«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 օգոստոսի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 11414312
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
10 հուլիսի 2014 թ. ք. Երևան |
N 54-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 12-ի N 610-Ն որոշման 4-րդ կետով սահմանված պահանջը`
Հրամայում եմ`
1. Հաստատել ներդրումների ներգրավման նպատակով կազմակերպությունների գրավադրված գույքի հաշվառման գրանցամատյանի ձևը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Վ. Գասպարյանին:
Ա. Սահակյան |
Հավելված ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2014 թ. հուլիսի 10-ի N 54-Ն հրամանի |
Ձև
ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ
NN |
Կազմակերպու-թյան անվանումը, հասցեն (գտնվելու վայրը), հիմնադրի լիազորություն-ներն իրականացնող պետական մարմինը |
Բանկի կամ ֆինանսավո-րող կազմա-կերպության |
ՀՀ կառավարու-թյան, կամ կազմակերպու-թյան գործադիր մարմնի, կամ կազմակեր-պության խորհրդի որոշման համարը և ընդունման օրը, ամիսը, տարին |
Գրավադրված գույքի մասնաբաժինը կազմակեր-պության ակտիվների արժեքում |
Գրավադրված գույքի շուկայական արժեքը (դրամ) |
Գույքի գրավի դիմաց նախատեսվող ներդրումների չափը |
Ներդրումային ծրագրի իրականացման ժամկետը |
Գույքի գրավադրման մասին պայմանագրի համարը և կնքման օրը, ամիսը, տարին |
Գույքի գրավադրման մասին պայմանագրի գործողության ժամկետի ավարտը (օրը, ամիսը, տարին) |
Գույքի գրավադրման մասին պայմանագիրը |
Ծանոթա-գրություն | |
դրամ |
տոկոս | |||||||||||
1. Գրանցամատյանի էջերը պետք է լինեն համարակալված և կնքված:
2. Լրացվում է տվյալ աշխատանքային օրվա ընթացքում ստացված յուրաքանչյուր պայմանագրի համար:
3. Նշվում է տվյալ աշխատանքային օրվա ամսաթիվը:
4. Յուրաքանչյուր աշխատանքային օրվա վերջում (համապատասխան տողում) ամփոփվում են տվյալ օրվա ընթացքում ստացված պայմանագրերը:
5. Ստորագրվում է գրանցամատյանը վարողի կողմից: