«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 ապրիլի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 10015135
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
7 ապրիլի 2015 թ. |
N 11-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի թիվ 562-Ն որոշման 2-րդ կետը, ինչպես նաև որոշմամբ հաստատված հավելված 1-ի 6-րդ կետը.
Հրամայում եմ՝
1. Հաստատել առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը` համաձայն հավելվածի:
Ա. Մուրադյան |
Հավելված |
Մ Ե Թ Ո Դ Ա Կ Ա Ն ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ
1. Սույն մեթոդական ուղեցույցը սահմանում է Հայաստանի Հանրապետության մարզպետների` մարզերի տարածքում առողջապահության բնագավառում կատարված աշխատանքների լիարժեքության գնահատման ընթացակարգը:
2. Առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատանքներ են համարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ մարզպետներին վերապահված լիազորությունների իրականացման արդյունքում կատարված աշխատանքները:
3. Առողջապահության բնագավառում մարզպետի կատարած գնահատման ենթակա աշխատանքները (այսուհետ` Աշխատանքներ) ներառում են`
1) Հայաստանի Հանրապետության օրենքների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության և վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում.
2) հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող մարզին առնչվող հարցերի ներկայացում.
3) ոչ պետական միջոցներով առողջապահական ոլորտում իրականացրած ներդրումները.
4) մարզային ենթակայության առողջապահական հաստատություններում պարտքերի բացակայության ուղղությամբ մարզպետների կողմից իրականացված գործառույթները:
4. Հայաստանի Հանրապետության մարզպետների` մարզերի տարածքում առողջապահության բնագավառում կատարված բոլոր աշխատանքներին տրված գնահատականների հանրագումարը կազմում է 5 միավոր` գնահատման հիմնական չափորոշիչների մասով:
5. Սույն հրամանի 3-րդ կետի`
1) 1-ին ենթակետում նշված աշխատանքները գնահատվում են 1,5 միավոր,
2) 2-րդ կետով նախատեսված աշխատանքները` 1,5 միավոր,
3) 3-րդ կետով նախատեսված աշխատանքները` 1,0 միավոր,
4) 4-րդ կետով նախատեսված աշխատանքները` 1.0 միավոր:
6. Մարզպետների` առողջապահության բնագավառում կատարած աշխատանքի գնահատման համար տեղեկատվության հավաքագրումը իրականացվում է համաձայն աղյուսակ 1-ի:
7. Աղյուսակ 1-ով սահմանվում է մարզպետի կողմից կատարված աշխատանքը և մարզի առողջապահական վիճակը բնութագրող ցուցանիշները:
8. Յուրաքանչյուր աշխատանքի գնահատականը տրվում է սույն ուղեցույցի աղյուսակ 1-ում նշված տեղեկատվության վերլուծության արդյունքում մարզպետի կատարած աշխատանքները և բոլոր մարզերի համար բնութագրող աշխատանքները բնութագրող ներկայացված ցուցանիշների հիման վրա:
9. Աղյուսակ 1-ում ներկայացված ցուցանիշներից որևէ մեկի վերաբերյալ մարզպետի կողմից տեղեկատվություն չներկայացնելու դեպքում այդ ցուցանիշի հետ կապված հարաբերական ցուցանիշները գնահատվում են 0 միավոր:
10. Մարզպետի կողմից կատարված աշխատանքների գնահատումը կատարվում է սույն ուղեցույցի աղյուսակ 2-ին համապատասխան:
11. Առողջապահության բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների ամբողջական գնահատականը կազմվում է յուրաքանչյուր ենթաչափորոշչի համար կազմված աշխատանքների գնահատականի գումարից:
Աղյուսակ 1
ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հ/հ |
Առողջության պահպանման բնագավառում մարզպետի կողմից կատարվող աշխատանքների գնահատման համար հավաքագրվող ցուցանիշների անվանումները |
Կողմնորոշիչ միավորները |
1 |
2 |
3 |
1. ՄԱՐԶՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԵՎ ՄԱՐԶԻ | ||
1) |
Հայաստանի Հանրապետության օրենքների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության և վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում | |
ա. |
Աջակցություն մարզի տարածքում պետական առողջապահական ծրագրերի իրականացմանը |
0.3 |
բ. |
Առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրերին մասնակցություն |
0.2 |
գ. |
Պետական առողջապահական ծրագրերի իրականացման ընթացքում մարզի կառույցների ֆինանսավորմանը մասնակցություն, լրացումների կատարում |
0.2 |
դ. |
ՀՀ օրենքով սահմանված կարգով բնակչության անվճար բուժօգնության ապահովում |
0.2 |
ե. |
Մարզում հիվանդացության և մահացության ցուցանիշների վերջին 3 տարիների դինամիկան |
0.2 |
զ. |
Առողջության առաջնային պահպանման հաստատություններում (պոլիկլինիկաներ, բժշկական ամբուլատորիաներ, առողջության կենտրոններ, ընտանեկան բժշկի գրասենյակներ) բժշկական օգնության որակի բարելավմանը և վերահսկմանն ուղղված միջոցառումների իրականացում |
0.2 |
է. |
Մարզի տարածքում իր ենթակայության կազմակերպություններում սանիտարական օրենսդրության պահանջների և բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ոլորտի այլ իրավական ակտերի կատարման ապահովում |
0.2 |
Ընդամենը` |
1.5 | |
2) |
Հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող մարզին առնչվող հարցերի ներկայացում | |
ա. |
Աջակցություն սանիտարահիգիենիկ, հակահամաճարակային և կարանտինային միջոցառումների իրականացմանը, ինչպես նաև բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ոլորտի մարզին առնչվող հարցերի ներկայացում |
0.5 |
բ. |
Մարզային ենթակայության տակ գտնվող պետական առողջապահական հաստատությունների աշխատանքի կազմակերպում |
0.4 |
գ. |
Երևան և այլ մարզեր ուղեգրված հիվանդների համամասնության հիմնավորման ապահովում |
0.3 |
դ. |
Մարզային ենթակայության բժշկական հաստատությունների բժշկական կադրերի համալրմանն ուղղված աշխատանքների իրականացում մարզպետարանների կողմից |
0.3 |
Ընդամենը՝ |
1.5 | |
3. |
Ոչ պետական միջոցներով առողջապահական ոլորտում իրականացրած ներդրումները | |
1) |
մարզային ենթակայության առողջապահական հաստատությունների շենքերի պահպանման և տեխնիկական հագեցվածության աշխատանքների իրականացում` |
0.4 |
2) |
մարզի տարածքում այլ առողջապահական ծրագրերի իրականացում |
0.4 |
3) |
Ժամանակավոր ուղեգրված բժիշկների կենցաղային պայմանների ապահովում |
0.2 |
Ընդամենը՝ |
1.0 | |
4. |
Մարզային ենթակայության առողջապահական հաստատություններում պարտքերի բացակայության ուղղությամբ մարզպետների կողմից իրականացված գործառույթները | |
1) |
Աշխատավարձերի և սոցվճարների գծով պարտքերի բացառում, դեկտեմբեր ամսվա աշխատավարձերի վճարում տվյալ տարում |
0.4 |
2) |
Այլ ծախսերի մասով պարտքերի ավելացման բացառում տվյալ տարվա հունվարի 1-ի համեմատ |
0.3 |
3) |
Տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա պարտքերի մարման առկայություն, 10.0 մլն դրամից ավելի պարտքի առկայության դեպքում դրանց մարման ծրագրի առկայություն` միջոցառումների ծրագիր, ժամանակացույց |
0.3 |
Ընդամենը՝ |
1.0 |
Աղյուսակ 2
ՄԱՐԶՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՍԱՆԴՂԱԿ
Կատարման որակ |
Կատարված է առանց թերությունների |
Կատարված է ոչ էական թերություններով |
Կատարված է էական |
Կատարված չէ |
Կատարման | ||||
Սահմանված ժամկետին |
100 |
90 |
75 |
0 |
Սահմանված ժամկետի ոչ էական բացթողումներով |
95 |
85 |
75 |
0 |
Սահմանված ժամկետի |
80 |
75 |
0 |
0 |
1. Մարզպետի աշխատանքի գնահատումը հաշվարկվում է ըստ հետևյալ բանաձևի`
X= |
Y * Z |
, |
100 |
որտեղ` X-ը մարզպետի կողմից կատարված յուրաքանչյուր ենթաչափորոշչի գնահատականն է,
Y-ը` սույն մեթոդական ուղեցույցի 5-րդ կետով նշված համապատասխան ենթաչափորոշչի առավելագույն գնահատականն է,
Z-ը` սույն մեթոդական ուղեցույցի աղյուսակ 2-ին համապատասխան` յուրաքանչյուր ենթաչափորոշչին համապատասխան կատարված աշխատանքի գնահատականն է: