեղեկությունը, դիմող անձի անունը, ազգանունը, ստորագրությունը և դիմումի ամսաթիվը: Դիմումին կցվում է վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը:
17. Դիմումի ներկայացման պահ է համարվում դիմումը Գործակալություն մուտքագրվելու պահը: Եթե դիմումը Գործակալություն մուտք է լինում աշխատանքային օրվա ավարտին նախորդող մեկ ժամվա ընթացքում և այդ օրը հնարավոր չէ պատասխանել քաղաքացու դիմումին, ապա քաղաքացու դիմումին պատասխանվում է հաջորդ աշխատանքային օրը՝ հնարավոր սեղմ ժամկետում:
18. Գործակալությունը տեղեկատվություն չի տրամադրում, եթե դիմումները չեն բավարարում Կարգի 16-րդ կետի պահանջներին կամ դիմումատուն չի կատարել Կարգի 10-րդ կետի պահանջները:
19. Կարգի 10-րդ կետով նախատեսված առաջարկությանը չպատասխանելու դեպքում ծառայության վճարը չի վերադարձվում: Վճարովի ծառայությունից օգտվելու համար համապատասխան վճարումը հավաստող փաստաթղթով տեղեկությունը Կարգի 18-րդ կետով նախատեսված հիմքով չստանալու դեպքում՝ դիմող անձն ընթացիկ տարվա ընթացքում կարող է ստանալ տեղեկություն առանց վճարում կատարելու:
20. Մինչև աշխատանքային օրվա ավարտը կապի միջոցով տրված փաստաթղթերը համարվում են անմիջապես տրամադրված:
21. Գործակալությունը փաստաթղթերն ընդունելու ժամանակ ճշտում է ծառայության վճարը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության արտաբյուջետային հաշվին վճարված լինելու հանգամանքը: Այն դեպքում, երբ ծառայության վճարը վճարված է այլ հաշվեհամարին կամ վճարված չէ, Գործակալությունը այդ մասին տեղեկացնում է հասցեատիրոջը: Եթե դիմող անձը սահմանված ժամկետում չի ներկայացնում նոր անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը, ապա Գործակալությունը դիմումին ընթացք չի տալիս:
(21-րդ կետը փոփ. 06.06.16 N 198-Ն)
III. Տեղեկություններից օգտվելն էլեկտրոնային համակարգով
22. Էլեկտրոնային եղանակով համապատասխան տեղեկությունները տրամադրվում են էլեկտրոնային ձևով դիմում ներկայացրած անձանց, եթե անձը չի նշում, որ ցանկանում է տեղեկությունը ստանալ կապի միջոցով: Էլեկտրոնային դիմումը պետք է բավարարի 16-րդ կետի պահանջները:
(22-րդ կետը լրաց. 06.06.16 N 198-Ն)
23. Էլեկտրոնային եղանակով դիմում կարող են ներկայացնել Կայքում գրանցված և չգրանցված անձինք:
24. (կետն ուժը կորցրել է 06.06.16 N 198-Ն)
25. (կետն ուժը կորցրել է 06.06.16 N 198-Ն)
26. Կապի միջոցով քաղվածք ստանալու համար, էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում, վճարումը կարող է կատարվել Կայքում հասանելի վճարահաշվարկային համակարգի միջոցով:
(26-րդ կետը լրաց., փոփ. 06.06.16 N 198-Ն)
27. Դիմումի ներկայացման պահ է համարվում դիմումը Գործակալության էլեկտրոնային փոստով ստանալու պահը:
(27-րդ կետը փոփ. 06.06.16 N 198-Ն)
28. Դիմումի ընդունման ծանուցման էլեկտրոնային տարբերակը ուղարկվում է դիմողին՝ նշելով դիմումի ընդունման ժամը:
29. Եթե դիմումը ստացվել է աշխատանքային օրվա ավարտին նախորդող մեկ ժամվա ընթացքում և/կամ ոչ աշխատանքային օրերի կամ ժամերի, ապա դիմումի պատասխանը ուղարկվում է հաջորդ աշխատանքային օրը՝ հնարավոր սեղմ ժամկետում՝ այդ մասին համապատասխան նշում կատարելով դիմումի ընդունման ծանուցման մեջ:
IV. Աշխատանքային պատուհանի տրամադրումը
30. Աշխատանքային պատուհանում անհատ ձեռնարկատերի, իրավաբանական անձի, սահմանափակում կիրառելու իրավասություն ունեցող պետական մարմնի անունից գրանցումները կարող են իրականացվել մեկ կամ մի քանի գրանցման իրավասություն ունեցող անձանց միջոցով:
31. Սպասարկման գրասենյակի գործառույթներ իրականացնող նոտարների աշխատանքային պատուհանում գրանցումներն իրականացվում են նոտարների անունից:
32. Աշխատանքային պատուհանը Գործակալության կողմից անվճար հատկացվում է օրենքով սահմանված սահմանափակում կիրառելու իրավասություն ունեցող պետական մարմիններին և սպասարկման գրասենյակի գործառույթներ իրականացնող նոտարներին: Մեկ գրանցում իրականացնող անձ ունենալու դեպքում աշխատանքային պատուհանը հատկացվում է պետական մարմնի ղեկավարի դիմումի հիման վրա երկու աշխատանքային օրվա ընթացքում:
(32-րդ կետը փոփ. 06.06.16 N 198-Ն)
33. Կարգի 32-րդ կետով նախատեսված կարգով պետական մարմիններին կարող է հատկացվել մեկ և ավելի աշխատանքային պատուհաններ: Մեկից ավել գրանցում իրականացնող անձ ունենալու դեպքում՝ համապատասխան պետական մարմինը Գործակալություն է ներկայացնում այն անձի տվյալները (այսուհետ՝ Լիազորված անձ), ով իրականացնում է իրենց աշխատակիցների գրանցում էլեկտրոնային համակարգում: Լիազորված անձին տրվում է մուտքի անուն և գաղտնաբառ, որը լիազորված անձը իրավասու չէ փոխանցել այլ անձի: Լիազորված անձը կարող է իր աշխատանքային պատուհանից ավելացնել աշխատակիցներ՝ նրանց տալով մուտքի անուն և գաղտնաբառ: Մեկ գրանցում իրականացնող անձ ունենալու դեպքում պետական մարմինը Գործակալություն է ներկայացնում տվյալ անձի տվյալները:
(33-րդ կետը խմբ. 06.06.16 N 198-Ն)
34. Աշխատանքային պատուհանը Գործակալության կողմից հատկացվում է ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված վճարը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության արտաբյուջետային հաշվին վճարելուց հետո, ֆիզիկական անձի, անհատ ձեռնարկատիրոջ, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական անձի ղեկավարի դիմումի հիման վրա երկու աշխատանքային օրվա ընթացքում:
(34-րդ կետը խմբ. 06.06.16 N 198-Ն)
35. Գրանցում իրականացնող անձին տրամադրված մուտքի անունն ու գաղտնաբառը աշխատակիցն իրավասու չէ փոխանցել այլ անձի: Անհրաժեշտության դեպքում աշխատողը կարող է փոխել իր գաղտնաբառը: Մուտքի անունի և գաղտնաբառի որևէ ձևով տարածումը, որոնման համակարգի ոչ բնականոն` այլ ծրագրերի, տեխնիկական միջոցների միջամտությամբ շահագործումը համարվում է ոչ բարեխիղճ օգտագործում:
(35-րդ կետը փոփ. 06.06.16 N 198-Ն)
36. Օգտվողի աշխատանքային պատուհանում կատարված ցանկացած մակագրություն (նշագրում, գրառում) կամ գրանցում և ցանկացած այլ գործողություն համարժեք է փաստաթղթի վրա կատարված մակագրությանը (նշագրմանը, գրառմանը) և աշխատակիցը պատասխանատվություն է կրում իր պատուհանում կատարված գործողությունների համար:
37. Աշխատակցի բացակայության ժամանակահատվածում ոչ ոք իրավունք չունի օգտվել տվյալ աշխատողի աշխատանքային պատուհանից:
38. Գործակալության հետ էլեկտրոնային նամակագրությունը կարող է իրականացվել էլեկտրոնային համակարգի «Դիմեք մեզ» պատուհանի միջոցով, ինչպես նաև Գործակալության էլեկտրոնային փոստի միջոցով:
(38-րդ կետը խմբ. 06.06.16 N 198-Ն)
39. Համակարգից օգտվելու համար սահմանված վճարումները չկատարելու կամ ոչ բարեխիղճ օգտագործելու կամ օգտագործման ժամկետի լրանալու կամ Կարգի խախտմամբ համակարգի օգտագործման դեպքում, Գործակալությունն արգելափակում է տվյալ աշխատանքային պատուհանը և այդ մասին տեղեկացնում տվյալ աշխատակցի վերադասին (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջը, ֆիզիկական անձի դեպքում՝ ֆիզիկական անձին, նոտարի դեպքում՝ նոտարին): Արգելափակման հիմքերի վերանալուց հետո, Գործակալությունը հնարավորություն է տալիս կրկին օգտվել աշխատանքային պատուհանից:
(39-րդ կետը լրաց. 06.06.16 N 198-Ն)
V. Արխիվային գործի վարման և պահպանության առանձնահատկությունները
40. Գրանցամատյանից գրանցումները արխիվացվում են հետևյալ դեպքերում`
1) գրանցման գործողության ժամկետը դադարեցնելու մասին ապահովված անձի դիմումի հիման վրա` պարտապանի կողմից պարտավորության կատարման հիմքով,
2) գրանցման ժամկետի ավարտից հետո` ինքնաշխատ կերպով,
3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած ակտի հիման վրա գրառման գործողությունը դադարեցնելու և գրանցումն անվավեր ճանաչելու դեպքում:
41. (կետն ուժը կորցրել է 06.06.16 N 198-Ն)
42. Արխիվում գրանցումները դասակարգվում են ըստ արխիվ տեղափոխվելու ամսաթվի ժամի և վայրկյանի:
43. Արխիվից քաղվածքները տրամադրվում են Կարգի 2-րդ և 3-րդ գլուխներով սահմանված կարգով:
44. Արխիվից տրամադրված քաղվածքը պարունակում է նշում գրանցման արխիվացված լինելու վերաբերյալ:
45. Մինչև Օրենքի ուժի մեջ մտնելը շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների վերաբերյալ նախկինում կատարված գրանցումները, որոնք հնարավոր չէ դադարեցնել պարտատիրոջ կողմից, արխիվացվում են Գործակալության կողմից:
(հավելվածը լրաց., փոփ., խմբ. 06.06.16 N 198-Ն)
Հավելված Հայաստանի Հանրապետության |
Ձև N 1
ՔԱՂՎԱԾՔ |
Գրանցամատյանից □ |
Արխիվից □ |
Պարտապանին առնչվող շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների բոլոր գրանցումների վերաբերյալ
______________________________________________________________________
(ֆիզիկական անձ/անհատ ձեռնարկատեր/իրավաբանական անձ)
վերաբերյալ շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցամատյանում
__________________________ (ամսաթիվ, ժամ/րոպե/վայրկյան) |
դրությամբ առկա է (են) |
__________________ (թիվ) |
գրանցում(ներ). |
_______________________________________________________________________
(գրանցման ամսաթիվ, ժամ/րոպե/վայրկյան, պարտատեր)
1. _____________________________________________________________________
(գրանցման ամսաթիվ, ժամ/րոպե/վայրկյան, պարտատեր)
2. _____________________________________________________________________
(գրանցման ամսաթիվ, ժամ/րոպե/վայրկյան, պարտատեր)
Կ.Տ.
________________
(Տրման ամսաթիվ)
Ձև N 2
ՔԱՂՎԱԾՔ |
Գրանցամատյանից □ |
Արխիվից □ |
Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների վերաբերյալ
____________________________________________________________________________________
(ֆիզիկական անձ/անհատ ձեռնարկատեր/իրավաբանական անձ/համայնք/Հայաստանի Հանրապետություն)
վերաբերյալ շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցամատյանում՝
____________________________________________________________________________________
(ամսաթիվ, ժամ/րոպե/վայրկյան)
դրությամբ գրանցումներ առկա չեն:
Կ.Տ.
________________
(Տրման ամսաթիվ)
Ձև N 3
ՔԱՂՎԱԾՔ |
Գրանցամատյանից □ |
Արխիվից □ |
Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների վերաբերյալ
Գրանցման համար: |
Գրանցման ամսաթիվ: |
______________________________________________________________________
ՊԱՐՏԱՏԵՐ |
ՊԱՐՏԱՊԱՆ |
ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ` Գումար: |
ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ Գույքի կատեգորիա: |
Նկարագրություն (Որոշիչ/ընդհանուր հատկանիշներ): |
Կ.Տ.
________________
(Տրման ամսաթիվ)
Ձև N 4
ՔԱՂՎԱԾՔ |
Գրանցամատյանից □ |
Արխիվից □ |
Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների վերաբերյալ
____________________________________________________________________________________
(գրանցման ամսաթիվ և ժամ)
Հայցվող տեղեկատվություն___________________________________________________________
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
Կ.Տ.
________________
(Տրման ամսաթիվ)
Ձև N 5
ՔԱՂՎԱԾՔ |
Գրանցամատյանից □ |
Արխիվից □ |
Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցման փոփոխությունների վերաբերյալ
____________________________________________________________________________________
(գրանցման ամսաթիվ և ժամ)
1. __________________________________________________________________________________
(փոփոխության ամսաթիվ և ժամ, փոփոխության բովանդակություն)
2. __________________________________________________________________________________
(փոփոխության ամսաթիվ և ժամ, փոփոխության բովանդակություն)
Կ.Տ.
________________
(Տրման ամսաթիվ)
Ձև N 6
ՔԱՂՎԱԾՔ |
Գրանցամատյանից □ |
Արխիվից □ |
Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցման ժամկետի երկարաձգումների վերաբերյալ
____________________________________________________________________________________
(գրանցման ամսաթիվ և ժամ)
Գրանցման ժամկետի ավարտը________________________________________
Երկարաձգվել է մինչև`
1.__________________________
2. __________________________
3.__________________________
4. __________________________
Կ.Տ.
________________
(Տրման ամսաթիվ)
(հավելվածը խմբ. 06.06.16 N 198-Ն)