Գլխավոր տեղեկություն
Номер
N 06-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (18.01.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2012.02.22/5(418).1 Հատուկ բաժին
Принят
Տրանսպորտի և կապի նախարար
Дата принятия
17.01.2012
Подписан
Տրանսպորտի և կապի նախարար
Дата подписания
17.01.2012
Дата вступления в силу
18.01.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

17 հունվարի 2012 թ.
ք. Երևան

 N 06-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ԵՎ ՆԵՐԴԻՐՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության տեսակների լիցենզավորող հանձնաժողովի 2012 թվականի հունվարի 13-ի N 1/7 եզրակացությունը.

Ուժը կորցրած ճանաչել.

1. «ՁՈՐԱԳԱԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործունեության N ՏԿՈՒ 00216 լիցենզիան և N 00001 ներդիրը:

2. Անհատ ձեռնարկատեր ՀԱՄԼԵՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ տրամադրված ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործունեության N ՏԿՈՒ 00298 լիցենզիան և N 00001 ներդիրը:

 

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար

 Մ. Վարդանյան