Գլխավոր տեղեկություն
Номер
N 1739-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (28.07.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2013.03.01/7(451).1 Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
27.07.2012
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
27.07.2012
Дата вступления в силу
28.07.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

27 հուլիսի 2012 թ.
ք. Երևան

N 1739-Ա 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱՐՍԱՆԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, «Արսանա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի` Լ. Խաչատուրյանի 18.07.2012 թ. N 18728 դիմումը.

 

Հրամայում եմ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2011 թվականի հունիսի 20-ին «Արսանա» փակ բաժնետիրական ընկերությանը տրված դեղատնային գործունեության /դեղատնային կրպակ/ թիվ Կ-XX-001469 լիցենզիան:

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) «Արսանա» փակ բաժնետիրական ընկերության լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անհատական գործին.

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:

 

Դ. Դումանյան