ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ
3 նոյեմբերի 2015 թվականի |
թիվ 26 |
քաղ. Մոսկվա |
ՊԵՏԱԿԱՆ (ՄՈՒՆԻՑԻՊԱԼ) ԳՆՈՒՄՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան «Եվրասիական տնտեսական միության պաշտոնական վիճակագրական տեղեկությունների ձևավորման և տարածման կարգի մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 4 հավելված) 12-րդ կետի հիման վրա,
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի թիվ 1 հավելված) 43-րդ կետի 4-րդ և 6-րդ ենթակետերով նախատեսված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի լիազորությունների իրականացումն ապահովելու նպատակով`
հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին սույն Հանձնարարականի պաշտոնական հրապարակման օրվանից`
պետական (մունիցիպալ) գնումների ոլորտում վարել վիճակագրական հաշվետվություններ կամ հաշվետվություններ` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 224 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ներկայացվող պաշտոնական վիճակագրական տեղեկությունների վիճակագրական ցուցանիշների ցանկի 27-րդ բաժնում նշված ցուցանիշներին համապատասխան:
Եվրասիական տնտեսական |
Վ. Խրիստենկո |
Հրապարակվել է կայքում 16 փետրվարի 2016 թվական:
