ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
31 օգոստոսի 2012 թ. |
N 725-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ» ԱՁ-ԻՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՏՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածը, 26-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թ. սեպտեմբերի 22-ի N 1445-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2012 թվականի մարտի 28-ի N 285-Ա հրամանով ստեղծված լիցենզավորման հանձնաժողովի սույն թվականի օգոստոսի 29-ի եզրակացությունը և «Արթուր Հարությունյան» ԱՁ-ի կողմից սույն թվականի օգոստոսի 21-ին ներկայացված հայտը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. «Արթուր Հարությունյան» ԱՁ-ին տալ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության լիցենզիա։
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարարության աշխատակազմի լիցենզավորման և թույլտվությունների գործակալության պետ Արմեն Նալբանդյանին՝ սահմանված կարգով ապահովել սույն հրամանով նախատեսված լիցենզիայի՝
1) հանձնումը լիցենզավորված անձին,
2) գրանցումը լիցենզիաների գրանցամատյանում։
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանին։
Տ. Դավթյան |
