ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
3 օգոստոսի 2015 թ. |
N 2071-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՄԱԳՏՈՆԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-ԴԳ-001766 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐ ԿԱՄ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԴԵՂԵՐԻ ԻՐԱՑՈՒՄ ԵՎ ԲԱՑԹՈՂՈՒՄ ՄԱՍՈՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, «ՄԱԳՏՈՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 29.07.2015 թ. դիմումը.
Հրամայում եմ`
1. Դադարեցնել «ՄԱԳՏՈՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2014 թվականի դեկտեմբերի 1-ին տրված դեղատնային գործունեության իրականացման թիվ Կ-ԴԳ-001766 լիցենզիայի գործողության թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի իրացում և բացթողում մասով:
2. «ՄԱԳՏՈՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել դեղատնային գործունեության իրականացման լիցենզիայի նոր ձևաթուղթ, վերջինիս մեջ ներառելով 2014 թվականի դեկտեմբերի 1-ին տրված դեղատնային գործունեության իրականացման թիվ Կ-ԴԳ-001766 լիցենզիայով նախատեսված դեղատնային գործունեության իրականացման տեսակները` բացառությամբ սույն հրամանի 1-ին կետով դադարեցված մասի:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին`
1) ապահովել լիցենզիայի նոր ձևաթղթի տրամադրման վերաբերյալ տեղեկությունների գրանցումը լիցենզիաների գրանցամատյանում,
2) «ՄԱԳՏՈՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անհատական գործին,
3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`
1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:
5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:
Ա. Մուրադյան |
