«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 մարտի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 32015088
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
5 մարտի 2015 թ. |
N 46-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 181-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2010 թվականի հոկտեմբերի 20-ի «Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության «Հաստատված տեխսպասարկման ուսուցում և քննություններ» ՓԱՐՏ-147-ի, «Վկայագրող տեխնիկական սպասարկման անձնակազմ» ՓԱՐՏ-66-ի, Միացյալ ավիացիոն իշխանությունների «Թռիչքային անձնակազմերի վկայագրում. Ինքնաթիռ» ՋԱՌ ՖՍԼ 1, «Թռիչքային անձնակազմերի վկայագրում. Ուղղաթիռ» ՋԱՌ ՖՍԼ 2, «Բորտինժեներների վկայագրում» ՋԱՌ ՖՍԼ 4 մասին» N 181-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 2-րդ կետից հանել «մինչև 2011 թվականի մարտի 1-ը» բառերը,
2) 3-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Գլխավոր վարչության պետ |
Ա. Մովսեսյան |