«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 դեկտեմբերի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 10013497
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
16 հոկտեմբերի 2013 թ. ք. Երևան |
N 60-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 27-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման Հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը` ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից,
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 6-ի «Կազմակերպությունների աշխատատեղերում աշխատանքային գոտու օդում քիմիական նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները» N 2.2.5-004-10 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» N 27-Ն հրամանով հաստատված «Կազմակերպությունների աշխատատեղերում աշխատանքային գոտու օդում քիմիական նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները» N 2.2.5-004-10 սանիտարական կանոններում և նորմերում (այսուհետ` Նորմեր) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Նորմերի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սույն Կանոններում ներառված քիմիական նյութերի լաբորատոր հետազոտությունների նպատակով աշխատանքային գոտու օդի նմուշառման գործընթացն իրականացվում է համաձայն Հավելված 1-ի:».
2) Նորմերի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ աղյուսակների 3-րդ սյունակում «մգ/դմ3 » բառերը փոխարինել «մգ/մ3 » բառերով.
3) Նորմերի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ աղյուսակների 5-րդ սյունակում «կարգը» բառը փոխարինել «դասը» բառով.
4) Նորմերի 5-րդ աղյուսակը լրացնել նոր 2207 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
« |
|
». |
5) Նորմերը լրացնել Հավելված 1-ով` «Աշխատատեղերում աշխատանքային գոտու օդի նմուշառումը» համաձայն հավելվածի:
Դ. Դումանյան
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 2013 թ. հոկտեմբերի 16-ի N 60-Ն հրամանի |
Հավելված 1
ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՏՈՒ ՕԴԻ ՆՄՈՒՇԱՌՈՒՄԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հավելվածով (այսուհետ` Հավելված) կանոնակարգվում է աշխատանքային գոտու օդում քիմիական նյութերի, կենսաբանական բնույթի վնասակար նյութերի, ֆիբրոգեն ազդեցության գերակայումով աերոզոլների քանակությունների նկատմամբ սանիտարահիգիենիկ ուսումնասիրության իրականացումը, նմուշառման տեղի (կետի) ընտրությունը և հետազոտությունների արդյունքների գնահատումը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2005 թվականի օգոստոսի 15-ի N 756-Ն հրամանով հաստատված «Աշխատանքի հիգիենիկ դասակարգումը ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների» N 2.2-002-05 սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին համապատասխան:
2. Վնասակար նյութերի քանակությունների հսկողությունը կատարվում է հետազոտության արդյունքների և հետազոտվող նյութերի սահմանային թույլատրելի խտությունների համադրման միջոցով:
3. Սույն Հավելվածում օգտագործվող հիմնական տերմիններն ու սահմանումներն են`
1) Միջին հերթափոխային սահմանային թույլատրելի խտություն (այսուհետ` ՍԹԽմհ) - միջինացված սահմանային խտություն մեկ աշխատանքային հերթափոխի համար (միջին հերթափոխային սահմանային թույլատրելի խտություն ունեցող նյութերի համար նույն ՍԹԽ-ն է):
2) Առավելագույն սահմանային թույլատրելի խտություն (այսուհետ` ՍԹԽառ) - տեխնոլոգիական գործընթացում առաջացած առավելագույն խտություն` միջինացված նմուշառման ժամանակ 15 րոպեին հավասար տևողության համար (առավելագույն սահմանային թույլատրելի խտություն ունեցող նյութերի համար նույն ՍԹԽ-ն է):
3) Սուր թունավորում առաջացնող նյութերի (գրգռիչ և ազդեցության սուր ուղղվածության մեխանիզմով) առավելագույն սահմանային թույլատրելի խտություն (այսուհետ` ՍԹԽառ.վտ) - առավելագույն խտություն` չափված հնարավոր ամենակարճ ժամանակամիջոցում, որը թույլ է տալիս տվյալ նյութի որոշման մեթոդը (սուր թունավորում առաջացնող նյութերի համար նույն ՍԹԽ-ն է).
ա. սուր թունավորում առաջացնող նյութեր` գրգռիչ և ազդեցության սուր ուղղվածության մեխանիզմով նյութեր, որոնց կարճատև ազդեցությունն ունի հեմոլիտիկ, հակաֆերմենտային (հակախոլինէսթերազային), շնչական ֆունկցիան կարգավորող և թոքերի այտուց առաջացնող կարևոր ֆերմենտների ինհիբիտորներ, շնչառության կանգ առաջացնող հյուսվածքային շնչառության ինհիբիտորներ), շնչառական և անոթաշարժ կենտրոնները ընկճող և այլն հատկություններ:
4. Եթե սանիտարական կանոններով և նորմերով տվյալ քիմիական նյութի համար նախատեսվում է երկու սահմանային թույլատրելի խտություն (ՍԹԽմհ և ՍԹԽառ), ապա երկու ՍԹԽ-ն էլ վերահսկվում են:
5. Եթե սանիտարական կանոններով և նորմերով տվյալ քիմիական նյութի համար նախատեսվում է մեկ սահմանային թույլատրելի խտություն, ապա հերթափոխի ցանկացած 15-րոպեանոց ժամանակահատվածում այդ նյութի խտությունը չպետք է գերազանցի ՍԹԽ մեծությունը:
6. Սուր թունավորման զարգացման վտանգ ներկայացնող նյութերի համար ժամանակի ավելի կարճ տևողությամբ (15 րոպեից պակաս) սահմանված մեթոդով չափված խտությունը համեմատվում է ՍԹԽառ-ի հետ:
7. Ֆիբրոգեն ազդեցության գերակայումով աերոզոլները (այսուհետ` ԱՖԱԳ) վերահսկվում են ըստ միջին հերթափոխային խտությունների` ՍԹԽմհ:
8. Ոչ գրգռիչ, ոչ սուր ուղղվածության ազդեցության մեխանիզմով քիմիական նյութերը վերահսկվում են ըստ ՍԹԽառ-ի. այդ նյութերի համար որոշվում են միջին հերթափոխային և առավելագույն խտությունները և համադրվում ՍԹԽառ-ի հետ:
9. Միջին հերթափոխային սահմանային թույլատրելի խտությունները անհրաժեշտ են աշխատողների առողջական վիճակի փոփոխությունների և նրանց մասնագիտական գործունեության հետ կապի բացահայտման նպատակով: Այդ դեպքում հաշվի է առնվում խտությունների տատանման վերին սահմանը` առավելագույն խտությունը:
10. Գրգռիչ և սուր ուղղվածության ազդեցության մեխանիզմով նյութերի դեպքում, աշխատողների առողջական վիճակի փոփոխությունների և նրանց մասնագիտական գործունեության հետ կապի գնահատման ժամանակ, հաշվի են առնվում առավելագույն խտությունները:
2. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՏՈՒ ՕԴԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ
11. Աշխատանքային գոտու օդի ուսումնասիրության ժամանակ հաշվի են առնվում`
1) տեխնոլոգիական գործընթացի առանձնահատկությունները` անընդհատ, պարբերաբար, ջերմաստիճանային ռեժիմը, արտանետվող վնասակար նյութերի քանակությունները և այլն.
2) հսկվող նյութերի ֆիզիկաքիմիական հատկությունները (ագրեգատային վիճակը, խտությունը, գոլորշու ճնշումը, ցնդելիությունը և այլն) դրանց փոխարկման հնարավորությունը օքսիդացման, քայքայման, հիդրոլիզի և այլ պրոցեսների արդյունքում.
3) նյութի վնասակարության կարգը.
4) աշխատատեղերի քանակը և տեսակը (մշտական և ժամանակավոր).
5) աշխատանքային հերթափոխի ընթացքում արտադրական տեղամասում աշխատողների գտնվելու իրական ժամանակը:
12. Բացահայտվում են աշխատանքային գոտի վնասակար նյութերի (գոլորշիներ, գազեր, աերոզոլներ) արտանետումներով ուղեկցվող տեխնոլոգիական գործընթացները:
13. Որոշվում են յուրաքանչյուր աշխատատեղում աշխատանքային գոտու օդ արտանետվող նյութերի տեսակները:
14. Մի քանի քիմիական նյութերի կամ հայտնի և համեմատաբար կայուն կազմով բարդ խառնուրդների արտանետման դեպքում աշխատանքային գոտու օդի նկատմամբ հսկողությունը անց է կացվում ըստ այն նյութի, որի խտությունը համապատասխանում է վտանգավորության առավել բարձր դասին:
15. Արտադրական տեղամասերում, որոնք բնութագրվում են մշտական տեխնոլոգիական գործընթացներով, նմանատիպ սարքավորումներով կամ նմանատիպ գործողությամբ աշխատատեղերով, աշխատանքային գոտու հսկողությունն իրականացվում է ընտրողական` կապված աշխատատեղերի քանակից և տեղակայումից, բայց ոչ պակաս, քան աշխատատեղերի 30 %-ում:
16. Արտադրության տեխնոլոգիական գործընթացի վերանորոգման՝ վերակառուցման դեպքում (եթե սարքավորումների մի մասը շարունակում է շահագործվել) աշխատանքային գոտու օդի հսկողությունը կատարվում է աշխատողների գտնվելու հիմնական տեղերում:
3. ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
17. Նմուշառումը կատարվում է աշխատողի շնչառական գոտում` օդընդունիչ հարմարանքը հնարավորին չափ մոտեցնելով աշխատողին:
18. Օդի մեկ նմուշի վերցման տևողությունը սահմանվում է անալիզի մեթոդով:
19. ՍԹԽառ-ի համապատասխանության հսկողության ժամանակ նմուշառումը կատարվում է այն աշխատատեղերում, որտեղ հնարավոր է դեպի աշխատանքային գոտի վնասակար նյութերի առավել արտանետումները (սարքավորումների մոտ` քիմիական և ջերմային գործընթացների ժամանակ` էլեկտրաքիմիական «պիրոլիտիկ և այլն, հեղուկների և գազերի շարժման ժամանակ` արտանետումների ամենահավանական աղբյուրների տեղերում, քիմիական նյութերի բեռնման, բեռնաթափման, փոխադրման, պահեստավորման, սորուն նյութերի աղացման, չորացման տեղամասերում, անբավարար օդափոխվող տեղամասերում):
20. Նմուշառման ընթացքում տեխնոլոգիական գործընթացների խախտումների, օդափոխիչ համակարգերի առկայության կամ բացակայության, դրանց գործարկման մասին նշվում է լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով հաստատված արձանագրության մեջ:
21. Սանիտարաքիմիական հետազոտությունների ժամանակ օգտագործվող սարքերը և սարքավորումները ենթակա են ստուգաչափման` չափագիտության բնագավառի լիազոր մարմնի կողմից:
4. ՍԹԽառ-Ի ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
22. Առավելագույն սահմանային թույլատրելի խտությունների պահպանման նկատմամբ հսկողությունն իրականացվում է կարճ ժամանակահատվածում` խտությունների նշանակալից բարձրացում չթույլատրելու նպատակով:
23. Եթե անալիզի մեթոդը թույլ է տալիս, ապա 15 րոպեի ընթացքում վերցվում է մի քանի (2-3 և ավելի) նմուշներ, ստացված արդյունքներից հաշվարկվում է միջին թվաբանական (առանձին նմուշների հավասար տևողությամբ վերցման դեպքում) կամ միջին-կշռային (եթե նմուշների վերցման տևողությունը տարբեր է) մեծությունը, ինչը համեմատվում է ՍԹԽառ-ի հետ:
24. Եթե անալիզի մեթոդը նախատեսվում է 1 նմուշի վերցման համար 15 րոպեն գերազանցող տևողություն` ապա ՍԹԽառ-ի հետ համեմատվում է յուրաքանչյուր չափման արդյունքը:
5. ՍԹԽմհ-Ի ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
25. ՍԹԽմհ-ի հսկողությունը կատարվում է որոշակի մասնագիտական խմբերի կամ կոնկրետ աշխատողի նկատմամբ: Մասնագիտական խմբի բնութագրման համար միջին հերթափոխային խտությունը որոշվում է տվյալ մասնագիտությամբ աշխատողների մոտ` ոչ պակաս, քան 10 %-ի:
26. Միջին հերթափոխային խտությունները չափվում են ինչպես հիմնական մասնագիտությամբ, այնպես և օժանդակ անձնակազմի համար, որոնք աշխատանքի բնույթից կախված՝ կարող են ենթարկվել վնասակար նյութերի ազդեցությանը:
27. Միջին հերթափոխային խտությունների չափումը անհատական հսկողության սարքերով կատարվում է ամբողջ հերթափոխի ընթացքում անընդհատ կամ շարունակական նմուշառմամբ. հերթափոխի տևողության 75 %-ից ոչ պակաս ժամանակում (ոչ կանոնակարգված ընդմիջումների և այլնի պատճառով): Հերթափոխում վերցվող նմուշների քանակը որոշվում է կախված օդում նյութի խտությունից և հսկողության մեթոդից: Աշխատանքային գոտու օդի հավաստի բնութագրման համար անհրաժեշտ է ստանալ ոչ պակաս, քան 3 հերթափոխի տվյալներ:
28. Միջին հերթափոխային խտությունները կարելի է որոշել առանձին չափումների հիման վրա` հաշվի առնելով բոլոր տեխնոլոգիական գործողությունները (հիմնական և օժանդակ) և ընդմիջումները: Այդ դեպքում նմուշների քանակը կախված է տեխնոլոգիական գործողությունների թվից, դրանց տևողությունից, բայց որպես կանոն պետք է լինի 5-ից ոչ պակաս:
6. ՍԹԽմհ-Ի ՈՐՈՇՄԱՆ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՄԵԹՈԴԸ
29. Տեխնոլոգիական գործընթացի բոլոր գործողությունները, տևողությունը (ներառյալ ոչ կանոնակարգված ընդմիջումները), յուրաքանչյուր նմուշառման տևողությունը և համապատասխան խտությունը գրանցվում են 1-ին աղյուսակի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ սյունակներում:
30. Եթե աշխատողը հերթափոխի ընթացքում մասնաշենքից դուրս է եկել կամ գտնվել է այլ տեղամասում, որտեղ բացակայում է հսկվող նյութը, ապա 2-րդ սյունակում նշվում է նրա զբաղվածության առարկան, իսկ 5-րդ սյունակում` 0, մնացած դեպքերում 5-րդ սյունակում գրանցվում են նյութի խտությունների և նմուշառման տևողությունների արտադրյալի արդյունքները:
31. 6-րդ սյունակում գրանցվում են միջին խտության հաշվարկի արդյունքները յուրաքանչյուր գործողության համար (K01)
K1t1 + K2 t2 + ... + Kntn |
||
K01 |
= -------------------------, |
(1) |
t1 + t2 + ... + tո |
որտեղ`
K1, K2, ..., Kո – նյութի խտություններն են,
t1, t2, ...tո – նմուշառման տևողությունները:
32. Յուրաքանչյուր գործողության համար միջին խտությունների արդյունքների և գործողության տևողության (Tօ) հիման վրա հաշվարկվում է միջին հերթափոխային խտությունը (K մ.հ.) որպես հերթափոխի ընթացքում միջին-կշռային մեծություն.
K1t1 + K2 t2 + ... + Kոtո |
||
Kմ.հ |
= -------------------------, |
(2) |
t1 + t2 + ... + tո |
որտեղ`
K1, K2, ..., Kո – միջին խտությունը յուրաքանչյուր գործողության համար,
T1, T2, ....Tո – յուրաքանչյուր գործողության տևողությունը:
33. Հերթափոխի ընթացքում աշխատանքային գոտու օդի կեղտոտման գործընթացը բնորոշող վիճակագրական ցուցանիշները գրանցվում են 7-րդ սյունակում:
34. Նվազագույն խտություն (Kնվազ.) - ամբողջ աշխատանքային հերթափոխում որոշված նվազագույն խտությունն է:
35. Առավելագույն խտություն (K առ.) - ամբողջ աշխատանքային հերթափոխում որոշված առավելագույն խտություն:
36. Միջին հերթափոխային խտություն (Kմ.հ.) - ամբողջ աշխատանքային հերթափոխի միջին կշռային խտություն` հաշվարկված սույն Հավելվածի 34-րդ կետին համապատասխան:
Աղյուսակ 1
Միջին հերթափոխային խտության որոշումը հաշվարկային մեթոդով
Կազմակերպության անվանումը` _____________________________________________________________
Տեղամասի անվանումը`_____________________ Աշխատատեղի անվանումը`_______________________
Նյութի անվանումը`______________________________________________________________________
Արտադրական գործընթացի անվանումը և գործողության կրճատ |
Գործողության տևողությունը, |
Նմուշառման տևողությունը, |
Նմուշում նյութի խտությունը, |
Խտությունների |
Միջին խտությունը գործողության ընթացքում, |
Աշխատանքային գոտու օդում վնասակար նյութի պարունակությունը բնորոշող վիճակագրական ցուցանիշները հերթափոխի ընթացքում |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
Հերթափոխում նվազագույն խտությունը (Kնվազ.), մգ/մ3 | ||||||
Հերթափոխում առավելագույն խտությունը (Kառ), մգ/մ3 | ||||||
Միջին հերթափոխային խտությունը (Kմ.հ.), մգ/մ3 |