«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 մայիսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 10215169
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
13 ապրիլի 2015 թ. |
N 156-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ «ԱՆԲԱՍԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼԻ ՁԵՎԸ ԵՎ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 6-րդ մասով.
Հրամայում եմ`
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անբասիր ծառայության համար».
1) մեդալի ձևը` համաձայն N 1 հավելվածի.
2) վկայականի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) մեդալի շնորհման կարգը` համաձայն N 3 հավելվածի:
Հ. Մանուկյան |
Հավելված N 1 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ «ԱՆԲԱՍԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼԻ ՁԵՎԸ
1. «Անբասիր ծառայության համար» մեդալը (այսուհետ՝ Մեդալ) շրջանաձև է, 35 մմ տրամագծով և պատրաստված է պղնձացինկից (թամբակից):
2. Մեդալի երեսի կողմին, կենտրոնում փորվածքներով պատկերված է ծառայության էլիպսաձև ոսկեգույն խորհրդանշանը:
3. Խորհրդանշանի նժարները պատված են սպիտակ էմալով, գիրքը՝ կապտավուն էմալով:
4. Զինանշանի վերևի մասում, մեդալի շրջագծով, դրոշմված է Հայաստանի Հանրապետության դրոշը՝ 25 մմ երկարությամբ և 6 մմ լայնությամբ: Եռագույնի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը՝ 6x6 մմ տրամագծով: Ներքևի մասում կորաձև մակագրություն է՝ «Անբասիր ծառայության համար»:
5. Մեդալը եզրապատված է ուռուցիկ եզրաշերտով:
6. Մեդալի դարձերեսին դրոշմված է «Հարկադիր կատարման ծառայություն» բառերը և մեդալի հերթական համարը:
7. Մեդալը կանթի և օղի օգնությամբ (երկուսն էլ ոսկեգույն են) ամրանում է սև և ոսկեգույն մետաքսե մուարե ժապավենով երեսպատված և 2 հատ սև շերտավորված եզրերով հնգանկյուն շերտաձողին:
8. Մեդալը հետին մասում ունի հագուստին ամրացնելու հարմարանք:
9. Մեդալի պատկերը՝ համաձայն N 1 նկարի:
10. Մեդալի հետ տրվում է միասնական նմուշի վկայական:
Նկար N 1
Հավելված N 2 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ «ԱՆԲԱՍԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ
ՎԿԱՅԱԿԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ «ԱՆԲԱՍԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼԻ |
մեդալ N _________ |
ՎԿԱՅԱԿԱՆ _______________________ ազգանուն _______________________ անուն _______________________ հայրանուն _____________________ _______________________ « » ____ 20 թ. N հրամանով
պարգևատրվում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ «ԱՆԲԱՍԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼՈՎ
_________ կ.տ __________ |
Հավելված N 3 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ «ԱՆԲԱՍԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ
1. «Անբասիր ծառայության համար» մեդալով (այսուհետ՝ Մեդալ) պարգևատրվում են ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարած, անբասիր ծառայողական կարգապահություն ցուցաբերած և դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում 5 և ավելի տարի ծառայած սպաները, ովքեր մինչև պարգևատրման ներկայացվելն առնվազն մեկ անգամ խրախուսվել են և վերջին 3 տարվա ընթացքում նրանց նկատմամբ կարգապահական տույժ չի կիրառվել:
2. Մեդալով չեն պարգևատրվում աշխատանքի ընթացքում կոչման կամ պաշտոնի իջեցում տույժ ստացած, նախկինում հեռացված և վերականգնված աշխատակիցները:
3. Պարգևատրմանը ներկայացնում են՝
1) Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողը.
2) Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի տեղակալները.
3) Կենտրոնական մարմնի, Երևան քաղաքի և մարզային բաժինների պետերը:
4. Պարգևատրման վերաբերյալ վերջնական որոշում ընդունում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը կամ Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողը՝ հաշվի առնելով պարգևատրման ներկայացվող աշխատակցի աշխատանքային գործունեության արդյունքները:
5. Մեդալով պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կամ Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի հրամանով:
6. Մեդալի հետ պարգևատրվողին հանձնվում է վկայական:
7. Մեդալը հանձնվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կամ Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի կամ համապատասխանաբար նրանց կողմից լիազորված անձանց կողմից:
8. Մեդալի հանձնումը կատարվում է հանդիսավոր պայմաններում: Մեդալի հանձնման հրամանը կամ քաղվածքը կցվում է անձնական գործին:
9. Մեդալով նույն անձին մեկից ավելի պարգևատրում չի կատարվում:
10. Մեդալը կրում են կրծքի ձախ կողմում, Հայաստանի Հանրապետության պետական պարգևներից հետո՝ պետական կառավարման այլ մարմինների մեդալներից առաջ:
11. Մեդալի և դրա վկայականի կորստի դեպքում, որպես կանոն, կրկնօրինակ չի տրվում:
Մեդալի կրկնօրինակը տրվում է միայն այն դեպքում, երբ այն կորցվել է մարտական պայմաններում, տարերային աղետի հետևանքով կամ այլ հանգամանքներում, երբ մեդալը պահպանելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու հնարավորություն չի եղել:
12. Մեդալի կրկնօրինակը տրվում է անձնակազմի կառավարման բաժնի կողմից, պարգևատրվածի դիմումի և պարգևատրման ներկայացրած պաշտոնատար անձի միջնորդության հիման վրա, եթե Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի հանձնարարությամբ կատարված համապատասխան ուսումնասիրությունների (ստուգումների) արդյունքում պարզվում է, որ առկա են սույն կարգի 11-րդ կետում նշված հիմքերը:
13. Մեդալով կարող են պարգևատրվել նաև նախկին աշխատակիցները, որոնք համապատասխանում են սույն կարգով ներկայացվող պահանջներին:
14. Մեդալով հետմահու պարգևատրում չի կատարվում: