ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
14 փետրվարի 2012 թ. |
N 57-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԿԱՐԳՈ ՋԵԹ ԼԱՅՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2011 թվականի մայիսի 11-ի Հայաստանի Հանրապետության ՀՕ-158-Ն օրենքի 3-րդ հոդվածների պահանջներով.
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից 2006 թվականի հունվարի 17-ին «ԿԱՐԳՈ ՋԵԹ ԼԱՅՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի ծառայությունների, բացառությամբ դրամական միջոցների փոստային փոխադրությունների, մատուցում NՓԿ-007 լիցենզիան վերաձևակերպել և տրամադրել Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի բնագավառում փոստային կապի գործունեության NՓԿ-007 լիցենզիա և փոստային կապի ծառայությունների գործունեության N 01 ներդիր:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Մ. Վարդանյան |