ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
3 մարտի 2011 թ. |
N 338-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՄԱՆՈՒԿ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ «ԵՐԵՎԱՆԻ Մ. ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՄԲ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ կառավարության 22.07.10թ. N 952-Ն որոշումը և նկատի ունենալով «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի 23.02.2011թ. N 15/254 դիմումը,
Հրամայում եմ՝
1. «Մանուկ պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը տրված բժշկական օգնության և սպասարկման գործունեության իրականացման N Կ-XX-000057, Կ-XX-000670, Կ-XX-001193 և դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) իրականացման N Կ-XX-001151 լիցենզիաները վերաձևակերպել «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության անունով:
2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ` Ա. Հովակիմյանին`
1) ապահովել լիցենզիաներում կատարված փոփոխության վերաբերյալ տեղեկությունների ներառումը համապատասխան գրանցամատյաններում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:
Հ. Քուշկյան |
