ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
7 մայիսի 2015 թ. |
N 1126-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 2-րդ և 3-րդ կետերը, հաշվի առնելով, որ հրամանում զետեղված անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների դեղատնային գործունեության (դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա տրամադրելու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին.
Հրամայում եմ`
1. Բավարարել դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացված հայտերը` հատկացնելով լիցենզիաներ հետևյալ հայտատուներին.
1) «Վիտամին Պլյուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
դեղատնային գործունեություն |
2) «Ֆարմալայք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
դեղատնային գործունեություն |
3) «Վագա-Ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
դեղատնային գործունեություն |
4) «ԾԱՄ ԱՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
դեղատնային գործունեություն |
5) «Արս Առ ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
դեղատնային գործունեություն |
6) «Ռոյալ Ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
դեղատնային գործունեություն |
7) Խաչիկ Ավագյան անհատ ձեռնարկատեր |
դեղատնային գործունեություն |
8) Սերոբ Անախասյան անհատ ձեռնարկատեր |
դեղատնային գործունեություն |
9) Հասմիկ Փանոսյան անհատ ձեռնարկատեր |
դեղատնային գործունեություն |
10) Ալինա Գալստյան անհատ ձեռնարկատեր |
դեղատնային գործունեություն |
11) «Ստոմ Ցենտրալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
12) Սվետա Զուրաբյան անհատ ձեռնարկատերեր |
բժշկական օգնություն և սպասարկում |
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին՝
1) սույն հրամանի 1-ին կետում նշված դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաները տրամադրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության համաձայն,
2) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիաների տրամադրումը հայտատուներին,
3) ապահովել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի հունվարի 23-ի «Առողջապահության բնագավառում լիցենզիա ստացած անձանց տրամադրվող ծանուցման թերթիկի ձևերը հաստատելու մասին» թիվ 90-Ա հրամանով հաստատված ծանուցման թերթիկների տրամադրումը լիցենզավորված անձանց:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:
Ա. Մուրադյան |