«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 օգոստոսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 11715369
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
14 օգոստոսի 2015 թ. ք. Երևան |
N 194-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՊԵՏԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱԴՈՆՑ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 6/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻՑ ԲՆԱԿԱՐԱՆ ԳՆԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԻ ԵՎ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 7-ի N 821-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 7-րդ և 10-րդ կետերի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի N 857-Ն որոշման 1-ին կետի`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի N 857-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի երրորդ փուլի շրջանակներում դիմում-հայտերի և գերատեսչական տեղեկանքների ներկայացման ժամկետ է սահմանվել 2015 թվականի օգոստոսի 24-ից սեպտեմբերի 4-ը` ժամը 18:00:
2. Սույն հրամանի 1-ին կետով սահմանված դիմում-հայտերը և գերատեսչական տեղեկանքները ներկայացվում են՝ համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի օգոստոսի 29-ի N 232-Ն հրամանով հաստատված N 1-ին և N 2-րդ հավելվածների:
Նախարարի ժամանակավոր |
Ա. Բադալյան |