«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 մարտի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 11114137
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐ
18 մարտի 2014 թ. |
N 83-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 382-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 12-րդ կետի պահանջներով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի 2005 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության համակարգում ընդգրկված պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» N 382-Ն հրամանով հաստատված հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«4. Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակը` ըստ ոլորտների հաստատվում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի (այսուհետ` նախարար) հրամանով: Հանձնաժողովը կազմվում է հաստատված ցուցակի համապատասխան ոլորտի թեկնածուներից` վիճակահանությամբ, մրցույթ անցկացնելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ: Հանձնաժողովը պետք է կազմված լինի առնվազն 7 անդամից: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են` Հայաստանի Հանրապետության վարչապետի և հասարակական կազմակերպության մեկական ներկայացուցիչներ, նախարարության աշխատակիցներ, տվյալ ոլորտի ճանաչված գործիչներ, ինչպես նաև գիտական, ուսումնական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախարար |
Հ. Պողոսյան |