«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 ապրիլի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 11612196
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
14 ապրիլի 2012 թ. |
N 189-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները՝ վեցերորդ նույնատիպ թողարկում. Հայկական այբբենարանի տառեր թեմային նվիրված յոթ նամականիշի, համաձայն N 1-7 հավելվածների։
2. Գործողության մեջ դնել վեցերորդ նույնատիպ թողարկում. Հայկական այբբենարանի տառեր թեմային նվիրված յոթ նամականիշը, սահմանելով՝ անվանագինը 10 դրամ, տպաքանակը՝ 500 000 հատ, անվանագինը 25 դրամ, տպաքանակը՝ 500 000 հատ, անվանագինը 50 դրամ, տպաքանակը՝ 500 000 հատ, անվանագինը 70 դրամ, տպաքանակը՝ 1 000 000 հատ, անվանագինը 100 դրամ, տպաքանակը՝ 500 000 հատ, անվանագինը 120 դրամ, տպաքանակը՝ 1 000 000 հատ, անվանագինը 280 դրամ, տպաքանակը՝ 600 000 հատ։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Մ. Վարդանյան |
ՀասՏԱՏՎԱԾ Է
Հավելված 1 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2012 թվականի ապրիլի 14-ի թիվ 189-Ն հրամանի |
ՀասՏԱՏՎԱԾ Է
Հավելված 2 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2012 թվականի ապրիլի 14-ի թիվ 189-Ն հրամանի |
ՀասՏԱՏՎԱԾ Է
Հավելված 3 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2012 թվականի ապրիլի 14-ի թիվ 189-Ն հրամանի |
ՀասՏԱՏՎԱԾ Է
Հավելված 4 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2012 թվականի ապրիլի 14-ի թիվ 189-Ն հրամանի |
ՀասՏԱՏՎԱԾ Է
Հավելված 5 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2012 թվականի ապրիլի 14-ի թիվ 189-Ն հրամանի |
ՀասՏԱՏՎԱԾ Է
Հավելված 6 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2012 թվականի ապրիլի 14-ի թիվ 189-Ն հրամանի |
ՀասՏԱՏՎԱԾ Է
Հավելված 7 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2012 թվականի ապրիլի 14-ի թիվ 189-Ն հրամանի |