ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
18 մարտի 2015 թ. |
N 369-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԲԵԼԼԵՐ» ՍՊԸ-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի ԹԻՎ 217-Ա ՀՐԱՄԱՆՈՎ ՏՐՎԱԾ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ N ՕՕ 0131 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և նույն մասի վերջին պարբերությամբ, ինչպես նաև հիմք ընդունելով «ԲԵԼԼԵՐ» ՍՊԸ-ի 2015 թվականի մարտի 6-ի դիմումը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի մայիսի 15-ի N 307-Ա հրամանով ստեղծված լիցենզավորման հանձնաժողովի 2015 թվականի մարտի 18-ի N 5 եզրակացությունը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2014 թվականի մարտի 11-ի թիվ 217-Ա հրամանով «ԲԵԼԼԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության N ՕՕ 0131 լիցենզիան` գործունեության իրականացման վայրը` ք. Երևան, Էրեբունու փողոց, թիվ 15 շենք, կինոթատրոն:
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալին:
3. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` այն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` օրենքով սահմանված ժամկետներում:
Կ. Ճշմարիտյան