«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 փետրվարի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 12412073
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
30 հունվարի 2012 թ. ք. Երևան
N 20-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 3660-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերով, 11-րդ հոդվածի 1-ին մասով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2009 թվականի դեկտեմբերի 2-ի «Հաստատագրված վճարների հաշվարկման ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների, սահմանային չափի ցուցանիշների մասին հայտարարության ձևերը և դրանց լրացման կարգերը հաստատելու, հարկային մարմնի մի շարք հրամաններ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 3660-Ն հրամանում (այսուհետ՝ հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները`
1) հրամանով հաստատված N 12 հավելվածի ձևի 5-րդ կետում և խաղատների գործունեության կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալի մասին հայտարարության լրացման կարգի վերջին պարբերությունում «4000000» թվերը փոխարինել «5000000» թվերով.
2) հրամանով հաստատված N 13 հավելվածի ձևում և շահումով խաղային ավտոմատների շահագործման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալների մասին հայտարարության լրացման կարգի վերջին պարբերությունում «15000» և «125000» թվերը փոխարինել համապատասխանաբար «18750» և «156250» թվերով.
3) հրամանով հաստատված N 14 հավելվածի`
ա. ձևի 6-րդ կետում «1000000» թիվը փոխարինել «1250000» թվով,
բ. ձևի 9-րդ կետում «75000» թիվը փոխարինել «93750» թվով,
գ. ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարների հաշվարկման ելակետային տվյալների մասին հայտարարության լրացման կարգում «1000000» և «75000» թվերը փոխարինել համապատասխանաբար «1250000» և «93750» թվերով.
4) ուժը կորցրած ճանաչել հրամանի 1-ին կետի 3-րդ, 9-րդ, 11-րդ, 17-րդ ենթակետերը և N 3, N 9, N 11, N 17 հավելվածները.
5) ուժը կորցրած ճանաչել հրամանի 1-ին կետի 1-ին, 2-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ, 18-րդ ենթակետերը և N 1, N 2, N 4, N 6, N 7, N 8, N 10, N 18 հավելվածները.
6) հրամանով հաստատված N 5 հավելվածի ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալի և ուղղիչ գործակիցների մասին հայտարարության լրացման կարգի`
ա. 1-ին և 4-րդ կետերից հանել «թեթև մարդատար մեքենաներով ուղևորափոխադրում,» բառերը.
բ. 6-րդ կետի 2-րդ, 3-րդ և 5-րդ ենթակետերի «ա» պարբերություններն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն հրամանի 1-ին կետի 5-րդ և 6-րդ ենթակետերի: Սույն հրամանի 1-ին կետի 5-րդ և 6-րդ ենթակետերն ուժի մեջ են մտնում 2012 թվականի ապրիլի 1-ից:
2012 թվականի 1-ին եռամսյակի համար հանրային սննդի ոլորտում իրականացվող և ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեության տեսակների համար սահմանային չափերի ցուցանիշների մասին հայտարարությունները ներկայացվում են մինչև սույն հրամանի ուժի մեջ մտնելը գործող ձևերին համապատասխան:
Կոմիտեի նախագահ` |
Գ. Խաչատրյան |