«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 նոյեմբերի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 32013430
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
18 սեպտեմբերի 2013 թ. |
N 176-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 142-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 7-րդ մասով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2009 թվականի հոկտեմբերի 15-ի «Ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմի անդամների ատեստավորման կանոնակարգը հաստատելու մասին» N 142-Ն հրամանով հաստատված «Ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմի անդամների ատեստավորման կանոնակարգ»-ը (այսուհետ՝ Կանոնակարգ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 49.1, 49.2, 49.3, 49.4 և 49.5 կետերով.
«49.1. Այն դեպքում, երբ ատեստավորման արդյունքներով անձնակազմի անդամի նկատմամբ հանձնաժողովն ընդունել է որոշում «չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին», ապա տվյալ անձնակազմի անդամը կարող է որոշումը ստանալուց հետո եռօրյա ժամկետում Գլխավոր վարչություն ներկայացնել դիմում՝ կրկնակի ատեստավորում անցնելու վերաբերյալ:
49.2. Կանոնակարգի 49.1 կետում նշված դիմումը քննարկվում է Գլխավոր վարչության պետի կողմից եռօրյա ժամկետում, որի արդյունքում ընդունվում է համապատասխան որոշում՝ կրկնակի ատեստավորման թույլատրման կամ դիմումի մերժման մասին: Դիմումի քննարկման ընթացքում հաշվի են առնվում տվյալ անձի աշխատանքային ստաժը, գործատուի կողմից տրված բնութագիրը, նախկինում ստացված մասնագիտական հավաստագրերը և ատեստավորման արդյունքում հանձնաժողովի կողմից «չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին» գնահատվելու պատճառների հիմնավոր բացատրությունները տվյալ անձի կողմից:
49.3. Այն անձնակազմի անդամը, որի նկատմամբ ատեստավորման արդյունքներով ընդունվել է որոշում «չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին», չի թույլատրվում պաշտոնական պարտականությունների կատարմանը:
49.4. Եթե կանոնակարգի 49.1 կետում նշված դիմումի քննարկման արդյունքում Գլխավոր վարչության պետի կողմից որոշում է կայացվում կրկնակի ատեստավորման չթույլատրելու մասին, ապա ատեստավորման հանձնաժողովի կողմից ընդունված «չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին» որոշումը մնում է անփոփոխ, իսկ տվյալ անձը ենթակա է ազատման տվյալ պաշտոնից Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
49.5. Կրկնակի ատեստավորում անցնելու դիմումի բավարարման դեպքում տվյալ անձնակազմի անդամի նկատմամբ նշանակում է կրկնակի ատեստավորում, որի անցկացման մասին որոշումը կայացնում է Գլխավոր վարչության պետը, իսկ կրկնակի ատեստավորումն անցկացվում է կանոնակարգում սահմանված ատեստավորման կարգով:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Գլխավոր վարչության պետ |
Ա. Մովսեսյան |