ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Թիվ 46 |
21 հունվարի 2008 թվական |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի «ՀԱՐԿՄԱՆ ԱՐՏՈՆՅԱԼ ՌԵԺԻՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՄԱՍԸ ԿԱԶՄՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 1542-Ն ՈՐՈՇՄԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԻ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ և 91-րդ հոդվածի 5-րդ մասերի պահանջներից ելնելով ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնում է, որ՝
«Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի» 2008 թվականի հունվարի 16-ի թիվ 3 (593) համարում հրապարակված 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Հարկման արտոնյալ ռեժիմներ ունեցող պետությունների կամ դրանց մասը կազմող տարածքների ցանկը սահմանելու մասին» թիվ 1542-Ն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը՝ հունվարի 17-ից, թեև որոշման ուժի մեջ մտնելու ժամկետ է նշված 2008 թվականի հունվարի 1-ը, քանի որ այն ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող նորմեր չի պարունակում:
Իրավական ակտերի փորձաքննության վարչության պետ՝ |
Կ. Խտրյան |