«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 մայիսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 32015188
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
11 մայիսի 2015 թ. |
N 102-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 68-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2007 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության միջազգային և ներքին օդանավակայանների աերոդրոմների սերտիֆիկացման կարգը սահմանելու մասին» N 68-Ն հրամանի հավելվածի (այսուհետ` Հավելված) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Հավելվածի 4-րդ կետում.
ա. 1-ին ենթակետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Նոր կառուցված աերոդրոմի սերտիֆիկացման դեպքում Հայտատուն նախնական հայտին կից ներկայացնում է քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության եզրակացությունը և շահագրգիռ կողմերի հետ համաձայնեցման հավաստումը՝ համաձայն «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի:».
բ. 2-րդ ենթակետի «դ» պարբերությունում «կառավարման համակարգի» բառերը փոխարինել «և որակի կառավարման համակարգերի» բառերով:
3) Հավելվածի 6-րդ կետը լրացնել նոր 1-ին ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«1) Աերոդրոմների սերտիֆիկատների տրման վերաբերյալ Գլխավոր վարչության համապատասխան ստորաբաժանումում վարվում է գրանցամատյան:»։
4) Հավելվածի 17-րդ կետը լրացնել նոր 1-ին ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«1) Աերոդրոմի շահագործողական ցուցանիշների և պայմանների փոփոխման դեպքում Հայտատուն ապահովում է Ձեռնարկի լրամշակումը և համաձայնեցումը Գլխավոր վարչության հետ, ինչպես նաև կատարված փոփոխությունների հրապարակումն աերոնավիգացիոն տեղեկատու ժողովածուի մեջ՝ համաձայն Գլխավոր վարչության պետի 2003 թվականի ապրիլի 28-ի N 87-Ն հրամանով սահմանված «Աերոնավիգացիոն տեղեկատվության ապահովման կարգ»-ի:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Գլխավոր վարչության պետ |
Ա. Մովսեսյան |