Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Ի փոփոխություն 1960 թվականի դեկտեմբերի 13-ի` Օդանավագնացության անվտանգության համար համագործակցության վերաբերյալ «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» միջազգային կոնվենցիայի
Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը,
Բելգիայի Թագավորությունը,
Ֆրանսիայի Հանրապետությունը,
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը,
Իռլանդիան,
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունը,
Նիդերլանդների Թագավորությունը,
Պորտուգալիայի Հանրապետությունը,
համարելով, որ օդային փոխադրումներում զարգացումները պահանջում են վերանայել 1960 թվականի դեկտեմբերի 13-ի` Օդանավագնացության անվտանգության համար համագործակցության վերաբերյալ միջազգային կոնվենցիան /«ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ»/` ապահովելով վերին օդային տարածքում ընդհանուր օդային փոխադրումների համատեղ հսկողության համար անդամ պետությունների կողմից եվրոպական համակարգի ստեղծումը,
համարելով, որ ցանկալի է ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ-ի շրջանակներում շարունակել և ամրապնդել պետությունների միջև համագործակցությունը, մասնավորապես, ընդհանուր երկարատև նպատակների և միջնաժամկետ ծրագրերի ձևավորման միջոցով՝ խորհրդակցելով օդային փոխադրումների ծառայություններից օգտվողների հետ, օդային փոխադրումների ծառայությունների ապահովման համար նվազագույն ներդրմամբ առավելագույն արդյունավետություն ձեռք բերելու նպատակով,
ցանկանալով ընդլայնել և ամրապնդել պետությունների միջև համագործակցությունը, որոնք շահագրգռված են ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ-ին վերապահված խնդիրների իրագործման մեջ՝ դրա արդյունավետությունը մեծացնելու նպատակով, մասնավորապես, օդային փոխադրումների կառավարման հետ կապված,
ցանկանալով խրախուսել շահագրգիռ պետություններին դառնալ ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ-ի անդամներ,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված I
1960 թվականի դեկտեմբերի 13-ի` Օդանավագնացության անվտանգության համար համագործակցության վերաբերյալ «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» միջազգային կոնվենցիան, փոփոխված Բրյուսելում 1970 թվականի հուլիսի 6-ին ստորագրված լրացուցիչ Արձանագրությամբ, Բրյուսելում 1978 թվականի նոյեմբերի 21-ին ստորագրված Արձանագրությամբ, այսուհետ՝ Կոնվենցիա, սույնով փոփոխվում է, ինչպես նախատեսված է հետևյալ հոդվածներում:
Հոդված II
Կոնվենցիայի 1-ին հոդվածը կփոխարինվի հետևյալով.
«Հոդված 1
1. Պայմանավորվող կողմերը համաձայնում են ամրապնդել իրենց համագործակցությունը և զարգացնել իրենց համատեղ գործողությունները օդանավագնացության ոլորտում` պատշաճ ուշադրություն դարձնելով պաշտպանական կարիքների վրա և ապահովելով առավելագույն ազատություն օդային տարածքից օգտվողների համար՝ անվտանգության պահանջվող մակարդակին համապատասխան: Այդպիսով, նրանք համաձայնում են.
ա) օդանավագնացության ոլորտում սահմանել ընդհանուր երկարատև նպատակներ և դրանց շրջանակներում կազմել միջնաժամկետ ընդհանուր ծրագրեր օդային փոխադրումների ծառայությունների և սպասարկման միջոցների համար,
բ) կազմել ընդհանուր ծրագրեր օդային փոխադրումների արագ աճի, անվտանգության և արդյունավետության համար պայմանների և ծառայությունների հետ կապված մասնագիտական վերապատրաստման, ընթացակարգային միջոցների և հետազոտական ու զարգացման ծրագրերի համար,
գ) օդային փոխադրումների անվտանգությունը և արագ աճը երաշխավորելու համար պայմանավորվածություն ձեռք բերել որևէ այլ անհրաժեշտ միջոցի վերաբերյալ,
դ) կազմել օդանավագնացության գործունեության, տեխնիկական և ֆինանսական ոլորտներում փորձի ընդհանուր հիմք,
ե) համակարգել իրենց գործողությունները օդային փոխադրումների հոսքերի կառավարման առնչությամբ՝ օդային փոխադրումների հոսքերի կառավարման միջազգային համակարգ հիմնելու միջոցով՝ օդային տարածքի առավել արդյունավետ օգտագործումը ապահովելու նպատակով:
2. Այդ նպատակով սույնով հիմնադրվում է «Օդանավագնացության անվտանգության համար եվրոպական կազմակերպությունը (ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ)». այսուհետ՝ Կազմակերպություն, որը կգործի` համագործակցելով ազգային քաղաքացիական և ռազմական մարմինների հետ: Կազմակերպությունը կազմված կլինի երկու մարմնից.
- «Օդանավագնացության անվտանգության համար մշտական հանձնաժողով»-ից, այսուհետ՝ Հանձնաժողով. մարմին, որը պատասխանատու կլինի Կազմակերպության ընդհանուր քաղաքականության ձևավորման համար,
- «Օդանավագնացության անվտանգության ործակալություն», այսուհետ՝ ործակալություն, որի Կանոնադրությունը սույն Կոնվենցիայի 1-ին Հավելվածն է: ործակալությունը պատասխանատու կլինի սույն Կոնվենցիայում նշված կամ Հանձնաժողովի կողմից իրեն հանձնարարված խնդիրների իրականացման համար:
3. Կազմակերպության կենտրոնակայանը գտնվում է Բրյուսել քաղաքում»:
Հոդված III
Կոնվենցիայի 2-րդ հոդվածը կհանվի: Կոնվենցիայի 6-րդ հոդվածը կդառնա 2-րդ հոդված` հետևյալ խմբագրմամբ.
«Հոդված 2
1. Կազմակերպությունը պատասխանատու կլինի հետևյալ խնդիրների իրականացման համար.
ա) վերլուծել օդային փոխադրումների ապագա կարիքները և նման կարիքները բավարարելու համար նոր տեխնոլոգիաները,
բ) զարգացնել և ընդունել ընդհանուր երկարաժամկետ նպատակներ օդանավագնացության ոլորտում,
գ) համակարգել միջնաժամկետ ազգային ծրագրերը՝ վերոհիշյալ «բ» կետում նշված երկարատև նպատակների շրջանակներում օդային փոխադրումների և սպասարկող սարքավորումների առնչությամբ ընդհանուր միջնաժամկետ ծրագիր սահմանելու նպատակով,
դ) խրախուսել օդանավագնացության ցամաքային և օդանավերում օգտագործվող համակարգերի համար ընդհանուր քաղաքականության մշակումը և օդային փոխադրումների ծառայությունների անձնակազմի պատրաստումը,
ե) ուսումնասիրել և խրախուսել միջոցներ տնտեսական արդյունավետության և օդանավագնացության ոլորտում արդյունավետության կատարելագործման համար,
զ) խրախուսել և կատարել օդանավագնացությանն առնչվող ուսումնասիրություններ, տեստեր և փորձեր. հավաքել և տարածել Պայմանավորվող կողմերի կողմից օդանավագնացության ոլորտում իրականացվող ուսումնասիրությունների, տեստերի և փորձերի արդյունքները,
է) համակարգել օդանավագնացության ոլորտում նոր տեխնոլոգիաներին առնչվող` Պայմանավորվող կողմերի հետազոտական և զարգացման ծրագրերը,
ը) քննարկել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության և քաղաքացիական ավիացիային առնչվող այլ միջազգային կազմակերպությունների կողմից ուսումնասիրվող` օդանավագնացության ոլորտին առնչվող հարցեր,
թ) ուսումնասիրել Օդանավագնացության տարածաշրջանային ծրագրերում լրացումները, որոնք պետք է ներկայացվեն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության քննարկմանը,
ժ) կատարել այլ խնդիրներ, որոնք նրան կվերապահվեն 1.1 հոդվածի «գ» ենթակետին համապատասխան,
ժա) օժանդակել Պայմանավորվող կողմերին և շահագրգիռ ոչ անդամ պետություններին օդային փոխադրումների հոսքերի կառավարման միջազգային համակարգի ստեղծման և գործունեության համար,
ժբ) օդանավագնացության ծառայություններից օգտվողներից գանձվող տուրքերի սահմանում և հավաքում Օդային երթուղիների սպասարկման վճարների մասին բազմակողմ համաձայնագրին համապատասխան և Պայմանավորվող կողմերի և այդ համաձայնագրի կողմ ոչ անդամ պետությունների անունից:
Հատուկ համաձայնագրեր կարող են կնքվել Կազմակերպության և շահագրգիռ ոչ անդամ պետությունների կողմից նման խնդիրների իրականացման մասնակցության մասին:
2. Մեկ կամ ավելի Պայմանավորվող կողմերի խնդրանքով` Կազմակերպությանը կարող են վերապահվել հետևյալ խնդիրների իրականացումը.
ա) օժանդակել այդ Կողմերին օդանավագնացության առանձնահատուկ այնպիսի խնդիրների իրականացման հարցում, ինչպիսիք են օդային փոխադրումների սարքավորումների և ծառայությունների նշանակումն ու կարգավորումը,
բ) այդ Կողմերի անունից ապահովել և աշխատեցնել, լրիվ կամ մասնակի, օդային փոխադրումների ծառայություններ և սարքավորումներ,
գ) օժանդակել այդ Կողմերին այն գումարների հաշվարկման և հավաքման գործում, որոնք նրանց կողմից գանձվում են օդանավագնացության ծառայություններից օգտվողներից, և որոնք չեն կարգավորվում Օդային երթուղիների սպասարկման վճարների մասին բազմակողմ համաձայնագրով:
Նման խնդիրների իրականացումը յուրաքանչյուր դեպքում ղեկավարվելու է Կազմակերպության և շահագրգիռ Կողմերի միջև կնքվող հատուկ համաձայնագրով:
3. Կազմակերպությանը, մեկ կամ ավելի ոչ անդամ պետությունների խնդրանքով, կարող են վերապահվել հետևյալ խնդիրների իրականացումը.
ա) օժանդակել այդ պետություններին օդային փոխադրումների հոսքերի կառավարման և օդային փոխադրումների ծառայություններով և սարքավորումներով պլանավորման և ապահովման գործում,
բ) օժանդակել այդ պետություններին Օդային երթուղիների սպասարկման վճարների մասին բազմակողմ համաձայնագրով չկարգավորվող գումարների հաշվարկման և հավաքման գործում, որոնք նրանց կողմից գանձվում են օդանավագնացության ծառայություններից օգտվողներից:
Նման խնդիրների իրականացումը յուրաքանչյուր դեպքում ղեկավարվելու է Կազմակերպության և շահագրգիռ Կողմերի միջև կնքվող հատուկ համաձայնագրով»:
Հոդված IV
Կոնվենցիայի 3-րդ և 37-րդ հոդվածները կմիավորվեն նոր 3-րդ հոդվածում` հետևյալ խմբագրմամբ.
«Հոդված 3
1. Սույն Կոնվենցիան կկիրառվի en route օդանավագնացության ծառայությունների ու առնչվող վայրէջքի և օդանավակայանային ծառայությունների նկատմամբ` 2-րդ Հավելվածում նշված Թռիչքների տեղեկատվական շրջաններում օդային փոխադրումների համար:
2. Ցանկացած ուղղում, որը Պայմանավորվող կողմը ցանկանում է կատարել 2-րդ Հավելվածում` Թռիչքների տեղեկատվական շրջանների ցանկում, ենթակա է Հանձնաժողովի միաձայն համաձայնությանը, եթե դա Կոնվենցիայով կարգավորվող օդային տարածքի համընդգրկուն չափաքանակներում փոփոխության արդյունք է: Ցանկացած ուղղման մասին, որը այդ փոփոխության արդյունք չէ, շահագրգիռ Պայմանավորվող կողմերը կծանուցեն Կազմակերպությանը:
3. Սույն Կոնվենցիայի նպատակների համար «օդային փոխադրումներ» արտահայտությունը կներառի քաղաքացիական ավիացիան և այն ռազմական, մաքսային և ոստիկանական օդանավերը, որոնք համապատասխանում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ընթացակարգերին»:
Հոդված V
Կոնվենցիայի 5-րդ հոդվածը կփոխարինվի հետևյալով.
«Հոդված 5
1. Հանձնաժողովը բաղկացած կլինի Պայմանավորվող կողմերի ներկայացուցիչներից: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է նշանակել մի քանի պատվիրակների, որպեսզի ապահովի թե քաղաքացիական ավիացիայի և թե ազգային պաշտպանության շահերի ներկայացուցչությունը, սակայն միայն մեկը ձայնի իրավունք կունենա:
2. 2-րդ հոդվածի 1-ին կետի «ժբ» ենթակետի նպատակների համար Հանձնաժողովը կընդլայնվի` ներառելով ոչ անդամ պետությունների ներկայացուցիչներին, որոնք մասնակից են Օդային երթուղիների սպասարկման վճարների մասին բազմակողմ համաձայնագրին: Այդպիսով ընդլայնված Հանձնաժողովը որոշումներ կընդունի ըստ նշված Համաձայնագրի դրույթների:
3. Երբ այդ գործողության դրույթը ամրագրված է 2-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` Կազմակերպության և ոչ անդամ պետությունների միջև կնքված այլ համաձայնագրերում, մասնավորապես, օդային փոխադրումների հոսքերը կառավարելու համար, Հանձնաժողովը կընդլայնվի և որոշումներ կընդունի այդ համաձայնագրերի դրույթներին համապատասխան»:
Հոդված VI
Կոնվենցիայի 7-րդ հոդվածը կդառնա 6-րդ հոդված` հետևյալ խմբագրմամբ.
«Հոդված 6
1. 2-րդ հոդվածի 1-ին կետով Կազմակերպությանը վերապահված խնդիրների կատարման համար Հանձնաժողովը կձեռնարկի հետևյալ միջոցները.
ա) Պայմանավորվող կողմերի առնչությամբ`
որոշում կընդունի.
- 2-րդ հոդվածի 1-ին կետի «բ» և «գ» ենթակետերում նշված դեպքերում,
- 2-րդ հոդվածի 1-ին կետի «ա» և «դ»-ից «ժա» ենթակետերի դեպքում, երբ էլ որ Պայմանավորվող կողմերի համար Հանձնաժողովը անհրաժեշտ համարի նրանց հանձնարարել ընդհանուր գործողություններ. նման դեպքերում նա նաև կարող է երաշխավորություն տալ Պայմանավորվող կողմերին:
բ) ործակալության առնչությամբ.
- հավանություն կտա տարեկան աշխատանքային ծրագրին, և ներդրումային և աշխատանքային ծրագրերը, որոնք ընդգրկում են մի քանի տարի, Գործակալության կողմից կներկայացվեն նրան 2-րդ հոդվածի 1-ին կետում նշված խնդիրների իրականացման համար, և նաև հավանություն կտա բյուջետային և գործողությունների զեկույցներին. նա հրահանգներ կտա ործակալությանը, երբ էլ որ անհրաժեշտ համարի, Գործակալությանը հանձնարարված խնդիրների իրականացման համար,
- կընդունի բոլոր անհրաժեշտ միջոցները, սույն Կոնվենցիային և ործակալության Կանոնադրության համաձայն, վերահսկիչ լիազորությունների իրագործման համար,
- Գործակալությանը կներկայացնի իր կողմից բյուջեի կառավարման մասին զեկույց:
2. Ի լրումն` Հանձնաժողովը.
ա) կհաստատի Անձնակազմի և ֆինանսական կանոնակարգերը, ինչպես նաև ործակալության Կանոնադրության 7-րդ հոդվածի 2-րդ կետի և 19-րդ հոդվածի 3-րդ կետի կիրառման համար ձեռնարկված միջոցները,
բ) հինգ տարի ժամկետով կնշանակի վերահսկող մարմնի անդամներին` համաձայն ործակալության Կանոնադրության 22-րդ հոդվածի 1-ին կետի:
3. Հանձնաժողովը կլիազորի ործակալությանը բանակցություններ սկսել 2-րդ հոդվածում նշված հատուկ համաձայնագրերի հետ կապված և կհաստատի ործակալության կողմից բանակցած համաձայնագրերը:
4. Կազմակերպության անունից դատական գործերը կարող են սկսվել նախքան արբիտրաժային դատարան դիմելը` 31-րդ հոդվածին համապատասխան»:
Հոդված VII
Կոնվենցիայի 8-րդ հոդվածը կդառնա 7-րդ հոդված` հետևյալ խմբագրմամբ.
«Հոդված 7
1. Որոշումները կընդունվեն Հանձնաժողովի կողմից` Պայմանավորվող կողմերի ձայների միաձայնությամբ, և պարտադիր կլինեն Պայմանավորվող կողմերի համար: Այնուամենայնիվ, եթե Պայմանավորվող կողմը ծանուցի Հանձնաժողովին, որ առաջնային ազգային քննարկումները չեն թույլատրում նրան միաձայնությամբ ընդունված որոշման հիման վրա գործել 2-րդ հոդվածի 1-ին կետի «բ» և «գ» ենթակետերում նշված հարցերի առնչությամբ, դա կարող է նվազեցնել այդ որոշման կարևորությունը` Հանձնաժողովին հիմքերի նվազեցման տեղեկությունների փոխանցման պայմանով: Այդ ծանուցումից հետո վեց ամսվա ընթացքում Հանձնաժողովը կամ կվերանայի իր նախկին որոշումը, կամ կորոշի, թե արդյո՞ք համապատասխան պայմանները կամ սահմանները կկիրառվեն նվազեցման նկատմամբ: Երկու դեպքում էլ Հանձնաժողովի որոշումը կպահանջի Պայմանավորվող կողմերի միաձայն քվեարկությունը:
2. Հանձնաժողովը քվեարկված ձայների միաձայնությամբ որոշում կընդունի 6-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետում, 6-րդ հոդվածի 3-րդ կետում և 11-րդ հոդվածի 3-րդ կետում նշված միջոցների համաձայն:
3. Եթե այլ բան նախատեսված չէ, 6-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետում և 6-րդ հոդվածի 4-րդ կետում նախատեսված դեպքերում հրահանգները և միջոցները կպահանջեն Հանձնաժողովի ձայների մեծամասնությունը, այսինքն.
- այդ ձայները ենթակա են ներքոնշյալ 8-րդ հոդվածում նախատեսված կշռին,
- այդ ձայները կներկայացնեն քվեարկող Պայմանավորվող կողմերի մեծամասնությանը:
4. 6-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետում նշված միջոցները Հանձնաժողովի կողմից կձեռնարկվեն վերոհիշյալ 3-րդ կետին համապատասխան` պայմանով, որ հաշվված մեծամասնությունը պակաս չի լինի քվեարկած ձայների 70 տոկոսից:
5. Հանձնաժողովի հանձնարարականները պահանջում են Պայմանավորվող կողմերի ձայների մեծամասնությունը»:
Հոդված VIII
Կոնվենցիայի 9-րդ հոդվածը կդառնա 8-րդ հոդված` հետևյալ խմբագրմամբ.
«Հոդված 8
1. 7-րդ հոդվածում նշված ձայների բաշխումը կսահմանվի հետևյալ աղյուսակին համապատասխան.
Պայմանավորվող կողմի տարեկան ավանդը տոկոսային առումով բոլոր Պայմանավորվող կողմերի ընդհանուր տարեկան ավանդների համեմատությամբ |
Ձայների քանակը |
1%-ից պակաս |
1 |
1%-ից մինչև 2% |
2 |
2%-ից մինչև 3% |
3 |
3%-ից մինչև 4.5% |
4 |
4.5%-ից մինչև 6% |
5 |
6%-ից մինչև 7.5% |
6 |
7.5% մինչև 9% |
7 |
9%-ից մինչև 11% |
8 |
11%-ից մինչև 13% |
9 |
15%-ից մինչև 18% |
10 |
15%-ից մինչև 18% |
11 |
18%-ից մինչև 21% |
12 |
21%-ից մինչև 24% |
13 |
24%-ից մինչև 27% |
14 |
27%-ից մինչև 30% |
15 |
30% |
16 |
2. Ձայների քանակը սկզբնապես կսահմանվի 1981 թվականի` ստորագրման համար բաց Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո` հղում կատարելով վերոնշյալ աղյուսակին և համաձայն ործակալության Կանոնադրության 19-րդ հոդվածի կանոնին` Կազմակերպության բյուջեում Պայմանավորվող կողմերի տարեկան ավանդների սահմանման համար:
3. Պետության միանալու դեպքում Պայմանավորվող կողմերի ձայների քանակը կվերահաստատվի նույն ընթացակարգին համապատասխան:
4. Ձայների քանակը ամեն տարի կվերահաստատի վերոհիշյալ դրույթներին համապատասխան»:
Հոդված IX
Կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածները կդառնան 9-րդ և 10-րդ հոդվածներ:
Հոդված X
Կոնվենցիայի 12-րդ հոդվածը կդառնա 11-րդ հոդված` հետևյալ խմբագրմամբ.
«Հոդված 11
1. Հանձնաժողովը Կազմակերպության նպատակների իրագործման համար համապատասխան պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ կհաստատի անհրաժեշտ հարաբերություններ:
2. Հանձնաժողովը, առանց վնաս հասցնելու 6-րդ հոդվածի 3-րդ կետի և 13-րդ հոդվածի դրույթներին, լիազորված կլինի Կազմակերպության անունից կնքելու այդ համաձայնագրերը միջազգային կազմակերպությունների, Պայմանավորվող կողմերի կամ այլ պետությունների հետ, ինչն անհրաժեշտ է 2-րդ հոդվածում նշված` Կազմակերպության խնդիրների իրականացման համար:
3. Գործակալության առաջարկով Հանձնաժողովը կարող է լիազորել ործակալությանը որոշում ընդունել բանակցություններ սկսելու և համաձայնագրեր կնքելու վերաբերյալ՝ 2-րդ հոդվածում նշված խնդիրները իրականացնելու համար»:
Հոդված XI
Նոր 12-րդ հոդվածը կներառվի Կոնվենցիայի մեջ` հետևյալ խմբագրմամբ.
«Հոդված 12
Կազմակերպության և մեկ կամ ավելի Պայմանավորվող կողմերի կամ մեկ կամ ավելի ոչ անդամ պետությունների կամ 2-րդ հոդվածում նշված խնդիրներին առնչվող միջազգային կազմակերպությունների միջև համաձայնագրերը կպայմանավորեն համաձայնագրերի Կողմերի համապատասխան խնդիրները, իրավունքները և պարտավորությունները ֆինանսական պայմանավորվածությունների հետ միասին և կհիմնեն այն միջոցները, որոնք պետք է ձեռնարկվեն: Նման համաձայնագրերի կնքման նպատակով ործակալությունը կարող է բանակցել՝ 6-րդ հոդվածի 3-րդ կետի և 11-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթներին համապատասխան»:
Հոդված XII
Կոնվենցիայի 13-րդ և 14-րդ հոդվածները կհանվեն: Կոնվենցիայի 31-րդ հոդվածը կդառնա 13-րդ հոդված: Կոնվենցիայի 15-րդ հոդվածը կդառնա 14-րդ հոդված: Կոնվենցիայի 16-րդ հոդվածը կհանվի:
Հոդված XIII
Կոնվենցիայի 17-րդ հոդվածը կդառնա 15-րդ հոդված` հետևյալ խմբագրմամբ.
«Հոդված 15
Կազմակերպության կողմից 2-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետում նշված խնդիրների իրականացման դեպքում ործակալությունը կկիրառի Պայմանավորվող կողմերի տարածքներում և օդային տարածքում, որի հետ կապված` նրանց են վերապահվել օդային փոխադրումների ծառայությունները, գործող կանոնակարգեր՝ նրանց մասնակցությամբ միջազգային համաձայնագրերին համապատասխան»:
Հոդված XIV
Կոնվենցիայի 18-րդ հոդվածը կդառնա 16-րդ հոդված` հետևյալ խմբագրմամբ.
«Հոդված 16
Կազմակերպության կողմից 2-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետում նշված խնդիրների իրականացման դեպքում ործակալությունը օդային փոխադրումների ծառայությունների ոլորտում ստացած լիազորությունների սահմաններում օդանավերի հրամանատարներին կհանձնարարի բոլոր անհրաժեշտ հրահանգները: Օդանավերի հրամանատարները պարտավորված կլինեն գործել այդ հրահանգներին համապատասխան` բացառությամբ ֆորս-մաժորի հանգամանքներում, որը նախատեսված է նախորդ հոդվածում նշված կանոններում»:
Հոդված XV
Կոնվենցիայի 19-րդ հոդվածը կդառնա 17-րդ հոդված` հետևյալ խմբագրմամբ.
«Հոդված 17
Կազմակերպության կողմից 2-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետում նշված խնդիրների իրականացման դեպքում օդանավագնացության կանոնակարգերի խախտումները, որոնք կատարվել են ործակալությանը վերապահված օդային փոխադրումների ծառայությունների ապահովման օդային տարածքում, ործակալության կողմից այդ նպատակի համար հատուկ լիազորված պաշտոնյաների կողմից կգրանցվեն զեկույցներում` առանց վնաս հասցնելու Պայմանավորվող կողմերի պաշտոնյաների` ազգային օրենսդրությամբ սահմանված համանման բնույթի խախտումների մասին զեկուցելու իրավունքին: Վերոհիշյալ զեկույցները ազգային դատարաններում կունենան այն նույն ազդեցությունը, ինչ համանման բնույթի խախտումների մասին զեկուցելու համար պետական պաշտոնյաների կողմից կազմվածները»:
Հոդված XVI
Կոնվենցիայում կներառվի նոր 18-րդ հոդվածը` հետևյալ խմբագրմամբ.
«Հոդված 18
1. Կազմակերպությանը ուղարկված կամ Կազմակերպության ստացած հրապարակումների և այլ տեղեկատվական նյութերի տարածումը, կապված Կազմակերպության պաշտոնական գործունեության հետ, որևէ ձևով չի արգելվի:
2. Իր պաշտոնական հաղորդակցության և բոլոր իր փաստաթղթերի փոխանցման համար Կազմակերպությունը կօգտվի ոչ պակաս բարենպաստ վերաբերմունքից, քան այն վերաբերմունքն է, որը յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ տրամադրել է համեմատելի միջազգային կազմակերպություններին»:
Հոդված XVII
Կոնվենցիայի 20-րդ հոդվածը կհանվի: Կոնվենցիայի 21-րդ, 22-րդ և 23-րդ հոդվածները կդառնան 19-րդ, 20-րդ և 21-րդ հոդվածներ: Նախկին 22-րդ հոդվածի 4-րդ կետում հղումը ործակալության Կանոնադրության 36-րդ հոդվածին կփոխարինվի Կանոնադրության 25-րդ հոդվածի հղման:
Հոդված XVIII
Կոնվենցիայի 24-րդ հոդվածը կդառնա 22-րդ հոդված` հետևյալ խմբագրմամբ.
«Հոդված 22
1. Գործակալությունը կարող է դիմել որակավորում ունեցող այն անձանց ծառայություններին, ովքեր Պայմանավորվող կողմերի քաղաքացիներ են:
2. Կազմակերպության անձնակազմը և նրանց հետ բնակվող ընտանիքների անդամները կազատվեն ներգաղթի սահմանափակման և որպես օտարերկրացի գրանցվելու պայմաններից, որոնք սովորաբար տրամադրվում են համեմատելի միջազգային կազմակերպությունների անձնակազմերի անդամներին:
3. ա) Պայմանավորվող կողմերը միջազգային ճգնաժամի դեպքում Կազմակերպության անձնակազմին և նրանց հետ բնակվող ընտանիքների անդամներին կտրամադրեն հայրենադարձության այն նույն պայմանները, որոնք տրամադրվում են այլ միջազգային կազմակերպությունների անձնակազմերի անդամներին.
բ) վերոնշյալ «ա» ենթակետի դրույթները չեն ազդի Կազմակերպության հանդեպ անձնակազմի ունեցած պարտավորությունների վրա:
4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթներից որևէ բացառություն չի արվի` բացառությամբ պետական քաղաքականության, հասարակական անվտանգության կամ հասարակության առողջության պատճառներով արվողների:
5. Կազմակերպության անձնակազմի անդամները`
ա) կազատվեն մաքսային տուրքերից և գանձումներից` բացառությամբ անձնական ունեցվածքը, շարժական գույքը և այլ տնային առարկաները ներմուծելիս մատուցված ծառայությունների, որոնք նոր չեն, արտասահմանից նստավայր պետություն բերվել են առաջին անգամ ժամանելիս, և այդ ունեցվածքի և շարժական գույքի հետ հայրենադարձության դեպքում, երբ նրանք ազատվում են իրենց պարտականություններից,
բ) Պայմանավորվող կողմերից որևէ մեկի տարածքում իրենց պարտականությունները կատարելիս կարող են ժամանակավորապես ներմուծել իրենց անձնական ավտոմեքենաները առանց մաքսատուրքի և հետագայում` իրենց ծառայության ժամկետի ավարտից հետո ոչ ուշ, վերարտահանել այդ ավտոմեքենաները առանց մաքսատուրքի, այս կամ այն կերպ, այնուամենայնիվ, շահագրգիռ Պայմանավորվող կողմի Կառավարության կողմից յուրաքանչյուր անհատական դեպքում` անհրաժեշտ համարվող ցանկացած պայմանի հաշվառումով,
գ) նրանց բոլոր թղթերն ու փաստաթղթերը կօգտվեն անձեռնմխելիությունից:
6. Պայմանավորվող կողմերը պարտավորված չեն լինի ապահովել իրենց քաղաքացիներին 5-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում նախատեսված պայմաններով:
7. Ի լրումն Կազմակերպության անձնակազմին շնորհված արտոնությունների, բացառումների և բարենպաստ պայմանների` ործակալության Գլխավոր տնօրենը անձեռնմխելիությունից կօգտվի այն գործողությունների համար, ներառյալ բանավոր և գրավոր ասածները, որոնք նա կատարել է իր պարտականությունները կատարելիս. այս անձեռնմխելիությունը չի կիրառվի ավտոմոբիլային պատահարի կամ նրան պատկանող կամ նրա կողմից վարվող ավտոմեքենայի հասցրած վնասի դեպքում:
8. Շահագրգիռ կառավարությունները կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները չհարկվող աշխատավարձերի առանց խոչընդոտ փոխանցումներն ապահովելու համար»:
Հոդված XIX
Կոնվենցիայում կներառվի նոր 23-րդ հոդված` հետևյալ խմբագրմամբ.
«Հոդված 23
Պայմանավորվող կողմերի ներկայացուցիչները իրենց գործառույթները իրականացնելիս և հանդիպման վայր մեկնելու և այնտեղից վերադառնալու ընթացքում, նրանց պաշտոնական բոլոր փաստաթղթերը և թղթերը կօգտվեն անձեռնմխելիությունից»:
Հոդված XX
Կոնվենցիայում կներառվի նոր 24-րդ հոդված` հետևյալ խմբագրմամբ.
«Հոդված 24
Իր սոցիալական ապահովության ծրագրի պատճառով Կազմակերպությունը, Գլխավոր տնօրենը և Կազմակերպության անձնակազմը կազատվեն սոցիալական ապահովության ազգային մարմիններին պարտադիր մուծումներ կատարելուց` առանց վնաս հասցնելու Կազմակերպության և Պայմանավորվող կողմերի միջև պայմանավորվածություններին, որոնք առկա են 1981 թվականին Բրյուսելում ստորագրման համար բաց Արձանագրության ուժի մեջ մտնելու պահին»:
Հոդված XXI
Կոնվենցիայի 26-րդ հոդվածը կխմբագրվի հետևյալ կերպով.
«Հոդված 26
1. ա) Կազմակերպության շինությունները անձեռնմխելի են: Կազմակերպության գույքը և ակտիվները ազատվում են ցանկացած տեսակի առգրավումից, սեփականազրկումից կամ բռնագանձումից:
բ) Կազմակերպության արխիվները և նրան պատկանող պաշտոնական բոլոր թղթերն ու փաստաթղթերը անձեռնմխելի են` անկախ գտնվելու վայրից:
2. Կազմակերպության գույքը և ակտիվները չեն կարող կալանքի ենթարկվել, կամ բռնագանձման իրավական ընթացակարգեր չեն կարող կիրառվել` բացառությամբ, երբ դրանք կիրառվում են դատարանի վճռով: Կազմակերպության շինությունները, այնուամենայնիվ, չպետք է բռնագանձվեն կամ կալանվեն:
3. Այնուամենայնիվ, իրենց համապատասխան տարածքներում դատական հետաքննության իրականացումը հնարավոր դարձնելու և դատական վճիռները ի կատար ածելու նպատակով այն պետության, որտեղ գտնվում է Կազմակերպության նստավայրը և այլ պետությունների իրավասու մարմինները, որտեղ գտնվում են Կազմակերպության շինությունները և արխիվները, ործակալության Գլխավոր տնօրենին տեղյակ պահելուց հետո կարող են մուտք գործել այդ շինություններ և արխիվներ»:
Հոդված XXII
Կոնվենցիայի 28-րդ հոդվածը կհանվի:
Հոդված XXIII
Կոնվենցիայի 29-րդ հոդվածը կդառնա 28-րդ հոդված` հետևյալ խմբագրմամբ.
«Հոդված 28
Կազմակերպության կողմից 2-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետում նախատեսված խնդիրների իրականացման դեպքում Պայմանավորվող կողմերի տարածքներ մուտք գործելու, տարածքներով թռչելու և այդ տարածքների անվտանգությանն առնչվող միջազգային համաձայնագրերը և ազգային կանոնները պարտադիր կլինեն ործակալության համար, որը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները նման համաձայնագրերի և կանոնների կիրառումը ապահովելու համար»:
Հոդված XXIV
Կոնվենցիայի 30-րդ հոդվածը կդառնա 29-րդ հոդված` հետևյալ խմբագրմամբ.
«Հոդված 29
Կազմակերպության կողմից 2-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետում նախատեսված խնդիրների իրականացման դեպքում ործակալությունը պարտավորված կլինի նման խնդրանքով հանդես եկող այդ Պայմանավորվող կողմերին տրամադրել իրենց իրավազորության ներքո գտնվող օդանավի վերաբերյալ անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը, որպեսզի այդ Պայմանավորվող կողմերը կարողանան ստուգել միջազգային համաձայնագրերի և ազգային կանոնակարգերի կիրառումը»:
Հոդված XXV
Կոնվենցիայի 32-րդ հոդվածը կդառնա 30-րդ հոդված:
Հոդված XXVI
Կոնվենցիայի 33-րդ հոդվածը կդառնա 31-րդ հոդված:
Հոդված XXVII
Կոնվենցիայի 34-րդ հոդվածը կդառնա 32-րդ հոդված. դրա 3-րդ կետը կփոխարինվի հետևյալ տեքստով.
«3. Սույնին կից Կանոնադրության 1-ին, 11-րդ, 19-րդ և 20-րդ հոդվածների դրույթները, այնուամենայնիվ, չեն կարող ուղղումների ենթարկվել Հանձնաժողովի կողմից»:
Հոդված XXVIII
Կոնվենցիայի 35-րդ հոդվածը կդառնա 33-րդ հոդված` հետևյալ խմբագրմամբ.
«Հոդված 33
Պատերազմական դրության դեպքում սույն Կոնվենցիայի դրույթները չեն ազդի ներգրավված Պայմանավորվող կողմերի գործունեության ազատության վրա»:
Հոդված XXIX
Կոնվենցիայի 36-րդ հոդվածը կդառնա 34-րդ հոդված:
Հոդված XXX
Կոնվենցիայի 38-րդ հոդվածը կհանվի:
Հոդված XXXI
Կոնվենցիայի 39-րդ հոդվածը կդառնա 35-րդ հոդված. դրա 1-ին և 2-րդ կետերը կփոխարինվեն հետևյալ տեքստով.
«1. Սույն Կոնվենցիայի գործողության ժամկետը, որը փոփոխված է 1981 թվականին Բրյուսելում ստորագրման համար բաց Արձանագրությամբ, սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու պահից կերկարաձգվի 20 տարի ժամկետով:
2. Այդ ժամկետը ինքնաբերաբար կերկարաձգվի հնգամյա ժամանակաշրջաններով, եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկը ընթացիկ ժամանակաշրջանի ավարտից առնվազն երկու տարի առաջ Բելգիայի Թագավորության Կառավարությանը գրավոր չծանուցի Կոնվենցիայի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին: Բելգիայի Թագավորության Կառավարությունը կծանուցի Կոնվենցիայի մյուս մասնակից պետություններին նման ծանուցման մասին»:
Հոդված XXXII
Կոնվենցիայի 40-րդ հոդվածը կհանվի:
Հոդված XXXIII
Կոնվենցիայի 41-րդ հոդվածը կդառնա 36-րդ հոդված, որի 1-ին և 4-րդ կետերը կփոխարինվեն հետևյալ տեքստով.
«1. 1981 թվականին Բրյուսելում ստորագրման համար բաց Արձանագրությամբ փոփոխված սույն Կոնվենցիային միանալը նշված Արձանագրության չստորագրած որևէ պետության կողմից ենթակա է.
ա) Հանձնաժողովի միաձայնությամբ հաստատված համաձայնությանը, և
բ) պետությունը, որը միևնույն ժամանակ ի պահ է հանձնում 1981 թվականին Բրյուսելում ստորագրման համար բաց` Օդային երթուղիների սպասարկման վճարների մասին բազմակողմ համաձայնագրին միանալու մասին փաստաթուղթը:
4. Միացումը ուժի մեջ կմտնի միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնելուն հաջորդող երկրորդ ամսվա առաջին օրը»:
Հոդված XXXIV
Կոնվենցիայի 42-րդ հոդվածը կհանվի:
Հոդված XXXV
Գործակալության Կանոնադրությունը շարադրող` Կոնվենցիայի 1-ին Հավելվածը կփոխարինվի սույն Արձանագրության 1-ին Հավելվածով:
Հոդված XXXVI
Կոնվենցիայի 2-րդ Հավելվածը կփոխարինվի սույն Արձանագրության 2-րդ Հավելվածով, որը վերնագրված է` «Թռիչքների տեղեկատվական շրջաններ (Կոնվենցիայի 3-րդ հոդված)»:
Հոդված XXXVII
Կոնվենցիայի ստորագրման Արձանագրությունը կհանվի:
Հոդված XXXVIII
Հետևյալ փոփոխությունները կկատարվեն Կոնվենցիայի` 1970 թվականի հուլիսի 6-ին Բրյուսելում ստորագրված, 1978 թվականի նոյեմբերի 21-ին Բրյուսելում ստորագրված Արձանագրությամբ փոփոխված լրացուցիչ Արձանագրությունում.
1. 1970 թվականի Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին կետում Կոնվենցիայի 21-րդ և 22-րդ հոդվածների և 22-րդ հոդվածի 1-ին կետի հղումները Կոնվենցիայում կփոխարինվեն 1981 թվականին Բրյուսելում ստորագրման համար բաց Արձանագրությամբ փոփոխված Կոնվենցիայի 19-րդ և 20-րդ հոդվածների հղումով և նշված Արձանագրությամբ փոփոխված Կոնվենցիայի 20-րդ հոդվածի 1-ին կետի հղումով:
2. 1978 թվականի Արձանագրության 2-րդ հոդվածի կիրառման նպատակներով 1970 թվականի Արձանագրության 3-րդ հոդվածի 1-ին կետում ործակալության Կանոնադրության 14-րդ հոդվածի հղումը կփոխարինվի ործակալության Կանոնադրության 12-րդ հոդվածի հղումով, որը շարադրված է 1981 թվականի` Բրյուսելում ստորագրման համար բաց Արձանագրությամբ փոփոխված Կոնվենցիայի 1-ին Հավելվածում:
3. 1970 թվականի Արձանագրության 5-րդ հոդվածում Կոնվենցիայի 33-րդ հոդվածի հղումը կփոխարինվի 1981 թվականին Բրյուսելում ստորագրման համար բաց Արձանագրությամբ փոփոխված Կոնվենցիայի 36-րդ հոդվածի հղումով:
4. 1970 թվականի Արձանագրության 8-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերում Կոնվենցիայի 41-րդ հոդվածի հղումը կփոխարինվի 1981 թվականին Բրյուսելում ստորագրման համար բաց Արձանագրությամբ փոփոխված Կոնվենցիայի 36-րդ հոդվածի հղումով:
Հոդված XXXIX
Անցումային դրույթները, որոնք ընդգրկում են Կոնվենցիայով սահմանված պայմանավորվածությունների փոխանցումը սույն Արձանագրությամբ փոփոխված Կոնվենցիայով սահմանված պայմանավորվածություններին, շարադրված են սույն Արձանագրության 3-րդ Հավելվածում:
Հոդված XL
1. Սույն Արձանագրությունը բաց է Կոնվենցիային մասնակից բոլոր պետությունների ստորագրման համար մինչև 1981 թվականի փետրվարի 28-ը:
Արձանագրությունը մինչև ուժի մեջ մտնելը ստորագրման համար բաց կլինի դիվանագիտական համաժողովի, որտեղ այն ընդունվել է, կողմից հրավիրված որևէ այլ պետության կողմից և Մշտական Հանձնաժողովի միաձայն համաձայնությամբ ստորագրման իրավունք ստացած այլ պետության կողմից:
2. Սույն Արձանագրությունը ենթակա է վավերացման: Վավերագրերը ի պահ կհանձնվեն Բելգիայի Թագավորության Կառավարությանը:
3. Սույն Արձանագրությունը ուժի մեջ կմտնի 1983 թվականի մարտի 1-ին` պայմանով, որ մինչև այդ ժամկետը Կոնվենցիային մասնակից բոլոր պետությունները վավերացրած լինեն Արձանագրությունը: Եթե ոչ, ապա Արձանագրությունը ուժի մեջ կմտնի վերջին վավերագիրը ի պահ հանձնելուն հաջորդող կամ հուլիսի 1-ին, կամ հունվարի 1-ին՝ կախված նրանից, թե երբ է այն ի պահ հանձնվել՝ տարվա առաջի՞ն, թե երկրորդ կիսամյակին:
4. Այն դեպքում, երբ սույն Արձանագրությունը ստորագրող որևէ պետություն, որը Կոնվենցիայի մասնակից չէ, և որի վավերագիրը ի պահ է հանձնվել սույն Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո, Արձանագրությունը ուժի մեջ կմտնի վավերագիրը ի պահ հանձնելուն հաջորդող երկրորդ ամսվա առաջին օրը:
5. Սույն Արձանագրության որևէ ստորագրող պետություն, որը Կոնվենցիային մասնակից չէ, Արձանագրությունը վավերացնելիս նաև կարող է դառնալ Արձանագրությամբ փոփոխված Կոնվենցիայի անդամ:
6. Բելգիայի Թագավորության Կառավարությունը կծանուցի Կոնվենցիայի մյուս մասնակից պետությունների կառավարություններին և սույն Արձանագրությունը ստորագրած ցանկացած պետության Կառավարության սույն Արձանագրության ցանկացած ստորագրման, վավերագրի ի պահ հանձնման և, վերոհիշյալ 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան, ուժի մեջ մտնելու ժամկետների մասին:
Հոդված XLI
Սույն Արձանագրության վավերացումը կհամարվի 1981 թվականին ստորագրման համար բաց` Երթուղային գանձումների վերաբերյալ բազմակողմ համաձայնագրի վավերացում:
Հոդված XLII
Կոնվենցիան և սույն Արձանագրությունը կկազմեն միասնական փաստաթուղթ, որը կանվանվի «1981 թվականին Բրյուսելում փոփոխված` Օդանավագնացության անվտանգության համար համագործակցության վերաբերյալ միջազգային կոնվենցիա (ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ)»:
Հոդված XLIII
Բելգիայի Թագավորության Կառավարությունը սույն Արձանագրությունը կգրանցի Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի մոտ՝ Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության 102-րդ հոդվածին համապատասխան, և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության Խորհրդում՝ 1944 թվականի դեկտեմբերի 7-ին Չիկագոյում ստորագրված Միջազգային քաղաքացիական ավիացիայի Կոնվենցիայի 83-րդ հոդվածին համապատասխան:
Ի հաստատումն որի` ներքոստորագրյալ լիազոր ներկայացուցիչները պատշաճ ձևով կազմված իրենց լիազորությունները ներկայացնելուց հետո ստորագրեցին սույն Արձանագրությունը:
Կատարված է Բրյուսել քաղաքում, 1981 թվականի փետրվարի 12-ին, մեկ օրինակով՝ գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն, հոլանդերեն և պորտուգալերեն, որն ի պահ կհանձնվի Բելգիայի Թագավորության Կառավարության արխիվներին, որն էլ հաստատված պատճենները կփոխանցի մյուս ստորագրած պետությունների կառավարություններին: Տարակարծության դեպքում ֆրանսերեն տեքստը կգերակայի:
Հավելված 1 |
Գործակալության Կանոնադրությունը
Հոդված 1
Կոնվենցիայի 1-ին հոդվածով հիմնադրված ործակալությունը կղեկավարվի սույն Կանոնադրությամբ:
Հոդված 2
1. Գործակալությունը պատասխանատու կլինի Կոնվենցիայով կամ Հանձնաժողովի կողմից իրեն վերապահված խնդիրների իրականացման համար:
2. Երբ Գործակալությունը ապահովում է օդանավագնացության ծառայություններ, նրա նպատակներն են.
ա) կանխել օդանավերի բախումները,
բ) երաշխավորել օդային փոխադրումների կանոնավոր և արագ աճը,
գ) թռիչքների անվտանգ և արդյունավետ իրականացման համար ապահովել խորհրդատվություն և օգտակար տեղեկատվություն,
դ) օդանավերին առնչվող համապատասխան կազմակերպություններին ծանուցել որոնման և փրկության համար օգնության անհրաժեշտության մասին և նման կազմակերպություններին անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել:
2. Գործակալությունը կստեղծի անհրաժեշտ պայմաններ վերոհիշյալ թվարկված խնդիրների իրականացման համար և կերաշխավորի դրանց բավարար կատարումը:
3. Այդ նպատակով ործակալությունը սերտորեն կհամագործակցի ռազմական մարմինների հետ` օդային փոխադրումների պահանջները, ըստ հնարավորության, արդյունավետ և գործնական կերպով և ռազմական ավիացիայի հատուկ պահանջները բավարարելու նպատակով:
5. Ներքոնշյալ 7-րդ հոդվածի 2-րդ կետի պայմաններին համապատասխան` իր խնդիրների իրականացման համար ործակալությունը, ի թիվս այլոց, կարող է իր պահանջմունքների համար կառուցել և շահագործել շենքեր և շինություններ, մասնավորապես` օդային փոխադրումների հետազոտական և փորձարարական կենտրոններ, օդային փոխադրումների հոսքերի կառավարման կենտրոններ և օդանավագնացության ծառայություններ մատուցող անձնակազմի մասնագիտական վերապատրաստման և կատարելագործման համար ուսումնական դպրոցներ: Այնուամենայնիվ, նա կդիմի ազգային տեխնիկական ծառայություններին և կօգտագործի գոյություն ունեցող պետական շինությունները, որտեղ էլ դրանք գտնվեն, կրկնօրինակումից խուսափելու համար:
Հոդված 3
Հանձնաժողովին վերապահված լիազորություններին համապատասխան` Գործակալությունը կկառավարվի Կառավարիչների կոմիտեի, այսուհետ՝ Կոմիտե, և Գլխավոր տնօրենի կողմից:
Հոդված 4
1. Կոմիտեն բաղկացած կլինի յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ներկայացուցիչներից, որը կարող է նշանակել մի քանի ներկայացուցիչների՝ թե քաղաքացիական ավիացիայի և թե ազգային պաշտպանության շահերի ներկայացուցչությունը ապահովելու նպատակով: Ներկայացուցիչներից միայն մեկը ձայնի իրավունք կունենա, և այդ ներկայացուցիչը կլինի իր երկրում օդանավագնացության հարցերով պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյա: Յուրաքանչյուր ներկայացուցիչ կունենա փոխարինող, որը նրա բացակայության ժամանակ օրինականորեն կներկայացնի նրան:
2. Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի նպատակների համար Կոմիտեն կարող է ընդլայնվել` ներառելով Օդային երթուղիների սպասարկման վճարների մասին բազմակողմ համաձայնագրի մասնակիցներ հանդիսացող ոչ անդամ պետությունների ներկայացուցիչներին: Այդպիսով ընդլայնված Կոմիտեն որոշումներ կընդունի նշված Համաձայնագրի դրույթներին համապատասխան:
3. Երբ դրա գործողության վերաբերյալ դրույթը ամրագրված է, Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան, Կազմակերպության և ոչ անդամ պետությունների միջև կնքվող այլ համաձայնագրերում, մասնավորապես օդային փոխադրումների հոսքերը կառավարելու համար, Հանձնաժողովը կընդլայնվի և որոշումներ կընդունի այդ համաձայնագրերի դրույթներին համապատասխան:
Հոդված 5
1. Կոմիտեի հանդիպումների համար քվորում կկազմեն Պայմանավորվող կողմերի բոլոր ներկայացուցիչներից ձայնի իրավունք ունեցողները:
2. Եթե քվորում չի կազմվում, ապա քննարկումները հետաձգվում են, մինչև նիստը ավելի ուշ ժամկետում կայանա, սակայն ոչ ուշ, քան նախորդ նիստից 10 օր հետո. այդ հանդիպմանը քվորում կկազմեն ձայնի իրավունք ունեցող ներկայացուցիչների առնվազն կեսը:
Հոդված 6
1. Կոմիտեն կսահմանի իր ընթացակարգերը` ներառյալ Նախագահի և փոխնախագահի ընտրությունը և Քարտուղարի նշանակումը կարգավորող կանոնները:
2. Կանոնները կներառեն պաշտոնից ազատմանն առնչվող դրույթներ: Ավելին, դրանք կսահմանեն, որ հրավիրված հանդիպումներին առնչվող գրությունները պետք է ուղարկվեն նամակի, իսկ հրատապության դեպքում` հեռագրի միջոցով, և պետք է ներառեն օրակարգը:
3. Կանոնները ենթակա են Հանձնաժողովի հավանությանը:
Հոդված 7
1. Գործակալության կազմակերպման մասին Կոմիտեն որոշումներ կընդունի, որի հետ կապված առաջարկները կփոխանցվեն Գլխավոր տնօրենին:
2. Նա, ինչևէ, Հանձնաժողովի հավանությանը կներկայացնի վերոնշյալ 2-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան ձեռնարկվող միջոցները:
Հոդված 8
Ամեն տարի Կոմիտեն Հանձնաժողովին հաշվետվություն կներկայացնի Կազմակերպության գործունեության և ֆինանսական դրության մասին:
Հոդված 9
1. Հանձնաժողովի խնդրանքով` Կոմիտեն կպատրաստի մի քանի տարի ընդգրկող ներդրումային և աշխատանքային ծրագրեր: Ծրագրերը պետք է ստանան Հանձնաժողովի հավանությունը:
2. Մասնավորապես Կոմիտեն, Կոնվենցիայի դրույթներին համապատասխան, Հանձնաժողովի հավանությանը ներկայացնելու համար.
ա) կկազմի Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «ե», «զ» և «ժ» ենթակետերում նախատեսված խնդիրների ծրագիր,
բ) կձևակերպի Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետում նախատեսված երկարատև ընդհանուր նպատակներ,
գ) կուսումնասիրի Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին կետի «է» ենթակետում նախատեսված հետազոտական և զարգացման ծրագրեր,
դ) կկազմի Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետում նախատեսված միջնաժամկետ ընդհանուր ծրագրեր և կձևակերպի նշված հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետում նախատեսված` ցամաքային և օդանավում օգտագործվող համակարգերի և անձնակազմի պատրաստման հետ կապված ընդհանուր քաղաքականություններ,
ե) կընդունի Կոնվենցիայի 2-րդ հոդվածում նախատեսված համաձայնագրերը,
զ) կկարգավորի Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին կետի «ը» և «թ» ենթակետերում նախատեսված ուսումնասիրությունները:
3. Կոնվենցիայի 11-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հանձնաժողովի կողմից լիազորությունների փոխանցման սահմաններում Կոմիտեն որոշում կընդունի բանակցություններ սկսել Կոնվենցիայի 2-րդ հոդվածում նշված համաձայնագրերի կնքման նպատակով և անհրաժեշտության դեպքում կհաստատի համաձայնեցված համաձայնագրերը:
Հոդված 10
Կոմիտեն կկազմի և Հանձնաժողովի հավանությանը կներկայացնի.
- մրցույթներին, Կազմակերպությանը մատակարարվող ապրանքների և ծառայությունների կոնտրակտների կանոնները և այդ կոնտրակտները սահմանող պայմանները,
- Կազմակերպության կողմից ծառայությունների մատակարարման կոնտրակտների ընդհանուր պայմանները:
Հոդված 11
Կոմիտեն կկազմի և Հանձնաժողովի հավանությանը կներկայացնի Ֆինանսական կանոնակարգեր, որոնք մասնավորապես կսահմանեն եկամտի և ծախսերի հետ կապված հաշվարկային ընթացակարգերը, ազգային ավանդների վճարները սահմանող պայմանները և Կազմակերպության կողմից վերցվող փոխառությունների պայմանները:
Հոդված 12
1. Կոմիտեն կկազմի և Հանձնաժողովի հավանությանը կփոխանցի ործակալության անձնակազմի կանոնակարգերը.
- դրանք կներառեն, մասնավորապես, անձնակազմի քաղաքացիությանը, աշխատավարձին, կենսաթոշակներին, պաշտոնից ազատմանը, մասնագիտական գաղտնիքին և ծառայության շարունակությանը առնչվող դրույթներ,
- դրանք կսահմանեն այն պաշտոնները, որոնք համատեղության կարգով մեկ այլ պաշտոնի հետ չեն կարող զբաղեցվել առանց Գլխավոր տնօրենի թույլտվության:
2. Աշխատանքի միջազգային կազմակերպության վարչական դատարանը ունի բացառիկ ընդդատություն Կազմակերպության և ործակալության անձնակազմի միջև ծագող վեճերի նկատմամբ՝ բացառելով ազգային կամ միջազգային այլ դատարանների կամ արբիտրաժների ընդդատությունը:
Հոդված 13
1. Գործակալությունը կլիազորվի անձնակազմ հավաքագրել անմիջապես միայն այն դեպքում, եթե Պայմանավորվող կողմերը ի վիճակի չեն լինի տրամադրելու որակյալ անձնակազմ: Այնուամենայնիվ, ործակալությունը կարող է համաձայնություն ձեռք բերել Կազմակերպության անդամ չհանդիսացող պետությունների հետ այդ պետություններից որակյալ անձնակազմ ծառայության վերցնելու թույլտվություն ստանալու համար՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում նշված համաձայնագրերի իրականացման հետ կապված:
2. Ազգային վարչակարգի կողմից տրամադրված անձնակազմը ործակալությունում իր աշխատանքի ընթացքում ենթարկվում է ործակալության անձնակազմի համար սահմանված կանոններին՝ առանց վնաս հասցնելու այն մասնագիտական օգուտների պահպանմանը, որոնք ազգային կանոնակարգերը երաշխավորում են:
3. Ազգային վարչակարգի կողմից հատկացված անձնակազմը կարող է ցանկացած պահի հետ վերադարձվել այդ վարչակարգի մոտ. այդ հետ վերադարձը չի կապվի կարգապահական միջոցների հետ:
Հոդված 14
1. Որոշումները կընդունվեն Կոմիտեի կողմից` ձայների գերակշռող մեծամասնությամբ:
2. Գերակշռող մեծամասնություն նշանակում է հաշվված ձայների կեսից ավելին, այսինքն.
- այդ ձայները գերակշռող են Կոնվենցիայի 8-րդ հոդվածին համապատասխան,
- այդ ձայները ներկայացնում են քվեարկող Պայմանավորվող կողմերի մեծամասնությանը:
3. Եթե առաջարկի համար «կողմ» և «դեմ» քվեարկել են հավասար թվով ձայներ, ապա Նախագահը պետք է որոշի` կամ նույն հանդիպման ընթացքում` կարճ դադարից հետո, կամ առանց դրա անցկացնել երկրորդ քվեարկությունը կամ քննարկման համար առաջարկը ներառել նոր հանդիպման օրակարգում, որի համար պետք է ժամկետ նշանակի: Եթե նոր հանդիպման ժամանակ առաջարկի համար «կողմ» և «դեմ» քվեարկել են կրկին հավասար թվով ձայներ, ապա Նախագահը պետք է վճռորոշ ձայն ունենա:
Հոդված 15
1. Գլխավոր տնօրենը Կոմիտեի կողմից, 14-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, քվեարկությամբ պաշտոնի կնշանակվի հինգ տարի ժամկետով` պայմանով, որ, վերոհիշյալ 2-րդ կետին համապատասխան, հաշվարկված մեծամասնությունը պակաս չի լինի քվեարկված ձայների 70 տոկոսից: Նրա պաշտոնավարումը համանման ձևով կարող է վերանորոգվել:
2. Գլխավոր տնօրենը Կազմակերպությանը կներկայացնի դատավարություններում և բոլոր քաղաքացիական հարաբերություններում:
3. Բացի այդ, Կոմիտեի և Հանձնաժողովի կողմից հաստատված ընդհանուր քաղաքականությանը համապատասխան, Գլխավոր տնօրենը.
ա) պատասխանատու կլինի ործակալության արդյունավետ գործունեության համար,
բ) կարող է նշանակել անձնակազմի անդամների և կարող է ազատել նրանց պաշտոնից՝ Անձնակազմի համար սահմանված կանոններին համապատասխան,
գ) կարող է գումար պարտքով վերցնել մեկ տարին չգերազանցող ժամկետով, Ֆինանսական կանոնակարգերին համապատասխան, և այդ նպատակով Հանձնաժողովի սահմանած չափերով,
դ) կարող է կոնտրակտներ կնքել թե Կազմակերպությանը ապրանքներ մատակարարելու և ծառայություններ մատուցելու և թե Կազմակերպության կողմից մատակարարվող ապրանքների և մատուցվող ծառայությունների համար, 10-րդ հոդվածում սահմանված կանոններին համապատասխան, և այդ նպատակով Հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետներում:
4. Գլխավոր տնօրենը կարող է ազատվել վերոհիշյալ գործառույթներից առանց Կոմիտեին նախնական ծանուցման, սակայն բոլոր դեպքերում նա Կոմիտեին տեղյակ կպահի վերոհիշյալ լիազորությունների իրականացման միջոցների մասին:
5. Կոմիտեն կսահմանի այն պայմանները, որոնց համաձայն Գլխավոր տնօրենի փոխարինող կարող է նշանակվել, եթե Գլխավոր տնօրենը ի վիճակի չլինի կատարելու իր պարտականությունները:
Հոդված 16
1. Գործակալության եկամուտների և ծախսերի հաշվարկները կպատրաստվեն յուրաքանչյուր ֆինանսական տարվա համար:
2. Բյուջեն հաշվեկշռված կլինի եկամուտների և ծախսերի միջև: Հետազոտական և փորձարարական կենտրոնների, դպրոցների և 2-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան ստեղծված որևէ այլ հաստատության առնչությամբ ործակալության եկամուտները և ծախսերը մանրամասն կգրանցվեն հատուկ տեղեկագրում:
3. Վերոնշյալ 11-րդ հոդվածին համապատասխան ընդունված Ֆինանսական կանոնակարգերը դրույթներ կնախատեսեն ործակալության եկամուտների և ծախսերի հաշվարկների, դրանց կիրառման և աուդիտի համար՝ սույն Կանոնադրության դրույթներին համապատասխան:
Հոդված 17
1. Ֆինանսական տարին սկսվում է հունվարի 1-ին և ավարտվում է դեկտեմբերի 31-ին:
2. Յուրաքանչյուր ֆինանսական տարվա համար հաշվարկները Կոմիտեն կներկայացնի Հանձնաժողովի հավանությանը յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 31-ից ոչ ուշ:
Հոդված 18
Կոմիտեն Հանձնաժողովի հավանությանը կներկայացնի բյուջեի չափի և օգտագործման ենթակա հաշվարկային միավորի վերաբերյալ առաջարկներ:
Հոդված 19
1. Առանց վնասելու ներքոնշյալ 2-րդ կետի դրույթները` բյուջեում յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի յուրաքանչյուր ֆինանսական տարվա համար ամենամյա ավանդները կսահմանվեն հետևյալ ձևով.
ա) ավանդների նախնական 30 տոկոսը կհաշվարկվի Պայմանավորվող կողմի համախառն ներքին արտադրանքին համարժեք, ինչպես սահմանված է ներքոնշյալ 3-րդ կետում,
բ) ավանդների հաջորդ 70 տոկոսը կհաշվարկվի ներքոնշյալ 4-րդ կետում սահմանված` Պայմանավորվող կողմի երթուղու պայմանների արժողության հիմքին համարժեք:
2. Որևէ Պայմանավորվող կողմ չպետք է պարտավորված լինի յուրաքանչյուր տվյալ ֆինանսական տարում վճարել Պայմանավորվող կողմերի ավանդների ընդհանուր գումարի 30 տոկոսը գերազանցող ավանդ: Եթե որևէ Պայմանավորվող կողմի` վերոնշյալ 1-ին կետին համապատասխան հաշվարկված ավանդը գերազանցի 30 տոկոսը, ապա ավելցուկը պետք է բաշխվի մյուս Պայմանավորվող կողմերի միջև՝ համաձայն վերոհիշյալ կետում նշված կանոնների:
3. Հաշվարկների համար օգտագործվող համախառն ներքին արտադրանքը (ՀՆԱ) կստացվի Եվրոպական տնտեսական համագործակցության կազմակերպության (ԵՏՀԿ) կողմից հավաքված վիճակագրական տվյալներից կամ, այդ տվյալների չհերիքելու դեպքում, համանման երաշխիքներ ունեցող և Հանձնաժողովի որոշման հիման վրա ստեղծվող որևէ այլ մարմնի կողմից, որոնց համար այդ վիճակագրական տվյալները մատչելի են, թվաբանական հաշվարկներ կատարելով վերջին երեք տարիների համար: Համախառն ներքին արտադրանքի (ՀՆԱ) արժեքը կլինի այն, որը կհաշվարկվի գնային գործոնի և ընթացիկ գների հիման վրա` արտահայտվելով Եվրոպական հաշվարկային միավորով:
4. Երթուղու պայմանների արժեքի հիմքը, որն օգտագործվում է հաշվարկների համար, պետք է հանդիսանա նախորդ տարվա առնչությամբ սահմանված արժեքի հիմք, սակայն նախորդելով շահագրգիռ ֆինանսական տարվան:
Հոդված 20
1. Կազմակերպությունը կարող է փոխառություն վերցնել միջազգային ֆինանսական շուկաներում՝ իր խնդիրների իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսներ ստանալու նպատակով:
2. Կազմակերպությունը կարող է փոխառություն հայցել Պայմանավորվող կողմի ֆինանսական շուկաներում միջազգային փոխառությունների վերաբերյալ ազգային օրենսդրության համապատասխան կամ, նման օրենսդրության բացակայության դեպքում, Պայմանավորվող կողմի հետ համաձայնությամբ:
3. Ֆինանսական կանոնակարգերը կսահմանեն ընթացակարգեր, որոնց համաձայն Կազմակերպությունը վերցնում և վերադարձնում է փոխառությունները:
4. Յուրաքանչյուր բյուջե կսահմանի այն առավելագույն գումարը, որը Կազմակերպությունը կարող է պարտքով վերցնել այդ բյուջեով ծածկվող տարում:
5. Սույն հոդվածի շրջանակներում ընդգրկվող դեպքերում Կազմակերպությունը կգործի Պայմանավորվող կողմերի համապատասխան մարմինների կամ հարցին առնչվող նրանց բանկերի հետ համաձայնությամբ:
Հոդված 21
Բյուջեն ֆինանսական տարվա ընթացքում կարող է վերանայվել, եթե հանգամանքները դա պահանջում են, բյուջեի պատրաստման և հավանության համար սահմանված պահանջներին համապատասխան:
Հոդված 22
1. Բյուջետային բոլոր եկամուտների և ծախսերի հաշվարկները ամեն տարի կստուգվեն վերահսկող մարմնի կողմից, որը բաղկացած կլինի Պայմանավորվող կողմերի` պետական ծառայության մեջ գտնվող երկու փորձագետ-պաշտոնյայից: Այդ պաշտոնյաները, ովքեր կունենան տարբեր քաղաքացիություններ, Կոմիտեի առաջարկով` կնշանակվեն Հանձնաժողովի կողմից՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան: Վերահսկող մարմնի գործունեության հետ կապված ծախսերը կհոգա Կազմակերպությունը:
2. Աուդիտը, որը կկատարեն երաշխավորող անձինք և անհրաժեշտության դեպքում in situ, նպատակաուղղված կլինի սահմանելու եկամուտների և ծախսերի կանոնավորությունը և ստուգելու, թե արդյո՞ք ֆինանսական կառավարումը արդյունավետ է: Վերահսկող մարմինը յուրաքանչյուր ֆինանսական տարվա ավարտից հետո հաշվետվություն կներկայացնի Հանձնաժողովին:
Հոդված 23
1. Գործակալության ծառայությունների վարչական կամ տեխնիկական տեսչական ստուգումները կարելի է իրականացնել, եթե դա պահանջում է Հանձնաժողովը, կամ գործելով սեփական նախաձեռնությամբ, կամ Կոմիտեի, կամ Գլխավոր տնօրենի խնդրանքի հիման վրա:
2. Նման տեսչական ստուգումները կկատարեն Պայմանավորվող կողմերի վարչակարգերում ծառայողները: Յուրաքանչյուր տեսչական կոմիտե բաղկացած կլինի տարբեր քաղաքացիություն ունեցող առնվազն երկու անձից և հնարավորության դեպքում կներառի նախորդ տեսչությանը մասնակցած անձին:
Հոդված 24
Կոմիտեն կսահմանի ործակալության աշխատանքային լեզուները:
Հոդված 25
Գործակալությունը իր գործունեության համար անհրաժեշտ հրապարակումներ կթողարկի:
Հոդված 26
Կոմիտեն, Կոնվենցիայի 32-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթներին համապատասխան, Հանձնաժողովի հավանությանը կներկայացնի Կանոնադրության ցանկացած փոփոխություն, որը Կոմիտեն անհրաժեշտ կհամարի:
Հավելված 2 |
Թռիչքների տեղեկատվական շրջաններ
(Կոնվենցիայի 3-րդ հոդված)
Պայմանավորվող կողմեր | Թռիչքների տեղեկատվական շրջաններ |
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն |
|
Բելգիայի Թագավորություն Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն |
Բրյուսելի վերին թռիչքների տեղեկատվական շրջան Բրյուսելի թռիչքների տեղեկատվական շրջան |
Ֆրանսիայի Հանրապետություն |
Ֆրանսիայի վերին թռիչքների տեղեկատվական շրջան Փարիզի թռիչքների տեղեկատվական շրջան Բրեստի թռիչքների տեղեկատվական շրջան Բորդոյի թռիչքների տեղեկատվական շրջան Մարսելի թռիչքների տեղեկատվական շրջան |
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն |
Շոտլանդիայի վերին թռիչքների տեղեկատվական շրջան Շոտլանդիայի թռիչքների տեղեկատվական շրջան Լոնդոնի վերին թռիչքների տեղեկատվական շրջան Լոնդոնի թռիչքների տեղեկատվական շրջան |
Իռլանդիա |
Շենոնի վերին թռիչքների տեղեկատվական շրջան Շենոնի թռիչքների տեղեկատվական շրջան |
Նիդերլանդների Թագավորություն |
Ամստերդամի թռիչքների տեղեկատվական շրջան |
Պորտուգալիայի Հանրապետություն |
Լիսաբոնի վերին թռիչքների տեղեկատվական շրջան Լիսաբոնի թռիչքների տեղեկատվական շրջան Սանտա Մարիայի թռիչքների տեղեկատվական շրջան |
Հավելված 3 |
Անցումային դրույթներ, որոնք ընդգրկում են 1960 թվականի դեկտեմբերի 13-ի` Օդանավագնացության անվտանգության համար համագործակցության վերաբերյալ «Եվրակոնտրոլ» միջազգային կոնվենցիայով սահմանված պայմանավորվածությունների փոխանցումը սույն Արձանագրությամբ փոփոխված Կոնվենցիայով սահմանված պայմանավորվածություններին
Հոդված 1 |
Սահմանումներ |
Սույն Հավելվածի նպատակների համար`
- «յոթ պետություններ» նշանակում է` երմանիայի Դաշնային Հանրապետություն, Բելգիայի Թագավորություն, Ֆրանսիայի Հանրապետություն, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, Իռլանդիա, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն և Նիդերլանդների Թագավորություն,
- «չորս պետություններ» նշանակում է` երմանիայի Դաշնային Հանրապետություն, Բելգիայի Թագավորություն, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն և Նիդերլանդների Թագավորություն,
- «անցումային ժամանակաշրջան» նշանակում է` սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու ժամկետից մինչև չորս պետությունների առաջարկով յոթ պետությունների միաձայն քվեարկությամբ Հանձնաժողովը համաձայնել է Մաստրիխտի կենտրոնի համար հետագա պայմանավորվածությունների մասին և որոշել է իրագործել դրանք:
Հոդված 2 |
Մաստրիխտի վերահսկող կենտրոն |
1. Սույն հոդվածի հետևյալ դրույթները կկիրառվեն անցումային ժամանակաշրջանում:
2. ա) Մաստրիխտի վերահսկող կենտրոնը, ներառյալ նրա անձնակազմը, կշարունակի Կազմակերպության պատասխանատվության ներքո լինել, որի սեփականությունն է հանդիսանալու:
բ) Նշյալ Կենտրոնը կշարունակի ապահովել 1960 թվականի Կոնվենցիային համապատասխան իրեն վերապահված օդային տարածքում օդանավագնացության կանոնակարգման ծառայությունները: Իր գործառույթները իրագործելիս Կազմակերպությունը սույն հոդվածի նկատմամբ կկիրառի 10-րդ և 15-րդ հոդվածների դրույթները:
գ) Նման գործառույթների հետ կապված ծախսերը կֆինանսավորվեն չորս պետությունների կողմից՝ նրանց միջև համաձայնեցված` ծախսերի բաշխման ձևաչափին համապատասխան:
3. Նախքան սույն Արձանագրության ուժի մեջ մտնելը յոթ պետությունները մուծումներ կկատարեն Մաստրիխտի կենտրոնի հետ կապված ներդրումների զամբյուղում` համամասնորեն 1-ին Հավելվածի 19-րդ հոդվածի 3-րդ կետում նշված իրենց համապատասխան համախառն ներքին արտադրանքին (ՀՆԱ):
4. ա) 3-րդ կետում նշված հիմունքներով յոթ պետությունների ավանդները կօգտագործվեն ֆինանսավորելու համար Մաստրիխտում կատարվող այն նոր ներդրումները, որոնք անհրաժեշտ են պահպանելու համար մինչև սույն Արձանագրության ուժի մեջ մտնելը հաստատված պայմանների և ծառայությունների սանդղակը կամ պահպանելու անվտանգության մակարդակը:
բ) Առանց վնասելու Կոնվենցիայի 7-րդ հոդվածը` նման ներդրումների մասին որոշումները կընդունվեն Կոմիտեի և Հանձնաժողովի կողմից` յոթ պետությունների ձայների մեծամասնությամբ, այսինքն.
- ձայները հաշվարկվում են ներքոնշյալ աղյուսակին համապատասխան,
- ձայները ներկայացնում են յոթ պետություններից առնվազն հինգին:
գ) Վերոնշյալ «բ» ենթակետում նշված աղյուսակը հետևյալն է.
Ձ ա յ ն ե ր ի բ ա շ խ մ ա ն ա ղ յ ու ս ա կ
Համախառն ներքին արտադրանք` համաձայն գնային գործոնի և ընթացիկ գների՝ ֆրանսիական ֆրանկով (միլիոններով)
Ձայների քանակը | |
10-ից պակաս |
1 |
10-ից մինչև 20-ը ներառյալ |
2 |
20-ից մինչև 30-ը ներառյալ |
3 |
30-ից մինչև 46-ը ներառյալ |
4 |
46-ից մինչև 63-ը ներառյալ |
5 |
63-ից մինչև 80 -ը ներառյալ |
6 |
80-ից մինչև 110 -ը ներառյալ |
7 |
110-ից մինչև 140 -ը ներառյալ |
8 |
140-ից մինչև 200-ը ներառյալ |
9 |
200-ից մինչև 260 -ը ներառյալ |
10 |
260-ից մինչև 320 -ը ներառյալ |
11 |
320-ից մինչև 380-ը ներառյալ |
12 |
և այսուհետ` մեկ լրացուցիչ ձայն` վաթսուն միլիոն ֆրանսիական նոր ֆրանկով` յուրաքանչյուր լրացուցիչ ավելացման համար:
5. Մաստրիխտի կենտրոնում տարեկան ամորտիզացիայից կապիտալ հաշվարկների հետաքրքրության առնչությամբ օդային երթուղիների սպասարկման վճարներից ստացված եկամուտների համարժեք գումարը կվճարվի չորս պետությունների կողմից՝ նրանց միջև համաձայնեցված` արժեքի բաշխման ձևաչափին համապատասխան: Այդ գումարը պետք է վերաբաշխվի յոթ պետությունների միջև` համաձայն 1974 թվականից 1980 թվականը Ներդրումների բյուջեներում կատարած միջին ավանդների համամասնության` մինչև 1980 թվականի դեկտեմբերի 31-ը ֆինանսավորած ներդրումների դեպքում, և համաձայն նրանց իրական ազգային ավանդների՝ այդ ժամկետից հետո ֆինանսավորած ներդրումների դեպքում:
6. ա) Սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու օրվանից ռադարային շինությունները և փոխանցող ու ընդունող կայանները, որոնք Մաստրիխտի կենտրոնի համակարգի անբաժան մասն են կազմում և օգտագործվում են օդային փոխադրումների ծառայություններ ապահովելու համար, կլինեն այն պետությունների սեփականությունը, որտեղ դրանք տեղակայված են:
բ) Նշված պետությունները ձեռք կբերեն վերոհիշյալ սարքավորումները ամրագրված ընթացիկ արժեքով: Վաճառքի ընթացակարգերը կբաշխվեն յոթ պետությունների միջև` համաձայն 1974 թվականից 1980 թվականը Ներդրումների բյուջեներում կատարած միջին ավանդների համամասնության՝ մինչև 1980 թվականի դեկտեմբերի 31-ը ֆինանսավորած ներդրումների դեպքում, և համաձայն նրանց իրական ազգային ավանդների՝ այդ ժամկետից հետո ֆինանսավորած ներդրումների դեպքում:
7. Շինությունները, սարքավորումները և տեխնիկական ծառայությունները, որոնք օգտագործվել են երմանիայի Դաշնային Հանրապետության ռազմական իշխանությունների կողմից, համաձայն Եվրակոնտրոլի Մաստրիխտի վերին օդային տարածքի վերահսկող կենտրոնում երմանիայի ռազմաօդային ուժերի տեղակայման վերաբերյալ երմանիայի Դաշնային Հանրապետության և Եվրակոնտրոլի միջև 1977 թվականի նոյեմբերի 3-ին կնքված Համաձայնագրի, կշարունակեն նրանց կողմից օգտագործվել:
8. Մաստրիխտի կենտրոնի ներդրումների արժեքի հետ կապված ծախսերը, որոնք մուտքագրվել են Կազմակերպության բյուջե և վճարվել են յոթ պետությունների կողմից, պետք է ամրագրվեն հատուկ բյուջետային հավելվածում:
9. Մաստրիխտի կենտրոնի գործունեության և պահպանման հետ կապված ծախսերը, որոնք մուտքագրվել են Կազմակերպության բյուջե և վճարվել են չորս պետությունների կողմից, պետք է ամրագրվեն հատուկ բյուջետային հավելվածում:
10. Պայմանավորվող կողմերը իրենց իրավասության շրջանակներում և մասնավորապես ռադիոհաճախականությունների տեղաբաշխման առնչությամբ կձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ` երաշխավորելու համար, որ Կազմակերպությունը կարող է կատարել այն բոլոր գործողությունները, որոնք բավարարում են իր նպատակին:
11. ա) Իր խնդիրների իրականացման համար ործակալությունը օդային փոխադրումների նպատակների համար կկիրառի Պայմանավորվող կողմերի տարածքներում և այն օդային տարածքում, որի հետ կապված նրանց են վերապահվել օդային փոխադրումների ծառայություններ, գործող կանոնակարգեր՝ նրանց մասնակցությամբ միջազգային համաձայնագրերին համապատասխան:
բ) Վերոնշյալ «ա» ենթակետի դրույթների կիրառման դժվարության դեպքում ործակալությունը հարցը կներկայացնի Հանձնաժողովին, որը Պայմանավորվող կողմերին երաշխավորություններ կներկայացնի անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:
12. Իր խնդիրների իրականացման համար և օդային փոխադրումների ծառայությունների ոլորտում վերապահված լիազորությունների շրջանակներում ործակալությունը բոլոր անհրաժեշտ հրահանգները կներկայացնի օդանավերի հրամանատարներին: Օդանավերի հրամանատարները պարտավորված կլինեն պահպանել այդ հրահանգները` բացառությամբ վերոհիշյալ 11-րդ կետում նշված կանոններում նախատեսված ֆորս-մաժորային հանգամանքների:
13. Օդանավագնացության կանոնակարգերի խախտումները, որոնք կատարվել են ործակալությանը վերապահված օդային փոխադրումների ծառայությունների ապահովման օդային տարածքում, ործակալության կողմից այդ նպատակի համար հատուկ լիազորված պաշտոնյաների կողմից կգրանցվեն զեկույցներում` առանց վնաս հասցնելու Պայմանավորվող կողմերի պաշտոնյաների` ազգային օրենսդրությամբ սահմանված` համանման բնույթի խախտումները զեկուցելու իրավունքին: Վերոհիշյալ զեկույցները ազգային դատարաններում կունենան այն նույն ազդեցությունը, ինչ համանման բնույթի խախտումները զեկուցելու համար պետական պաշտոնյաների կողմից կազմվածները:
14. Պայմանավորվող կողմերի տարածքներ մուտք գործելու, այդ տարածքների վրայով թռչելու և դրանց անվտանգության վերաբերյալ միջազգային համաձայնագրերը և ազգային կանոնակարգերը պարտադիր կլինեն ործակալության համար, որը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները նման համաձայնագրերի և կանոնակարգերի կիրառումը երաշխավորելու համար:
15. Որպեսզի Պայմանավորվող կողմերը կարողանան հսկել, որ այդ ազգային կանոնակարգերը և միջազգային համաձայնագրերը կիրառվեն, ործակալությունը իր գործառույթները իրականացնելիս պարտավորված կլինի նման խնդրանքով հանդես եկող այդ Պայմանավորվող կողմերին տրամադրել նրանց իրավազորության ներքո գտնվող օդանավի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունների ամբողջ ծավալը:
Հոդված 3 |
Կառլսռուեի վերահսկող կենտրոն |
Սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու օրը Կառլսռուեի վերահսկող կենտրոնը կդառնա երմանիայի Դաշնային Հանրապետության սեփականությունը, որը Կենտրոնը ձեռք կբերի ամրագրված ընթացիկ արժեքով: Վաճառքից ստացված եկամուտները պետք է բաշխվեն յոթ պետությունների միջև` համաձայն 1974 թվականից 1980 թվականը Ներդրումների բյուջեներում կատարած միջին ավանդների համամասնության՝ մինչև 1980 թվականի դեկտեմբերի 31-ը ֆինանսավորած ներդրումների դեպքում, և համաձայն նրանց իրական ավանդների՝ այդ ժամկետից հետո ֆինանսավորած ներդրումների դեպքում:
Հոդված 4 |
Իռլանդիայում տեղակայված սարքավորումներ |
Սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու պահից Շենոնի վերահսկող կենտրոնը, Մաունթ եբրիել օժանդակ ռադիոտեղորոշիչ կայանը և ռադիոհեռախոսային կայանները և Վուդկոկ Հիլ օժանդակ ռադիոտեղորոշիչ կայանը կդառնան Իռլանդիայի սեփականությունը: Վաճառքից ստացված եկամուտները պետք է բաշխվեն յոթ պետությունների միջև` համաձայն 1974 թվականից 1980 թվականը Ներդրումների բյուջեներում կատարած միջին ավանդների համամասնության՝ մինչև 1980 թվականի դեկտեմբերի 31-ը ֆինանսավորած ներդրումների դեպքում, և համաձայն նրանց իրական ավանդների՝ այդ ժամկետից հետո ֆինանսավորած ներդրումների դեպքում:
Հոդված 5 |
Մնացորդային վճարումներ |
1. Հաստատված անուղղակի ներդրումները դուրս գրելու առնչությամբ գոյություն ունեցող պայմաններին համապատասխան` ցանկացած իրավունք պետք է դադարի սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու օրը:
2. Սույն Արձանագրության ուժի մեջ մտնելուց առաջ Կազմակերպության կողմից ընդունված որոշումների համաձայն` վճարումները պետք է կատարվեն այդ որոշումներում շարադրված կանոններին համապատասխան և պետք է ամրագրվեն հատուկ բյուջետային հավելվածներում:
Հոդված 6 |
Անցումային բյուջետային դրույթներ |
1. Սույն Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում, բյուջեն կկազմվի և Հանձնաժողովի կողմից կհաստատվի:
2. Սույն բյուջեն հետադարձ ուժ կունենա սույն Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո և կդադարի ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ին:
3. Վերոհիշյալ 1-ին կետում նշված բյուջեի պատրաստման ժամանակահատվածում Հանձնաժողովը կարող է հրավիրել Պայմանավորվող կողմերին` համապատասխան ավանդներ կատարելու համար շրջանառու կապիտալի հիմնադրամում:
4. Շրջանառու կապիտալի առնչությամբ կանխավճարները պետք է փոխհատուցվեն սույն Արձանագրության 1-ին Հավելվածի 19-րդ հոդվածին համապատասխան սահմանված ավանդների դեպքում:
Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2006 թվականի մարտի 1-ին: