«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 դեկտեմբերի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 10011539
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
30 նոյեմբերի 2011 թ. |
N 23-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 34-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի առաջին մասով, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի թիվ 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակաբանական հսկողություն ՍԿ 3.1.1-021-10 սանիտարահամաճարակային կանոնները և նորմերը հաստատելու մասին» թիվ 34-Ն հրամանով հաստատված սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի 15-րդ գլուխը ուժը կորցրած ճանաչել:
|
Հ. Քուշկյան |