ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
19 փետրվարի 2013 թ. ք. Երևան |
N 326-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԲԻՈՄԵԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՄԱՍԱՄԲ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածը, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և «Բիոմեդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 15.01.2013 թվականի դիմումը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Վերացնել «Բիոմեդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` ՀՀ առողջապահության նախարարի 2012 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 3140-Ա հրամանով գործունեության կասեցումը ՀՀ օրենսդրությանը համապատասխան` 22.10.2009 թվականին տրված թիվ Կ-XX-001372 լիցենզիայի մասով:
2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին`
1) ապահովել լիցենզիայի կասեցումը վերացնելու մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:
Դ. Դումանյան |