ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
20 հոկտեմբերի 2015 թ. |
N 1455-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀԱԿՈԲ ԱՍԼԱՆՅԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԽԱԽՏՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի ԹԻՎ 690-Ա ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ N ՕՕ 0077 ԼԻՑԵՆԶԻԱՅՈՒՄ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետով, ինչպես նաև հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 32-րդ հոդվածի 1-ին մասը, 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և «ՀԱԿՈԲ ԱՍԼԱՆՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված սույն թվականի հոկտեմբերի 16-ի դիմումը.
Հրամայում եմ`
1. «ՀԱԿՈԲ ԱՍԼԱՆՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջի խախտումն արձանագրել որպես` «ՀԱԿՈԲ ԱՍԼԱՆՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2010 թվականի օգոստոսի 25-ի N 680-Ա հրամանով տրված առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության N ՕՕ 0077 լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտման կատարում:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2010 թվականի օգոստոսի 25-ի N 680-Ա հրամանով «ՀԱԿՈԲ ԱՍԼԱՆՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության N ՕՕ 0077 լիցենզիայի գործողության կասեցման համար Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ սույն թվականի հոկտեմբերի 16-ին հարուցված վարչական վարույթը կարճել:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2010 թվականի օգոստոսի 25-ի «Առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիայի տրման մասին» N 690-Ա հրամանի 1-ին կետով հաստատված N 1-ին հավելվածի 2-րդ կետի 2-րդ սյունակի` «ՀԱԿՈԲ ԱՍԼԱՆՅԱՆ» ՍՊԸ» բառերից հետո լրացնել «Իրավաբանական անձի գտնվելու վայրը` ք. Երևան, Տոլբուխինի փ., շ. 34/26» բառերով:
4. Առևտրի իրականացման վայրի կազմակերպման լիցենզիաների գրանցամատյանում կատարել համապատասխան փոփոխություններ:
5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` այն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ ՀՀ վարչական դատարան` օրենքով սահմանված ժամկետներում:
Կ. Ճշմարիտյան