ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
6 փետրվարի 2014 թ. ք. Երևան |
N 176-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱՐՏԱԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԹԻՎ Ա-ԲՕ-000564 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը, 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, անհատ ձեռնարկատեր Արտակ Բաղդասարյանի 04.02.2014 թ. դիմումը.
Հրամայում եմ`
1. Անհատ ձեռնարկատեր Արտակ Բաղդասարյանին 2012 թվականի հուլիսի 11-ին տրված բժշկական օգնության և սպասարկման գործունեության թիվ Ա-ԲՕ-000564 լիցենզիայի գործողությունը 2014 թվականի փետրվարի 28-ից կասեցնել մինչև 2015 թվականի փետրվարի 28-ը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին`
1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:
Դ. Դումանյան |
