ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
01 մայիսի 2000 թ. |
N 175 |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-Ի ԹԻՎ 195 ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 20-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը լիազորություններ վերապահելու մասին» թիվ 195 որոշման պահանջների կատարման նպատակով`
Հրամայում եմ`
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 20-ի թիվ 195 որոշման 1-ին կետով նախատեսված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը վերապահված լիազորություններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության օրենսդրական հարցերի վարչության կողմից:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության օրենսդրական հարցերի վարչությանը`
ա) օրենքներում և այլ իրավական ակտերում փոփոխությունների և լրացումների ներառնել (իրավական ակտերը վերահսկողական վիճակում պահել)` փոփոխությունների կամ լրացումների մասին օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելուց հետո` քսանօրյա ժամկետում.
բ) օրենքում փոփոխությունը կան լրացումը ներառնելուց հետո, տասնօրյա ժամկետում, այն, ամփոփված էլեկտրոնային կրիչում, ուղարկել Հայաստանի Հանրապետության Նախագահին և Ազգային ժողով.
գ) օրենքները և այլ իրավական ակտերն ստանալուց մեկ օրվա ընթացքում առաջարկություններ ներկայացնել դրանք «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» կամ «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում» հրապարակելու մասին:
3. Հայաստանի Հանրապետության օրենքների և իրավական այլ ակտերի հրապարակման աշխատանքների կազմակերպումը, այդ ակտերի հրապարակման ուղարկումը, դրանք ճիշտ և ժամանակին հրատարակելը, ինչպես նաև սույն հրամանի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված աշխատանքների կատարման նկատմամբ հսկողությունը դնել արդարադատության նախարարի տեղակալ Գ. Մալխասյանի վրա:
4. «Պաշտոնական տեղեկագիր» ՊՓԲԸ ընդհանուր ժողովի` «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 70 հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, իսկ ընկերության խորհրդի` նույն օրենքի 87 հոդվածով նախատեսված լիազորությունները` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Գ. Մալխասյանին:
5. «Պաշտոնական տեղեկագիր» պետական փակ բաժնետիրական ընկերության գործունեության ուսումնասիրման համար ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով`
Գ. Մալխասյան |
- | ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ (նախագահ) |
Ա. Աբովյան | - |
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ |
Կ. Խտրյան | - |
ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրական հարցերի վարչության պետ
|
Հ. Գասպարյան | - | ՀՀ արդարադատության նախարարության գործերի կառավարիչ |
Ս. Կարապետյան | - |
ՀՀ արդարադատության նախարարության կուսակցությունների, լրատվության միջոցների, հասարակական և այլ կազմակերպությունների գրանցման վարչության գլխավոր խորհրդատու
|
Պ. Սմբատյան | - | ՀՀ արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնի տնտեսագիտության բաժնի ավագ փորձագետ |
6. Հանձնաժողովին` ուսումնասիրությունների արդյունքում, 20-օրյա ժամկետում, ներկայացնել առաջարկություններ ՓԲԸ-ի գործունեության կատարելագործման և «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի» ու «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրի» հրատարակման աշխատանքների բարելավման վերաբերյալ:
7. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Գ. Մալխասյանին` առաջարկություններ ներկայացնել օրենքների և այլ իրավական ակտերի` օտար լեզուներով պաշտոնական թարգմանությունների իրականացման և հրատարակման վերաբերյալ:
9. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Ա. Աբովյանին` ամենայն օժանդակություն ցույց տալ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության օրենսդրական հարցերի վարչությանը` սույն հրամանի պահանջների կատարումը ժամանակին և անխափան իրականացնելու համար:
10. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մայիսի 2-ից:
Դ. Հարությունյան