Գլխավոր տեղեկություն
Номер
N 704-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (24.08.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2012.09.18/24(437).1 Հատուկ բաժին
Принят
Էկոնոմիկայի նախարար
Дата принятия
23.08.2012
Подписан
Էկոնոմիկայի նախարար
Дата подписания
23.08.2012
Дата вступления в силу
24.08.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

23 օգոստոսի 2012 թ.  
ք. Երևան

N 704-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՍՊԻՐԻՏ ՄԱՐԿԵՏ» ՍՊԸ-ԻՆ «ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ» ԱՏԳ ԱԱ ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 2208 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ՕՂՈՒ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՏՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 28-ի N 785-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2012 թվականի հուլիսի 4-ի N 545-Ա հրամանով ստեղծված լիցենզավորման հանձնաժողովի սույն թվականի օգոստոսի 22-ի եզրակացությունը և «Սպիրիտ Մարկետ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. «Սպիրիտ Մարկետ» ՍՊԸ-ին տալ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման գործունեության լիցենզիա։

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարարության աշխատակազմի լիցենզավորման և թույլտվությունների գործակալության պետ Արմեն Նալբանդյանին՝ սահմանված կարգով ապահովել սույն հրամանով նախատեսված լիցենզիայի՝

1) հանձնումը լիցենզավորված անձին,

2) գրանցումը լիցենզիաների գրանցամատյանում։

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանին։

 

  Տ. Դավթյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան