«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 հունիսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 11815227
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
8 հունիսի 2015 թ. |
թիվ 369-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՃՇԳՐՏՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի «Ապրանքների մաքսային արժեքի հայտարարագրման, հսկողության և ճշգրտման կարգերի մասին» թիվ 376 որոշմամբ հաստատված ապրանքների մաքսային արժեքի հսկողության կարգի 1-ին հավելվածին և «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 120-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան`
Հրամայում եմ`
1. Հաստատել ապրանքների մաքսային արժեքի ճշգրտման մասին որոշման ձևը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախարար |
Գ. Խաչատրյան |
ՀԱՎԵԼՎԱԾ |
ՁԵՎ
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՃՇԳՐՏՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ
«___»_____________ 20____թ.
|
|
Տեղեկացնում ենք, որ Մաքսային միության մաքսային օրենսգրքի 68-րդ հոդվածին համապատասխան` մաքսային մարմնի կողմից ընդունվել է որոշում` թիվ ___________ ապրանքների հայտարարագրում հայտարարագրված ապրանքների մաքսային արժեքի ճշգրտման մասին`
Ապրանքի համարը |
Ընդունված որոշման հիմնավորումը* |
Ապրանքների մաքսային արժեքը պետք է որոշվի 2008 թվականի հունվարի 25-ի «Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքի որոշման մասին» համաձայնագրին համապատասխան՝ հետևյալ տեղեկությունների հիման վրա.
Ապրանքի համարը |
Ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդի համարը |
Ապրանքների մաքսային արժեքը |
Տեղեկությունների ստացման աղբյուրը (նշելով վավերապայմանները, եթե դրանք առկա են) |
Մաքսային միության մաքսային օրենսգրքի 191-րդ հոդվածին համապատասխան՝ ապրանքների հայտարարագրում Դուք պետք է կատարեք հետևյալ փոփոխությունները և (կամ) լրացումները.
Հերթական համարը |
Ապրանքի համարը |
Սյունակի /սյունակի ենթաբաժնի համարը |
Ավելի վաղ նշված տեղեկությունները |
Ճշգրտված տվյալները |
|
մինչև «__» ________20___ թ-ն ընկած ժամկետը ** |
|
հայտարարատուի (մաքսային ներկայացուցչի) կողմից տվյալ որոշումն ստանալու օրվանից հետո տասն աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում *** |
|
____________________________________ | ___________________ |
(մաքսային մարմնի պաշտոնատար անձի Ա.Ա.Հ-ն) |
(ստորագրությունը) |
____________________________________ | __________________ | _______________________ |
(հայտարարատուի (մաքսային ներայացուցչի) ներկայացուցչի Ա. Ա. Հ-ն) |
(ստորագրությունը) |
(որոշումն ստանալու ամսաթիվը) |
(որոշումն ուղարկելու փոստային հասցեն (նշվում է որոշումը փոստով ուղարկելու դեպքում)
_____________________________ |
_________________________________________ | |
(որոշումը փոստով ուղարկելու ամսաթիվը) |
(որոշումը փոստով ուղարկած մաքսային մարմնի պաշտոնատար անձի Ա. Ա. Հ-ն և ստորագրությունը) |
*Սյունակում նշվում է որոշման ընդունման հիմնավորումը Մաքսային միության մաքսային օրենսգրքի 68-րդ հոդվածին համապատասխան` ելնելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածով ամրագրված պահանջներից:
**Նշվում է Մաքսային միության մաքսային օրենսգրքի 196-րդ հոդվածով սահմանված` ապրանքների բացթողման ժամկետները չգերազանցող ժամկետ` մինչև ապրանքների բացթողումը որոշումն ընդունելու դեպքում կամ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված ժամկետը` ապրանքների բացթողումից հետո որոշումն ընդունելու դեպքում:
***Նշվում է ապրանքների բացթողումից հետո որոշումն ընդունելու դեպքում, այդ թվում` լրացուցիչ ստուգման անցկացման արդյունքների հիման վրա, եթե Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ այլ ժամկետ սահմանված չէ: