Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 369-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (02.07.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2015.06.22/17(529) Հոդ.153
Принят
Ֆինանսների նախարար
Дата принятия
08.06.2015
Подписан
Ֆինանսների նախարար
Дата подписания
08.06.2015
Дата вступления в силу
02.07.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 հունիսի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 11815227

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

8 հունիսի 2015 թ.

թիվ 369-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՃՇԳՐՏՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի «Ապրանքների մաքսային արժեքի հայտարարագրման, հսկողության և ճշգրտման կարգերի մասին» թիվ 376 որոշմամբ հաստատված ապրանքների մաքսային արժեքի հսկողության կարգի 1-ին հավելվածին և «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 120-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել ապրանքների մաքսային արժեքի ճշգրտման մասին որոշման ձևը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախարար

Գ. Խաչատրյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ ֆինանսների նախարարի
2015 թվականի հունիսի 8-ի 
թիվ 369-Ն հրամանի

 

ՁԵՎ

 

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՃՇԳՐՏՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ

 

«___»_____________ 20____թ.

 

Մաքսային մարմնի անվանումը

 
Հայտարարատուի (մաքսային ներկայացուցչի) անվանումը

 

Տեղեկացնում ենք, որ Մաքսային միության մաքսային օրենսգրքի 68-րդ հոդվածին համապատասխան` մաքսային մարմնի կողմից ընդունվել է որոշում` թիվ ___________ ապրանքների հայտարարագրում հայտարարագրված ապրանքների մաքսային արժեքի ճշգրտման մասին`

Ապրանքի համարը

Ընդունված որոշման հիմնավորումը*

   
   

Ապրանքների մաքսային արժեքը պետք է որոշվի 2008 թվականի հունվարի 25-ի «Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքի որոշման մասին» համաձայնագրին համապատասխան՝ հետևյալ տեղեկությունների հիման վրա.

Ապրանքի համարը

Ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդի համարը

Ապրանքների մաքսային արժեքը

Տեղեկությունների ստացման աղբյուրը (նշելով վավերապայմանները, եթե դրանք առկա են)

       
       

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 191-րդ հոդվածին համապատասխան՝ ապրանքների հայտարարագրում Դուք պետք է կատարեք հետևյալ փոփոխությունները և (կամ) լրացումները.

Հերթական համարը

Ապրանքի համարը

Սյունակի /սյունակի ենթաբաժնի համարը

Ավելի վաղ նշված տեղեկությունները

Ճշգրտված տվյալները

         
         
         

 

 

 մինչև «__» ________20___ թ-ն ընկած ժամկետը **

 

 

 

 հայտարարատուի (մաքսային ներկայացուցչի) կողմից տվյալ որոշումն ստանալու օրվանից հետո տասն աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում ***

 

Անձնական համարակալված կնիքը

 

 

  ____________________________________ ___________________

  (մաքսային մարմնի պաշտոնատար անձի Ա.Ա.Հ-ն)

(ստորագրությունը)

 

  ____________________________________  __________________  _______________________

 

(հայտարարատուի (մաքսային ներայացուցչի)

ներկայացուցչի Ա. Ա. Հ-ն)

(ստորագրությունը)

(որոշումն ստանալու ամսաթիվը)

___________________________________________________________________

(որոշումն ուղարկելու փոստային հասցեն (նշվում է որոշումը փոստով ուղարկելու դեպքում)

 

  _____________________________

_________________________________________

 

(որոշումը փոստով ուղարկելու ամսաթիվը)

(որոշումը փոստով ուղարկած մաքսային մարմնի պաշտոնատար

անձի Ա. Ա. Հ-ն և ստորագրությունը)

 

*Սյունակում նշվում է որոշման ընդունման հիմնավորումը Մաքսային միության մաքսային օրենսգրքի 68-րդ հոդվածին համապատասխան` ելնելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածով ամրագրված պահանջներից:

**Նշվում է Մաքսային միության մաքսային օրենսգրքի 196-րդ հոդվածով սահմանված` ապրանքների բացթողման ժամկետները չգերազանցող ժամկետ` մինչև ապրանքների բացթողումը որոշումն ընդունելու դեպքում կամ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված ժամկետը` ապրանքների բացթողումից հետո որոշումն ընդունելու դեպքում:

***Նշվում է ապրանքների բացթողումից հետո որոշումն ընդունելու դեպքում, այդ թվում` լրացուցիչ ստուգման անցկացման արդյունքների հիման վրա, եթե Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ այլ ժամկետ սահմանված չէ: