ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
5 մարտի 2014 թ. |
N 204-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԳԵՂԱՄԱ-96» ՍՊԸ-ԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ և 26-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշման 1-ին կետով հաստատված N 1 Հավելվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 5-ի N 287-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի մայիսի 15-ի N 307-Ա հրամանով ստեղծված լիցենզավորման հանձնաժողովի 2014 թվականի փետրվարի 28-ի N 2 եզրակացությունը և «ԳԵՂԱՄԱ-96» ՍՊԸ-ի 2014 թվականի փետրվարի 14-ի հայտը.
Հրամայում եմ՝
1. «ԳԵՂԱՄԱ-96» ՍՊԸ-ին տալ առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիա` գործունեության իրականացման վայրը` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Գրիգոր Լուսավորչի 1 (վկայական N 2374146):
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի լիցենզավորման և թույլտվությունների գործակալության պետ Արմեն Նալբանդյանին` սահմանված կարգով ապահովել սույն հրամանով նախատեսված լիցենզիայի`
1) հանձնումը լիցենզավորված անձին,
2) գրանցումը լիցենզիաների գրանցամատյանում:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալին:
4. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` սույն հրամանն ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամսվա ընթացքում կամ դատական կարգով` օրենքով սահմանված ժամկետներում:
Վ. Ավանեսյան