«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 սեպտեմբերի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 10812344
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
23 օգոստոսի 2012 թ. |
N 68-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՏԱՍԸ ԿԱՄ ԱՎԵԼԻ ՏՈԿՈՍ ԲԱԺՆԵՏՈՄՍ (ԲԱԺՆԵՄԱՍ) ՈՒՆԵՑՈՂ ԴԻՄՈՒՄԱՏՈՒ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել տասը կամ ավելի տոկոս բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող դիմումատու իրավաբանական անձի վերաբերյալ այլ տեղեկություններ ներկայացնելու կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Աշխատակազմի ղեկավարին՝ սահմանված կարգով ապահովել սույն հրամանի պետական գրանցումը ՀՀ արդարադատության նախարարությունում։
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին։
Ա. Մովսիսյան |
Հավելված ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 2012 թ. օգոստոսի 23-ի N 68-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ Ը
ՏԱՍԸ ԿԱՄ ԱՎԵԼԻ ՏՈԿՈՍ ԲԱԺՆԵՏՈՄՍ (ԲԱԺՆԵՄԱՍ) ՈՒՆԵՑՈՂ ԴԻՄՈՒՄԱՏՈՒ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
1. Ընդերքօգտագործման իրավունք հայցող՝ 10 կամ ավելի տոկոս բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող դիմումատու իրավաբանական անձը ընդերքօգտագործման իրավունքի հայցման դիմումի հետ միաժամանակ լիազոր մարմին պետք է ներկայացնի հետևյալ տեղեկությունները՝
1) իրավաբանական անձի անվանումը ___________________________________
2) բաժնետոմսի (բաժնեմասի) չափը (քանակը) ____________________________
3) գրանցման վայրը __________________________________________________
4) գործունեության վայրը _____________________________________________
5) պետական գրանցման վկայականի պատճենը (պետական գրանցման համարը),
6) տեղեկանք նախկինում ունեցած ընդերքօգտագործման իրավունքի վերաբերյալ,
7) տեղեկանք մասնագիտական փորձի վերաբերյալ։