«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 ապրիլի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 11713147
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
25 մարտի 2013 թ. |
N 92-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 99-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 137-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշման հավելված N 1-ի 11.1-ին, 11.2-րդ կետերի, 2010 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության նախարարությունների կազմում գործող` ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի տնօրենի և հիմնարկի աշխատողների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու ու մրցութային հանձնաժողովներում հասարակական կազմակերպություններ ընդգրկելու կարգը սահմանելու մասին» թիվ 1668-Ն որոշման հավելված N 2-ի 23.1-ին և 23.2-րդ կետերի և 2013 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն և 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1668-Ն որոշումներում լրացումներ կատարելու մասին» N 201-Ն որոշման 3-րդ կետի պահանջներով,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2006 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների թափուր պաշտոնի համար մրցույթի և այդ պաշտոնում նշանակված անձանց ատեստավորման անցկացման ընթացակարգերը և մրցութային ու ատեստավորման հանձնաժողովների ձևավորման կարգերը հաստատելու մասին» N 99-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումները`
1) հրամանի N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.1-ին և 8.2-րդ կետերով.
«8.1. Եթե Տնօրենի թափուր պաշտոնի համար դիմել է մեկ քաղաքացի, ապա մրցույթը համարվում է չկայացած, ինչի մասին Նախարարի կողմից տրվում է հրաման և հայտարարվում է նոր մրցույթ` ընդհանուր հիմունքներով:
8.2. Եթե մրցույթը սույն կարգի 8.1-ին կետով համարվում է չկայացած, ապա քաղաքացին դրա մասին տեղեկացվում է փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետի հաջորդ աշխատանքային օրը:».
2) հրամանի N 1 հավելվածի 31-րդ կետի «8-րդ կետի 1-ին,» բառերից հետո լրացնել «8.1-ին, 9-րդ կետի 3-րդ,» բառերը:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2011 թվականի օգոստոսի 9-ի «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի աշխատողի մրցույթի անցկացման ընթացակարգը, մրցութային հանձնաժողովի ձևավորման կարգն ու կազմը, հիմնարկի յուրաքանչյուր պաշտոնի համար գնահատման չափանիշները սահմանելու մասին» N 137-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունը`
1) հրամանի N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 22.1-ին և 22.2-րդ կետերով.
«22.1. Եթե մրցույթին մասնակցելու համար ներկայացվել է մեկ դիմում, ապա մրցույթը համարվում է չկայացած, ինչի մասին գրավոր տեղյակ է պահվում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին և հայտարարվում է նոր մրցույթ` ընդհանուր հիմունքներով:
22.2. Եթե մրցույթը սույն կարգի 22.1-ին կետով համարվում է չկայացած, ապա քաղաքացին դրա մասին տեղեկացվում է փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետի հաջորդ աշխատանքային օրը:».
2) հրամանի N 1 հավելվածի 52-րդ կետի`
ա. «կարգի» բառից հետո լրացնել «22-րդ, 22.1-ին, 26-րդ,» բառերը,
բ. «կետով» բառը փոխարինել «կետերով» բառով:
Նախարար |
Ս. Թադևոսյան |