ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ
ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
28 հոկտեմբերի 2015 թ. |
N 1130-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԷՔՍՏՐԻՄ» ՍՊԸ-ԻՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ ՀՀ) օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1527-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ՝ ՏԿԱԻՆ) կանոնադրության 7-րդ կետի 2-րդ ենթակետի «ի» պարբերությամբ և հաշվի առնելով ՀՀ ՏԿԱԻՆ պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորման հանձնաժողովի 2015 թվականի հոկտեմբերի 23-ի N 25 նիստի եզրակացությունը.
Հրամայում եմ`
1. Տրամադրել «Էքստրիմ» ՍՊԸ-ին պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման համար համապատասխան լիցենզիա։
2. Հրամանը հայտարարել ըստ առնչության։
3. Հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
Հիմք՝ «էքստրիմ» ՍՊԸ-ի տնօրեն Դ. Թադևոսյանի հայտը։
Ա. Երիցյան
![loading...](/static/img/loader.gif)