Գլխավոր տեղեկություն
Номер
N 96-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (30.07.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2011.07.20/18(401) Հոդ.286
Принят
Արդարադատության նախարար
Дата принятия
11.07.2011
Подписан
Արդարադատության նախարար
Дата подписания
11.07.2011
Дата вступления в силу
30.07.2011

 «Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

11 հուլիսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 10211311

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

11 հուլիսի 2011 թ.
ք. Երևան

N 96-Ն 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի N 501 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2000 թվականի օգոստոսի 10-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից ապոստիլ դնելու կարգը հաստատելու մասին» N 501 հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Հրամանի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սահմանել, որ ապոստիլ դնելու համար անձանց դիմումներն ընդունվում են և դրանք քաղաքացիներին են հանձնվում ամեն օր Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի քարտուղարության կողմից` ժամը 10.00-ից 17.00-ն:».

2) Հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից ապոստիլ դնելու կարգի» (այսուհետ՝ Կարգ) 6-րդ կետում «Պետական նոտարիատի» բառերը փոխարինել «Նոտարիատի» բառով.

3) Կարգի 11-րդ կետում «քննարկվում են նախարարության համապատասխան ստորաբաժանումների» բառերը փոխարինել «քննարկվում և ապոստիլ դրվում է նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության (այսուհետ` գործակալություն)» բառերով.

4) Կարգի 12-րդ կետում «Նախարարության համապատասխան ստորաբաժանումը» բառերը փոխարինել «Գործակալությունը)» բառով.

5) Կարգի 14-րդ կետի 3-րդ պարբերությունը ուժը կորցրած ճանաչել.

6) Կարգի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Փաստաթղթի վրա ապոստիլը դրվում է դիմումը նախարարություն մուտք լինելու օրվանից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն կարգով նախատեսված դեպքերի: Նշված դեպքում քաղաքացիները ապոստիլ դրված փաստաթղթերը կարող են ստանալ 2-րդ աշխատանքային օրվա ժամը 10.00-ից սկսած:

Առանձին փաստաթղթերի իսկությունը ճշտելու համար գործակալության պետի կողմից ապոստիլ դնելու ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 5 օրով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի կողմից` մինչև 10 օրով, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից` մինչև 15 օրով: Նշված դեպքում դիմողին մեկ օրվա ընթացքում տրվում է գրավոր պատասխան, որում նշվում է ապոստիլ դնելու ժամկետի երկարացման պատճառների մասին` ժամկետը երկարացնող անձի ստորագրությամբ:

Այն դեպքում, երբ դիմողի հետ կնքվում է ապոստիլ դնելու վճարովի ծառայության մատուցման պայմանագիր, փաստաթղթի վրա ապոստիլը դրվում է դիմումը նախարարություն մուտք լինելու օրվանից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Ընդ որում, եթե դիմումը ներկայացվել է աշխատանքային օրվա ժամը 10.00-ից 13.00-ն ընկած ժամանակահատվածում, ապա դիմողը ապոստիլ դրված փաստաթղթերը կարող է ստանալ հաջորդ աշխատանքային օրվա ժամը 10.00-ից սկսած, իսկ եթե դիմումը ներկայացվել է աշխատանքային օրվա ժամը 14.00-ից 17.00-ն ընկած ժամանակահատվածում, ապա` հաջորդ աշխատանքային օրվա ժամը 14.00-ից սկսած.

7) Կարգի 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«22. Գործակալությունում ապոստիլ դնելու փաստը գրանցելու համար վարվում են հետևյալ գրանցամատյանները`

ա) քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից տրված փաստաթղթերի իսկական օրինակների վրա ապոստիլ դնելու գրանցամատյան,

բ) այլ փաստաթղթերի վրա ապոստիլ դնելու գրանցամատյան:».

8) Կարգի 24-րդ և 26-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել.

9) Կարգի 25-րդ կետի «ընդունարան» բառը փոխարինել «նախարարության աշխատակազմի քարտուղարություն» բառերով.

10) Կարգի 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«27. Ապոստիլը ստորագրում և կնքում է գործակալության պետը, իսկ նրա բացակայության դեպքում վերջինիս հանձնարարությամբ գործակալության աշխատակիցներից որևէ մեկը»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հ. Թովմասյան