«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 մայիսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 10215178
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
11 մայիսի 2015 թ. |
N 203-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 30-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2012 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների տեսակները, լրակազմերը, ինչպես նաև կալանավորվածների և դատապարտյալների համար մեկ անձի հաշվարկով բնակելի տարածքները սահմանելու մասին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2008 թվականի մայիսի 27-ի N 41-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 30-Ն հրամանի 2-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) 13-րդ ենթակետի ա) պարբերության «180» թիվը փոխարինել «160» թվով,
2) 13-րդ ենթակետի բ) պարբերության «175» թիվը փոխարինել «155» թվով,
3) 13-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» պարբերությամբ.
«ե) կալանավորվածներին պահելու վայր՝ 40 մարդ:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հ. Մանուկյան