Գլխավոր տեղեկություն
Номер
N 1236-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (21.05.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.06.30/39(1128) Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
20.05.2015
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
20.05.2015
Дата вступления в силу
21.05.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

20 մայիսի 2015 թ.

N 1236-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ «ԿԱՐԲԻԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը և առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության գործառույթների շրջանակներում լիցենզիաների վերաձևակերպումների գործընթացի ընթացքում «Կարբիի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպության մոտ հայտնաբերված խախտումները, այն է՝

1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի «Կարբիի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը, չունենալով բժշկական օգնության և սպասարկման ռենտգենաբանական տեսակը, իրականացնում է ստոմատոլոգիական ծառայություն, որը հակասում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշման հավելված N 1-ի 5-րդ կետի պարտադիր պայմաններին և պահանջներին:

 

Հրամայում եմ`

 

1. Կասեցնել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի «Կարբիի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը 2004 թվականի մայիսի 25-ին տրված (Արագածոտնի մարզ, գ. Կարբի) թիվ Կ-XX-000544 լիցենզիայի բժշկական օգնության և սպասարկման թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական տեսակների գործողությունը մինչև խախտման պատճառների վերացումը:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը լիցենզավորված անձին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

 Ա. Մուրադյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան