«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 հուլիսի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 11814285
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
9 հուլիսի 2014 թ. |
N 421-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-Ի N 2034-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 16-ի «Ավելացված արժեքի հարկի հաշվարկի և ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի դիմումի ձևերը, դրանց լրացման կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2010 թվականի հունիսի 14-ի N 1423-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 2034-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) հրամանով հաստատված N 1 հավելվածի` ավելացված արժեքի հարկի հաշվարկի ձևում`
ա. 8-րդ կետում «գործարքներ» բառից հետո լրացնել «, այդ թվում`» բառերով,
բ. 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-րդ և 8.2-րդ կետերով՝
« |
|
», |
2) հրամանով հաստատված N 1 հավելվածի` ավելացված արժեքի հարկի հաշվարկի ձևի լրացման կարգի`
ա. 10-րդ կետի 2-րդ ենթակետում «հոդվածի» բառը փոխարինել «, 17-րդ և 47-րդ հոդվածների» բառերով,
բ. 10-րդ կետից հետո լրացնել նոր 10.1-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«10.1. Հաշվարկի 8.1-րդ և 8.2-րդ կետերում համապատասխանաբար լրացվում են Օրենքի այն հոդվածի և կետի համարները, որոնց համաձայն այդ գործարքները համարվում են ԱԱՀ-ից ազատված (հարկման օբյեկտ չհամարվող) գործարքներ, իսկ համապատասխան կետի «Ա» վանդակում լրացվում է իրացման շրջանառությունը: Օրինակ, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա` հարկ վճարողների կողմից ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման անհատույց գործարքների շրջանառությունը պետք է արտացոլվի առանձին տողով՝ այդ տողի 8.1-րդ կետում նշելով «7» թիվը, իսկ 8.2-րդ կետում «2» թիվը, իսկ թերթերի և ամսագրերի իրացման շրջանառությունը պետք է արտացոլվի առանձին տողով՝ այդ տողի 8.1-րդ կետում նշելով «15» թիվը, իսկ 8.2-րդ կետում «10» թիվը: Ընդ որում, այն գործարքների դեպքում, որոնց վրա չի տարածվում օրենքի գործողությունը, 8.1-րդ կետում լրացվում է «1» թիվը, իսկ ԱԱՀ-ով չհարկվող շրջանառելի (բազմակի օգտագործման) տարայի իրացման դեպքում 8.1-րդ կետում լրացվում է «8» թիվը:»,
գ. 20-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «, 24.1-րդ» բառերը,
դ. 20-րդ կետի 5-րդ ենթակետից հետո լրացնել նոր ենթակետեր՝ հետևյալ բովանդակությամբ.
«6) Օրենքի 43.1-րդ հոդվածի համաձայն հաշվանցման պակասեցման ենթակա ԱԱՀ-ի գումարների նվազեցումը,
7) Օրենքի 44.1-րդ հոդվածի համաձայն կատարվող հաշվարկների արդյունքում հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների նվազեցումը,
8) Օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն վերաձևակերպման ենթակա ԱԱՀ-ի գումարների ճշգրտում,
9) Օրենքի 26-րդ հոդվածի համաձայն վերաձևակերպման ենթակա ԱԱՀ-ի գումարների ճշգրտում:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2014 թվականի օգոստոսի 1-ից և տարածվում է այդ ամսաթվից հետո հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկների ձևերի վրա:
ՀՀ ֆինանսների նախարար |
Գ. Խաչատրյան |