«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 մարտի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 10015078
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
25 փետրվարի 2015 թ. |
N 06-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐ ԳՈՐԾԱԾՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԹՄՐԱԲԱՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎԸ, ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ի» ենթակետը, 12-րդ կետի «դ» ենթակետը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել`
1) թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց տրամադրվող թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ անհատական հաշվետվական ձևը` համաձայն Հավելված 1-ի.
2) թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց տրամադրվող թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ անհատական հաշվետվական ձևի լրացման մեթոդական ուղեցույցը` համաձայն Հավելված 2-ի:
2. Սահմանել, որ թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ անհատական հաշվետվական ձևերի լրացված թղթային տարբերակները տրամադրվում են ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը` յուրաքանչյուր ամսվա վերջին օրվա դրությամբ՝ հաջորդող ամսվա առաջին տասնօրյակում:
Ա. Մուրադյան
Հավելված 1 |
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎ
ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐ ԳՈՐԾԱԾՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԹՄՐԱԲԱՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Բժշկական կազմակերպություն ընդունված անձի նույնականացման ծածկագիր _______ |
2. Բժշկական օգնություն և սպասարկում տրամադրող բժշկական կազմակերպության անվանում | |||||||||||||||||||||||||
3. Բժշկական կազմակերպություն ընդունված անձի բնակության վայր (նշել միայն մարզ կամ Երևան) _____________________________________________________ | ||||||||||||||||||||||||||
4. Ընդունելության օր, ամիս, տարի «_____»_____________20_____ թվական |
| |||||||||||||||||||||||||
6. Տարիքը՝ _______ |
7. Սեռը՝ □ արական □ իգական | |||||||||||||||||||||||||
____________________________ ____________________________ ____________________________ |
9. Ընթացիկ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպտակով բժշկական կազմակերպություն դիմելու պատճառ հանդիսացող թմրամիջոցի կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութի տեսակ |
Հիմնական |
Երկրորդային |
Նշել թմրամիջոցի կամ հոգեմետ | ||||||||||||||||||||||
1) Ափիոնատիպ նյութեր |
||||||||||||||||||||||||||
2) Կաննաբինոիդներ |
||||||||||||||||||||||||||
3) Կոկաին |
||||||||||||||||||||||||||
4) Ամֆետամինատիպ խթանիչներ |
||||||||||||||||||||||||||
10. Գործածման պատմություն. |
5) Ցնորածին նյութեր |
|||||||||||||||||||||||||
6) Ցնդող լուծիչներ |
||||||||||||||||||||||||||
7) Հանգստացնող և քնաբեր միջոցներ |
||||||||||||||||||||||||||
8) Ալկոհոլ |
||||||||||||||||||||||||||
9) Այլ |
||||||||||||||||||||||||||
11. Վերջին 1 ամսվա ընթացքում հիմնական թմրամիջոցի կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութի գործածման եղանակը |
Հիմնական եղանակ |
Երկրորդային | ||||||||||||||||||||||||
1) Բերանի միջոցով |
||||||||||||||||||||||||||
2) Ներարկային |
||||||||||||||||||||||||||
3) Ծխելու միջոցով |
||||||||||||||||||||||||||
4) Ներշնչելով |
||||||||||||||||||||||||||
12. Տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման ձևերը, պայմանները և մեթոդները |
Կամավոր |
Հարկադիր |
5) Քթի միջոցով |
|||||||||||||||||||||||
6) Այլ |
||||||||||||||||||||||||||
Արտահիվանդանոցային առանց թմրամիջոցների դետոքսիֆիկացիոն բուժում |
□ |
□ |
Նշել գործածվող այլ թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր (մինչև 3՝ պայմանավորված դրանց խնդրահարույց լինելու աստիճանով). | |||||||||||||||||||||||
Հիվանդանոցային առանց թմրամիջոցների դետոքսիֆիկացիոն բուժում |
□ |
□ | ||||||||||||||||||||||||
Փոխարինող բուժում |
□ |
□ | ||||||||||||||||||||||||
Այլ (նշել) ___________ |
□ |
□ | ||||||||||||||||||||||||
13. Լրացնող բժիշկ (անուն, ազգանուն և ստորագրություն՝______________________________ |
14. Լրացման օր, ամիս, տարի «_____»_____________20____ թվական | |||||||||||||||||||||||||
Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց տրամադրվող թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ անհատական հաշվետվական ձևերի լրացված թղթային տարբերակները տրամադրվում են ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը` յուրաքանչյուր ամսվա վերջին օրվա դրությամբ՝ հաջորդող ամսվա առաջին տասնօրյակում: |
Հավելված 2 |
ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐ ԳՈՐԾԱԾՈՂ ԱՆՁԱՆՑ ԹՄՐԱԲԱՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ
1. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց տրամադրվող թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ անհատական հաշվետվական ձևի լրացումն իրականացվում է հետևյալ ախտորոշումներով (կոդավորումը` ըստ հիվանդությունների միջազգային դասակարգչի (10-րդ վերանայման) բուժման ընդունված անձանց դեպքում՝
1) Հոգեկան և վարքային խանգարումներ ափիոնատիպ նյութերի գործածման հետևանքով (F11),
2) Հոգեկան և վարքային խանգարումներ կաննաբինոիդների խմբի թմրամիջոցների գործածման հետևանքով (F12),
3) Հոգեկան և վարքային խանգարումներ քնաբերների գործածման հետևանքով (F13),
4) Հոգեկան և վարքային խանգարումներ կոկաինի գործածման հետևանքով (F14),
5) Հոգեկան և վարքային խանգարումներ այլ խթանիչների (ներառյալ` կոֆեինը) գործածման հետևանքով (F15),
6) Հոգեկան և վարքային խանգարումներ ցնորածին նյութերի գործածման հետևանքով (F16),
7) Հոգեկան և վարքային խանգարումներ ցնդող լուծիչների գործածման հետևանքով (F18),
8) Հոգեկան և վարքային խանգարումներ հոգեներգործուն նյութերի համակցված գործածման հետևանքով (F19):
2. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց տրամադրվող թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ անհատական հաշվետվական ձևը լրացվում է արտահիվանդանոցային կամ հիվանդանոցային ձևով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով բժշկական օգնության և սպասարկման համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպություն ընդունված անձի (այսուհետ՝ ընդունված անձ) բուժման վարումն իրականացնող բժշկի կողմից (այսուհետ՝ բժիշկ):
3. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց տրամադրվող թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ անհատական հաշվետվական ձևի 1-ին կետում նշվում է բժշկական կազմակերպություն ընդունված անձի նույնականացման ծածկագիրը: Նույնականացման ծածկագիրը ձևավորվում է հետևյալ կարգով.
1) ընդունված անձի մոր անվան երրորդ և չորրորդ տառեր,
2) ընդունված անձի հոր անվան երրորդ և չորրորդ տառեր,
3) ընդունված անձի անվան երրորդ և չորրորդ տառեր (Երեք տառ պարունակող անունների (օրինակ՝ Անի, Սոս, Կիմ) դեպքում օգտագործվում են անունների երկրորդ և երրորդ տառերը),
4) ընդունված անձի սեռը մատնանշող տառ, արական՝ «Ա», իգական՝ «Ի»,
5) ընդունված անձի ծննդյան տարեթվի վերջին երկու թվեր:
4. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց տրամադրվող թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ անհատական հաշվետվական ձևի 2-րդ կետում նշվում է բժշկական օգնություն և սպասարկում տրամադրող բժշկական կազմակերպության անվանումը:
5. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց տրամադրվող թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ անհատական հաշվետվական ձևի 3-րդ կետում նշվում է ընդունված անձի մշտական բնակության վայրը՝ նշելով միայն մարզի կամ մայրաքաղաք Երևանի անվանումը և բացառելով ընդունված անձի բնակության քաղաքի (բացի՝ մայրաքաղաք Երևանը), գյուղի, թաղամասի, փողոցի կամ բնակարանի գտնվելու վայրի անվանման (համարի) նշումը: Այսպես,
1) ընդունված անձի հաշվառման և բնակության վայրերի անհամապատասխանության դեպքում նշվում է միայն բնակության վայրը,
2) ընդունված անձի օտարերկրյա պետությունում մշտական բնակության և Հայաստանի Հանրապետությունում ժամանակավորապես գտնվելու դեպքում նշվում է միայն մշտական բնակության վայր հանդիսացող օտարերկրյա պետության անվանումը,
3) ընդունված անձի՝ մշտական բնակության վայր չունենալու դեպքում կատարվում է հետևյալ գրառումը. «չունի մշտական բնակության վայր»:
6. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց տրամադրվող թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ անհատական հաշվետվական ձևի 4-րդ կետում նշվում է ընդունված անձի բժշկական կազմակերպություն ընդունելության ամսաթիվը հետևյալ հաջորդականությամբ՝ ամիս, օր, տարեթվի վերջին երկու թվեր:
7. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց տրամադրվող թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ անհատական հաշվետվական ձևի 5-րդ կետում նշվում է ընդունված անձի ընդունելությանը սպասման ժամանակահատվածը՝ թվերի միջոցով նշելով օրերի քանակը: Սպասման ժամանակահատվածը տվյալ բժշկական կազմակերպության ծանրաբեռնվածության (օրինակ՝ հիվանդանոցային բաժանմունքում ազատ մահճակալների բացակայություն) հետևանքով դիմած անձի ընդունելության հետաձգման օրերի քանակն է՝ դիմելու և ընդունվելու ժամկետների միջև ընկած ժամանակահատվածը՝ արտահայտված օրերով: Այսպես, բժշկական կազմակերպություն դիմելու և ընդունելության օրերի միջև ընկած ժամանակահատվածը չի համարվում «սպասման ժամանակահատված», եթե դրա պատճառ է հանդիսացել ընդունված անձի հայեցողությունը։
8. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց տրամադրվող թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ անհատական հաշվետվական ձևի 6-րդ կետում նշվում է ընդունված անձի տարիքը:
9. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց տրամադրվող թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ անհատական հաշվետվական ձևի 7-րդ կետում նշվում է ընդունված անձի սեռը:
10. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց տրամադրվող թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ անհատական հաշվետվական ձևի 8-րդ կետում՝
1) նշվում է ընդունված անձին բժշկական կազմակերպություն ուղղորդած աղբյուրը՝ ընտրելով հաշվետվական ձևի 1-ից 5-րդ ենթակետերում նշված աղբյուրներից միայն մեկը,
2) 1-ին ենթակետում կատարվում է նշում, եթե ընդունված անձի խոսքերով՝ նա բժշկական կազմակերպություն է դիմել ինքնուրույն կամ այլ անհատի ուղղորդմամբ,
3) 2-րդ ենթակետում կատարվում է նշում, եթե ընդունված անձը բժշկական կազմակերպություն է դիմել (տեղափոխվել) այլ բժշկական ուղղորդման արդյունքում՝
ա. ուղեգրի (օրինակ՝ երբ առկա է ուղեգիր ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունից կամ շտապօգնության ծառայությունից) միջոցով,
բ. բժշկական խորհրդատվության արդյունքում,
4) 3-րդ ենթակետում կատարվում է նշում, եթե.
ա. ընդունված անձը բժշկական կազմակերպություն է դիմել (տեղափոխվել) քրեակատարողական հիմնարկում նախկինում ստացած բժշկական օգնությունը և սպասարկումը շարունակելու (օրինակ՝ ափիոնատիպ նյութերից կախվածություն ունեցող անձանց փոխարինող բուժման ծրագրում ընդգրկված անձինք պատիժը կրելուց հետո կամ հակառակը),
բ. ընդունված անձի նկատմամբ դատարանի որոշման համաձայն նշանակվել է հարկադիր բուժում արտահիվանդանոցային կամ հիվանդանոցային պայմաններում (օրինակ՝ հարկադիր բուժում քաղաքացիական բժշկական կազմակերպությունում կամ քրեակատարողական հիմնարկում),
5) 4-րդ ենթակետում կատարվում է նշում, եթե ընդունված անձի խոսքերով՝ նրան բժշկական օգնության և սպասարկման են ուղղորդել իրավապահ մարմինների ներկայացուցիչները,
6) 5-րդ ենթակետում կատարվում է նշում, եթե ընդունված անձի ուղորդման աղբյուրը հաշվետվական ձևի 1-ից 4-րդ ենթակետերում նշված աղբյուրներից որևէ մեկին չի համապատասխանում:
11. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց տրամադրվող թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ անհատական հաշվետվական ձևի 9-րդ կետում նշվում է ընդունված անձի ընթացիկ բուժման պատճառ հանդիսացող թմրամիջոցը կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութը և երկրորդային հանդիսացող թմրամիջոցը կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութը՝ որոշակիացնելով նյութի խումբը (դասը), ինչպես նաև թմրամիջոցի կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութի անվանումը:
Օրինակ. բուժման է ընդունվել երեք տարի շարունակ գրեթե յուրաքանչյուր օր ացետիլացված ափիոն («չերնյաշկա») գործածող անձ, որի մոտ առկա է ափիոնային զրկանքի համախտանիշ, բայց, միևնույն ժամանակ, հիվանդը նշում է, որ ոչ հաճախ գործածում է (ամսվա ընթացքում մեկ-երկու անգամ) նաև կոկաին ու դիազեպամ:
Օրինակում նկարագրված դեպքը գրառվում է հետևյալ կերպ.
9. Ընթացիկ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով բժշկական կազմակերպություն դիմելու պատճառ հանդիսացող թմրամիջոցի կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութի տեսակ |
Հիմնական |
Երկրորդային |
Նշել թմրամիջոցի |
1) Ափիոնատիպ նյութեր |
ü |
ացետիլացված ափիոն («չերնյաշկա») | |
2) Կաննաբինոիդներ |
|
||
3) Կոկաին |
ü |
Կոկաին | |
4) Այլ խթանիչներ (ներառյալ կոֆեինը) |
|||
5) Ցնորածին նյութեր |
|||
6) Ցնդող լուծիչներ |
|||
7) Հանգստացնող և քնաբեր միջոցներ |
ü |
դիազեպամ | |
8) Ալկոհոլ |
|||
9) Այլ |
Ընդ որում, թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի միևնույն խմբին (դասին) պատկանող տարբեր նյութերի գործածման դեպքում դրանցից որևիցե մեկը «երկրորդային» չի՛ համարվում: «Երկրորդային» կարող է համարվել միայն այլ խմբին (դասին) պատկանող թմրամիջոցը կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութը:
Օրինակ. եթե ընդունված անձը գործածում է և՛ հերոին, և՛ ացետիլացված ափիոն և ընթացիկ բուժման ընդունվելու պատճառ են հանդիսացել ափիոնատիպ նյութերը, ապա, անկախ հերոինի և ացետիլացված ափիոնի գործածման հաճախականություններից, դրանցից որևիցե մեկը չի հանդիսանում «երկրորդային»:
12. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց տրամադրվող թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ անհատական հաշվետվական ձևի 11-րդ կետի ենթակետերում նշումներ են կատարվում թմրամիջոցի (թմրամիջոցների) կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութի (նյութերի) գործածման պատմության, առանձնահատկությունների և նախկինում բուժման հնարավոր դեպքերի վերաբերյալ տեղեկություններին: Այսպես, 11-րդ կետի`
1) 1-ին ենթակետում նշվում է՝ բժշկական կազմակերպություն ընդունված անձը երբևէ բուժում ստացե՞լ է, թե՝ ոչ,
2) 2-րդ ենթակետում նշվում է հիմնական հոգեմետ (հոգեներգործուն) նյութի առաջին անգամ գործածման տարիքը,
3) 3-րդ ենթակետում նշվում է վերջին 1 ամսվա ընթացքում հիմնական հոգեմետ (հոգեներգործուն) նյութի գործածման օրերի քանակը,
4) 4-րդ ենթակետում նշվում է՝ ընդունված անձը երբևէ ներարկային եղանակով թմրամիջոց (թմրամիջոցներ) հոգեմետ (հոգեներգործուն) նյութ (նյութեր) գործածե՞լ է, թե՝ ոչ,
5) 5-րդ ենթակետով նշվում է ընդունված անձի՝ այլ անձի (անձանց) հետ միևնույն ներարկիչի համատեղ գործածման երբևէ գրանցված դեպքի (դեպքերի) մասին,
6) 6-րդ ենթակետով նշվում է ընդունված անձի՝ այլ անձի (անձանց) հետ միևնույն ներարկիչի համատեղ գործածման գրանցված դեպքի (դեպքերի) մասին վերջին 1 ամսվա ընթացքում:
13. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց տրամադրվող թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ անհատական հաշվետվական ձևի 11-րդ կետում նշվում է հիմնական հոգեմետ (հոգեներգործուն) նյութի (նյութերի) գործածման եղանակը (եղանակները) վերջին 1 ամսվա ընթացքում, ինչպես նաև ընդունված անձի կողմից գործածվող առավել խնդրահարույց թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի անվանումները:
Օրինակ. բուժման ընդունված անձը ացետիլացված ափիոնը հիմնականում գործածում է ներարկային եղանակով և երբեմն՝ բերանի միջոցով:
Օրինակում նկարագրված դեպքը գրառվում է հետևյալ կերպ.
11. Վերջին 1 ամսվա ընթացքում հիմնական թմրամիջոցի կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութի գործածման եղանակը |
Հիմնական եղանակ |
Երկրորդային եղանակ | |
1) Բերանի միջոցով |
ü | ||
2) Ներարկային |
ü |
||
3) Ծխելու միջոցով |
|||
4) Ներշնչելով |
|||
5) Քթի միջոցով |
|||
6) Այլ |
|||
Նշել գործածվող այլ թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր (մինչև 3՝ պայմանավորված դրանց խնդրահարույց լինելու աստիճանով). |
14. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց տրամադրվող թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ անհատական հաշվետվական ձևի 12-րդ կետում նշվում է ընդունված անձին տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման իրականացման ձևերը (հիվանդանոցային, արտահիվանդանոցային), պայմանները (կամավո՞ր է դիմել բուժման, թե՞ դատարանի որոշմամբ նշանակված հարկադիր բուժում է իրականացվում) և տրամադրվող բուժման մեթոդը) (առանց թմրամիջոցների դետոքսիֆիկացիո՞ն բուժում է տրամադրվում, թե՞ փոխարինող բուժում):
15. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց տրամադրվող թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ անհատական հաշվետվական ձևի 13-րդ կետում լրացվում է հոգեմետ (հոգեներգործուն) գործածող անձանց տրամադրվող թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման անհատական հաշվետվական ձևը լրացնող բժշկի անունը, ազգանունը և ստորագրությունը:
16. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց տրամադրվող թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ անհատական հաշվետվական ձևի 14-րդ կետում նշվում է հոգեմետ (հոգեներգործուն) գործածող անձանց տրամադրվող թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման անհատական հաշվետվական ձևի լրացման օրը, ամիսը և տարին: