«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 ապրիլի 2016 թ.
Պետական գրանցման թիվ --------
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
21 ապրիլի 2016 թ. |
N 142-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշման N 1 հավելվածի 15-րդ կետի 1-ին ենթակետով.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2011 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 02-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ լրացումները.
1) Հրամանի հավելվածի` «Միջատասպան պատրաստուկներ (ինսեկտիցիդներ)» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ` 1.308-րդ, 1.309-րդ, 1.310-րդ, 1.311-րդ, 1.312-րդ, 1.313-րդ և 1.314-րդ կետերով.
« |
|
». |
2) Հրամանի հավելվածի` «Մանրէակենսաբանական միջատասպան պատրաստուկներ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ` 3.008-րդ և 3.009-րդ կետերով.
« |
|
». |
3) Հրամանի հավելվածի` «Սնկասպան պատրաստուկներ (ֆունգիցիդներ)» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ` 6.237-րդ, 6.238-րդ, 6.239-րդ և 6.240-րդ կետերով.
« |
|
». |
4) Հրամանի հավելվածի` «Սնկասպան ախտահանիչներ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ` 7.010-րդ կետով.
« |
|
». |
5) Հրամանի հավելվածի` «Մոլախոտասպան պատրաստուկներ (հերբիցիդներ)» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ` 8.159-րդ, 8.160-րդ, 8.161-րդ և 8.162-րդ կետերով.
« |
|
». |
Ա. Հայրապետյան |