«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 դեկտեմբերի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 10211551
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
12 դեկտեմբերի 2011 թ. |
N 210-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի ԹԻՎ 280-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի «Կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը հաստատելու մասին» N 825-Ն որոշման պահանջների և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2009 թվականի նոյեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում բժշկական աշխատանքային հանձնաժողովի կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 280-Ն հրամանի հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հ. Թովմասյան |
Հավելված ՀՀ արդարադատության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 12-ի N 210-Ն հրամանի |
«Հավելված 1 ՀՀ արդարադատության նախարարի 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 280-Ն հրամանի |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Կարո ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ | Հանձնաժողովի նախագահ, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժնի գլխավոր մասնագետ (թերապևտ) | |
Հանձնաժողովի անդամներ՝ | ||
Սպարտակ ԳԵՎՈՐԳՅԱՆ | Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժնի գլխավոր մասնագետ (առողջապահության կազմակերպիչ) | |
Հովսեփ ՀՈՎՍԵՓՅԱՆ | Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի վիրաբուժական բաժանմունքի պետ (վիրաբույժ) | |
Մամբրե ՆԱՆԱՅԱՆ | Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի գլխավոր մասնագետ (հոգեբույժ-նյարդաբան) | |
Գրիգոր ԳՐԻԳՈՐՅԱՆ | Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի նարկոլոգիական բաժանմունքի պետ (նարկոլոգ) | |
Արմեն ՂՈՒԿԱՍՅԱՆ | Հանձնաժողովի բժշկական մատենավար, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի ինֆեկցիոն բաժանմունքի գլխավոր մասնագետ»: |