«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 ապրիլի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 10614184
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
18 ապրիլի 2014 թ. |
N 97-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 268-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված անասնաբուժական դեղամիջոցների ցանկը հաստատելու մասին» N 268-Ն հրամանով հաստատված հավելվածը լրացնել նոր` 73-րդ կետով, հետևյալ բովանդակությամբ.
73. |
Թռչունների սուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման նկատմամբ «Իմունոմոդուլյատոր» իմունախթանիչ հակավիրուսային պատրաստուկ |
Հայաստանի Հանրապետություն |
«ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն |
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Պաշտոնակատար |
Ս. Կարապետյան |